17:37 07.12.2022
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում, Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է, քանի որ կա նրանց էթնիկ զտումների վտանգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով պատգամավոր Արման Եղոյանի հարցին:
Պատգամավորը հիշեցրել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած մեղադրանքների մասին, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն ամբողջովին չեն կատարվում: Ադրբեջանի ԱԳ նախարարը, մասնավորապես, մատնանշել է տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման խնդիրը՝ մեղադրելով Հայաստանին, խոսել է նաև ԼՂ տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայության մասին:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում: Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ: Եվ այս միավորման, բանակի անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է: Եվ այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է: ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների: Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ կարծում եմ, որ ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ»,-ասել է Միրզոյանը:
Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ԱԳ նախարարն ասել է, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, ցավոք, ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված: Խոսքն առաջին հերթին հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող մյուս անձանց ազատ արձակման ձգձգումն է: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային, տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ Միրզոյանն ասել է. «Երեկ ենք հանդիպել աշխատանքային խմբի շրջանակներում: Աշխատանքները, քննարկումներն ընթանում են: Քննարկվող հարցերը բավականին բարդ են, բավականին բարդ շերտեր ու ենթաշերտեր կան, բայց աշխատանքներն ընթանում են»:
ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ բոլոր թեմաներով բոլոր հանդիպումներում հայկական կողմը դրսևորում է առավելագույն կառուցողականություն:
14:03 15.07.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի հետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1119 քաղաքացի) ետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +97 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
13:55 15.07.2025
Շտապողականությունը կարող է կյանք արժենալ․ Ոստիկանությունը հորդորում է ճանապարհն անցնել դրա համար նախատեսված հատվածներովՈրպես ճանապարհային երթևեկության լիիրավ մասնակիցներ՝ հետիոտների իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են օրենսդրությամբ։ Օրինակ՝ հետիոտն ունի ճանապարհը սահմանված հատվածով անցնելու, հետիոտնային անցման ժամանակ առաջնահերթություն ունենալու և մի շարք այլ իրավունքներ։ Միևնույն ժամանակ նա պարտավոր է ճանապարհն անցնել միայն թույլատրելի հատվածներով, չխոչընդոտել տրանսպորտային միջոցների երթևեկությանը, հետևել սահմանված կանոններին, ենթարկվել լուսացույցի և երթևեկությունը կարգավորողի ցուցումներին և այլն։ «Սակայն, […] ...
13:48 15.07.2025
Եվրոպան կարող է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները օգոստոսի վերջին․ Ֆրանսիայի ԱԳ նախարարԵվրոպական երկրները կարող են երկարաձգել Իրանի դեմ 10 տարի առաջ չեղարկված պատժամիջոցները, եթե Թեհրանից չստանան բավարար երաշխիքներ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները կատարելու նրա մտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Ֆրանսիան և նրա գործընկերներն ունեն լիակատար իրավունք վերականգնելու զենքի, բանկային և միջուկային սարքավորումների վրա համաշխարհային […] ...
13:42 15.07.2025
Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել ՉինաստանումՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում բանակցություններ է վարում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Մենք հնարավորություն ունենք քննարկելու որոշ հարցեր, որոնք շատ արագ են զարգանում», – հանդիպման սկզբում ասել է Լավրովը։ ...
13:35 15.07.2025
Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանաՄադրիդի «Ռեալն» ու ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագրի ստորագրման հարցում ամբողջական համաձայնության չեն կարողանում հասնել։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։ Խնդիրը ֆինանսական է։ Մադրիդյան ակումբի դիրքորոշումն այն է, որ բրազիլացին Մբապեից շատ աշխատավարձ չպետք է ստանա։ Ժունիորին այս մոտեցումը դուր չի գալիս։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վինիսիուսը «Ռեալից» տարեկան 30 […] ...
13:31 15.07.2025
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՌուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացրել է Զելենսկին X-ի իր էջում արված գրառման մեջ: Շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին։ ...