22:35 09.12.2022
ՀՀ 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների վերաբաշխումների անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ Կառավարությունն առաջարկում է օրենքով սահմանված 3 տոկոս սահմանաչափը դարձնել 5 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
ՀՀ 2022 թ. պետբյուջեով այս տարվա ընթացքում կատարվել են շուրջ 140 մլրդ դրամ վերաբաշխումներ, որոնց համաձայն վերաբաշխումների բացառությունները կազմել են ավելի քան 77 մլրդ դրամ, որից՝ Կառավարության պահուստային ֆոնդից հատկացումները՝ 66 մլրդ դրամ, համավարակի եւ ռազմական նշանակության ծախսերին ուղղվել է համապատասխանաբար՝ 1.6 մլրդ դրամ եւ 9 մլրդ դրամ, գործուղումների եւ պատվիրակությունների ընդունելության գծով՝ 0.6 մլրդ դրամ: Արդյունքում վերաբաշխումները բացառումներից հետո կազմել են ավելի քան 62 մլրդ դրամ՝ հասնելով օրենքով սահմանված 3 տոկոս վերաբաշխումների շեմին:
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ նաեւ հավելյալ վերաբաշխումներ են իրականացվել պաշտպանության, սոցիալական, գյուղատնտեսության, մշակույթի եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ 5 մլրդ դրամ է հատկացվել Մանկական Եվրատեսիլի կազմակերպման համար:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը:
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...
14:48 04.07.2025
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...
14:40 04.07.2025
«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնիցԵրևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...