17:49 07.12.2022
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի «Հիշատակի և դիմակայունության» օրվան նվիրված աշխատաժողով՝ «Անվտանգության մշակույթի զարգացումը» խորագրով։
Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Ասիական զարգացման բանկի, ԱՌՆ ազգային պլատֆորմի, Բնական և բնապահպանական ռիսկերի նվազեցման հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի համատեղ ջանքերով։
Աշխատաժողովին մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին և ՄԱԿ ԱՌՆ գրասենյակի Եվրոպական և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Օկտավյան Բիվոլը։
Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել բնակչության և արձագանքող մարմինների իրազեկվածությունն աղետների ռիսկի կառավարման հիմնահարցերի ուղղությամբ։ Ներկայացվել և քննարկվել են սեյսմիկ վտանգի, երկրաշարժերի մոնիտորինգի և աղետների բազմակի ռիսկերի կառավարման ժամանակակից մոտեցումներն ու կիրառման ոլորտները, բնակչության կրթության և հանրային իրազեկման հիմնահարցերը, Սենդայի ծրագրի իրականացման մոնիտորինգի արդյունքները, հետաղետային վերականգնման հայեցակարգը, ինչպես նաև Սենդայի գործողություններից բխող աղետների ռիսկի կառավարման իրավական կարգավորումները։
ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը մինչ օրս հայ մարդու գիտակցության մեջ դաջված է որպես ազգային մեծագույն աղետ։
«Երկար տարիների վերականգնումից հետո պատահածի միակ սփոփանքը քաղված դասերն ու արված հետևություններն են, որոնք ամբողջությամբ կերպափոխեցին Հայաստանի՝ աղետներին դիմակայելու կարողությունն ու սկզբունքը: Մենք հետևանքների վերացման հարացույցից անցում կատարեցինք աղետների ռիսկի կանխարգելման և կառավարման»,-ընդգծել է Դ․ Համբարյանը։
Նրա խոսքով՝ կարևորագույն ուղերձը, որ այսօր կարող ենք նշել, այն է, որ մշակվող ու հաստատվելիք փաստաթղթերն անշուշտ առաջնահերթ են, սակայն դրանց իրականացումն ու կյանքի կոչելը կախված է յուրաքանչյուրի պատասխանատու և գիտակից մոտեցումից, որը ժամանակի մեջ պահանջում է երկարատև ու քրտնաջան պատրաստություն, կրթություն և գիտակցության աննախադեպ որակ։
ՄԱԶԾ Հայաստանի գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նաթսվլիշվիլին էլ ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը, որ ազգային պլատֆորմի, «Էլ Ջի Ջի» հիմնադրամի հետ միասին մասնակցել են այս ծրագրի իրականացմանը։
ՄԱԿ ԱՌՆ գրասենյակի Եվրոպական և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Օկտավյան Բիվոլն էլ իր հերթին ընդգծել է, որ Սպիտակի երկրաշարժը հստակ ներկայացնում է, թե ինչ կարող է տեղի ունենալ մարդկանց կյանքերի և ենթակառուցվածքների հետ, որը կհարատևի սերնդեսերունդ։
Աշխատաժողովի ավարտին եռակողմ փոխհամագործակցության հուշագիր է ստորագրվել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»-ի, «Բնական և բնապահպանական ռիսկերի նվազեցման «Էլ Ջի Ջի» հիմնադրամ»-ի և «Սեյսմիկ ռիսկի գլոբալ մոնիտորինգի միջազգային կենտրոն» ՍՊԸ-ի միջև։
13:42 15.07.2025
Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել ՉինաստանումՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում բանակցություններ է վարում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Մենք հնարավորություն ունենք քննարկելու որոշ հարցեր, որոնք շատ արագ են զարգանում», – հանդիպման սկզբում ասել է Լավրովը։ ...
13:35 15.07.2025
Վինիսիուսը Մբապեից շատ աշխատավարձ չի ստանաՄադրիդի «Ռեալն» ու ակումբի հարձակվող Վինիսիուս Ժունիորը նոր պայմանագրի ստորագրման հարցում ամբողջական համաձայնության չեն կարողանում հասնել։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։ Խնդիրը ֆինանսական է։ Մադրիդյան ակումբի դիրքորոշումն այն է, որ բրազիլացին Մբապեից շատ աշխատավարձ չպետք է ստանա։ Ժունիորին այս մոտեցումը դուր չի գալիս։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վինիսիուսը «Ռեալից» տարեկան 30 […] ...
13:31 15.07.2025
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՌուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացրել է Զելենսկին X-ի իր էջում արված գրառման մեջ: Շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին։ ...
13:20 15.07.2025
Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհըՄիացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։ Փոխանցում է «Ազատությունը»։ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ […] ...
13:00 15.07.2025
Հայաստանի Համայնքների միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան ԱվինյանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։ Օրակարգային առաջին հարցով 6 ամիս ժամկետով միության նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նախարարը շնորհավորել է պարոն Ավինյանին և վստահություն է հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների Միությունը լավագույնս և արդյունավետ կկառավարվի։ Միությունը կդառնա այնպիսի կառույցը, որը ակտիվ դերակատարություն կունենա թե համայնքների […] ...
12:53 15.07.2025
«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներըBleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...