12:03 10.12.2022
Պարզվում են 2022թ․ դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Երևան քաղքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ‹‹Paradise hotel›› հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ 09.12.2022թ.՝ ժամը 23:55-ին, ‹‹Էրեբունի›› բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ‹‹հրազենային վիրավորում›› ախտորոշմամբ Երևան քաղաքի Բագրատունյաց 54 հասցեից հրազենային վիրավորում ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա և 27-ամյա երկու տղամարդ, որոնցից առաջինը, գիտակցության չգալով, մահացել է:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Որոշում է կայացվել քրեական վարույթի նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին:
Դեպքի վայր հանդիսացող ‹‹Paradise hotel›› հյուրանոցի մոտ զննությամբ հայտնաբերվել են կրակված գնդակ, պարկուճներ, գետնին, դեպքի վայրում գտնվող ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:
Հարցաքննվել են բազմաթիվ անձինք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Իրականացվում են ապացացողական, վարութային գործողություններ, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, կատարված առերևույթ հանցանքի շարժառիթը և ենթադրյալ հանցանք կատարած անձին(անձանց) պարզելու նպատակով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:33 11.05.2025
Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել17:33 11.05.2025
Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացելԻտալիան Ուկրաինային է փոխանցել 2.5 միլիարդ եվրո՝ ռազմական և մարդասիրական կարիքների համար: Այս մասին նշվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Իտալիայի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմների միջոցով արված ներդրումները, կազմում է մոտ 2.5 միլիարդ եվրո, որից մոտ 1 միլիարդ եվրոն նախատեսված է փախստականների համար, 310 միլիոն եվրոն՝ պետական բյուջեի աջակցության, […] ...
17:18 11.05.2025
Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուլաբոհ քաղաքից 111 կմ հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 35 հազար մարդ։ Օջախը գտնվել է 76 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
17:08 11.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին, բայց հրադադարից հետոԵվրոպական երկրները կցանկանային մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Ստամբուլում, բայց միայն այն դեպքում, եթե հաստատվի հրադադար: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Իհարկե, եթե նախ հաստատվի հրադադար», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք ցանկանում է, որ եվրոպացիները ներկա […] ...
16:54 11.05.2025
Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներՇրի Լանկայի կենտրոնում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով 21 մարդ զոհվել է, իսկ 30-ից ավելին վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։ «Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել Նուվարա Էլիա-Գամպոլա գլխավոր ճանապարհի կիրճը», – հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նշվում է, որ պետական տրանսպորտային […] ...
16:46 11.05.2025
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեինՀայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...
16:35 11.05.2025
Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ ԶելենսկիՈւկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից Կիևի և մի շարք ԵՄ երկրների կողմից առաջարկվող հրադադարին։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի միկրոբլոգում: «Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը դրան շատ երկար ժամանակ է սպասում: Եվ ցանկացած […] ...