18:23 12.12.2022
Գյումրիի դրամատիկական թատրոնը նշեց դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, Գյումրիի Մտորումների թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակը: Հեբելյանական երեկոյին ներկա էին վաստակավոր արտիստի խաղընկերները, ուսանողները, արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ու այն գյումրեցիները, որոնք արժևորում ու բարձր են գնահատում Գյումրիի կոլորիտային գույներից մեկի ՝ Վարպետ Հովոյի արվեստն ու բեմական գործունեությունը:
«Իմ օրը միշտ հագեցած է թատրոնով, ես առանց թատրոն չեմ կարող, ես դադարներ չունեմ թատրոնի հետ կապված, ես անընդհատ թատրոնի մեջ եմ։ Թատրոնը փոքր աշխարհ է մեծ աշխարհի մեջ, բայց այդ փոքր աշխարհում ծնվում են մեծ մարդիկ և զրույցի բռնվում մեծ աշխարհի փոքր մարդկանց հետ, թատրոնը զրույց է հոգու հետ»,- իր անսահման սերն ու նվիրումը թատրոնի հանդեպ այսպես է բնութագրում ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Հովհաննես Հովհաննիսյանը միշտ երիտասարդների կողքին է, մարդ, որը կարողանում է սերունդներ կրթել ու դաստիարակել, Հովհաննիսյանի ուսանողները առանձնահատուկ սեր ու ակնածանք ունեն դեպի թատրոնը։ Ես միշտ զարմանում եմ, թե ինչքան կարելի է մարդը խոր ակնածանք ունենա թատրոնի նկատմամբ։ Երջանիկ եմ, որ ապրում եմ իր հետ, ստեղծագործում եմ իր հետ, ինքը միշտ զարմացնում է մեզ․․․ Հովոն երբեք չի սպառվում»,- ասում է Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը։
Հոբելյանական երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեց թատրոնի այցեքարտերից մեկհը համարվող «Արշիլ Գորկի» դրաման՝ Հովհաննես Հովհաննիսյանի բեմադրությամբ։
«Արվեստ է ոտքից գլուխ Հովիկը, երբ թեկուզ հեռվից փողոցում տեսնում ես Հովիկին՝ իր գլխարկով, իրեն բնորոշ հագուկապով, արդեն գիտես, որ դու Գյումրիում ես, դա Գյումրին է և գյումրեցի արվեստագետ է քայլում փողոցով։ Ինքը շատ անարծաթ մարդ է, նյութական արժեքները ոչ մի նշանակություն չունեն իր համար։ Ինքը կարող է իր անձի համար գումար չծախսի, բայց այդ գումարով մի ռեկվիզիտ գնի ու բերի թատրոն, հիմա նույնն անում է իր թատրոնի՝ Մտորումների թատրոնի համար»,- երկարամյա խաղընկերոջն այսպես է բնութագրում ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը։
Իսկ «Քաղաքի արտիստը» ֆիլմը պատմեց թատրոնին ու բեմարվեստին նվիրված վաստակավորի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին։ 60-ամյակի առիթով թատերարվեստում ունեցած անգնահատելի ներդրման համար վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն արժանացավ Շիրակի մարզպետի պատվոգրին և պարգևատրվեց Գյումրիի քաղաքի ոսկե մեդալով։ Հոբելյանական երեկոն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
«Երբ ինձ վարպետ են ասում, ես ինձ վատ եմ զգում, որովհետև տարիքը չի որոշում վարպետությունը, ես անհարմար եմ զգում, որովհետև վարպետներ կան, որոնց ես դեռ չեմ հասել։ Ես դեռ չեմ հասել Սոս Սարգսյանին, ես դեռ չեմ հասել Խորեն Աբրահամյանին, ես ընդամենը թատրոնի դերասան եմ։ Արվեստագետները ապրում են անսահմանության զգացումով, 60 տարին տիեզերքում ընդամենը մի ակնթարթ է, ամեն ինչ դեռ առջևում է, հարկավոր է ստեղծագործել և գեղեցկացնել մեր աշխարհը»,- իր մասին պատմող ֆիլմում արտիստն իր խոհերը թատրոնի ու արվեստի մասին այս խոսքերով է եզրափակում։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...