Անձը չի կարող լինել անպատժելի, ով ուզում է լինի. Պարգև Օհանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Անձը չի կարող լինել անպատժելի, ով ուզում է լինի. Պարգև Օհանյան

15:20 16.08.2018

Անձեռնմխելիությունը չի կարող լինել բացարձակ: Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմում-բողոքը բավարարելու որոշմանը: Ասվածն ավելի լավ հասկանալու համար Օհանյանն առաջարկեց տրամաբանել. դեռ 1995 թ․ Սահմանադրության մեջ անձեռնմխելիության մասին խոսք չկար, դա ավելացվեց 2005 թ. և նույնությամբ պահպանվեց 2015 թ., ընդ որում՝ թե՛ 1995 թ., թե՛ 2005 թ. և թե՛ հիմա կա դրույթ, որ հանրապետության նախագահը հայրենիքի դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար կարող է պաշտոնանկ արվել:

«Պատկերացնո՞ւմ եք՝ անձը լինի անձեռնմխելի և պաշտոնանկ արվի ծանր հանցագործության կամ հայրենիքի դավաճանության համար: Գոյություն ունի անմեղության կանխավարկած. եթե չկա դատավճիռ, չես կարող պաշտոնանկ անել, իսկ որպեսզի պաշտոնանկ արվի, պետք է նախ դատապարտվի, քանի որ ո՞վ պետք է որոշի՝ հայրենիքին դավաճանել է, թե՞ ոչ: Պարզ է, չէ՞, որ այս տրամաբանությամբ հանրապետության նախագահը չի կարող անձեռնմխելի լինել: 1995-ին նաև ամրագրված էր, որ հանրապետության նախագահը կարգադրություններ և հրամանագրեր է հրապարակում, որոնք պետք է չհակասեն Սահմանադրությանը»,- ասաց նա:

Օհանյանի խոսքերով՝ անձի գործողությունները կարգավիճակից են բխում, եթե բխում են օրենքից, կարգավիճակով անձին վերապահված լիազորություններից: Այլ կերպ չի կարող լինել, չի կարող անձը լինել անպատժելի, ով ուզում է լինի, քանի որ օրենքի առաջ բոլորը հավասար են, այնպես որ, խոսել անձեռնմխելիությունից, ըստ նախկին դատավորի, հիմնավոր չէ:

Վերաքննիչ դատարանի որոշումը, Օհանյանի գնահատմամբ, հիմնավորված չէ, թեպետ հիմնավորմանը նա չի ծանոթացել, բայց կարծում է՝ միանշանակ այդպես է, չի կարող անձը լինել բացարձակ անձեռնմխելի՝ այդպիսի նախադեպ, այդպիսի ինստիտուտ չկա, բացի դրանից՝ կարգավիճակից գործողություն չի բխում, գործողությունները բխում են իրավասությունից:

Այս օրերին ՀՔԾ և Վերաքննիչ դատարանի նախագահի՝ միմյանց հասցեին հնչեցվող տարբեր արտահայտություններին անդրադառնալով՝ Օհանյանն ասաց, որ թեպետ երևույթը լավը չէ, բայց դա էլ կարելի է համարել հետհեղափոխական ընթացք, որը կհղկվի:

«Ասել, որ դատարանի որոշումը ապօրինի է, կոռեկտ չէ, մյուս կողմից էլ՝ չի կարելի ասել, որ հայտարարությունն անգրագետ է. մենք պետք է սովորենք կոռեկտություն, էթիկայի կանոններ և այլն, բայց ես այստեղ իրավական իմաստով վատ բան չեմ տեսնում. որքան նորմալ է, ժողովրդավարական է, իրավական է, որ անգամ հանրապետության նախագահը կարող է կալանավորել, այնքան էլ այն, որ Վերաքննիչ դատարանը կարող է այլ կարծիք ունենալ: Ես համոզված եմ, որ Վճռաբեկ դատարանը պետք է բեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը. կարող է՝ բեկանի, նոր քննության ուղարկի, կարող է և ուժի մեջ թողնի առաջին ատյանի որոշումը»,- նշեց նա:

Քննիչների աշխատանքի վերաբերյալ նախկին դատավորն ասաց, որ նրանք շատ են շտապում: Օհանյանը դժվարացավ նշել՝ ինչ է դա՝ ամբիցիանե՞ր են, մարտավարությո՞ւն է, թե՞ ինչ-որ այլ բան: Օհանյանի խոսքերով՝ նախ պետք է բավարար հիմքեր ձեռք բերել, կատարել հնարավոր ու անհնար բոլոր գործողությունները, նոր լուծել անձի խափանման միջոցի փոփոխությունը, մինչդեռ այսօր գործնականում ձերբակալում, կալանավորում են, նոր սկսում քննություն անել՝ ստուգումներ, հարցաքննություններ, առերեսումներ: Սա ևս, ըստ բանախոսի, ընթացքի հարց է, որը կփոխվի:

Հարցին՝ պատահակա՞ն էր այն, որ երկրորդ նախագահի փաստաբանների բողոքի քննությունը հենց Ալեքսանդր Ազարյանին հանձնարարվեց, նախկին դատավորը նշեց, որ չի կարող ասել՝ ինչու հենց նրան հանձնարարվեց, սակայն վերջինս պարտավոր չէր ինքնաբացարկ հայտնել, առավել ևս, որ այդպիսի միջնորդություն չէր եղել, նմանատիպ խոսակցությունները, ըստ Օհանյանի, սուբյեկտիվ են, թեպետ կարելի էր որոշումն էլ սուբյեկտիվ որակել:

«Ես կարող եմ ենթադրություն անել, ծանոթ չեմ՝ միջնորդությունը ինչ չափով և ինչպես էր հիմնավորված, ծանոթ չեմ նաև մեղադրանքին, իսկ դրանից շատ բան է կախված. մեղադրանքը սյունն է, հիմքն է, որի վրա խափանման միջոցը հեշտ է կամ հեշտ չէ հիմնավորել: Ես զուտ ենթադրություններով, նաև այն փաստերով, ինչ մենք գիտենք, կարծում եմ՝ բավարար չի եղել. ավելի լուրջ քննություն պետք է կատարվեր, նոր դրվագներ, նոր հիմքեր բացահայտվեին, նաև ապացույցներ, ստուգումներ արվեին»,- ասաց Օհանյանը:

Դիտարկմանը՝ արդյո՞ք հակասություն չկա այն առումով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է և միաժամանակ՝ մեղադրյալի կարգավիճակ ունի, բանախոսը պատասխանեց, որ այստեղ հակասություն առաջացավ արդեն Վերաքննիչի որոշումից հետո, որովհետև Վերաքննիչը ոչ թե որոշեց կալանքից ազատել, որովհետև անհիմն էր մեղադրանքը կամ գրավ կիրառել, այլ ասաց՝ ենթակա չէ քրեական հետապնդման և պատասխանատվության, իսկ այս դեպքում, ըստ Օհանյանի, մեղադրյալի կարգավիճակը օդից կախված է: Նախկին դատավորը նշեց՝ Վճռաբեկի որոշումից հետո, եթե Վերաքննիչի որոշումն ուժի մեջ մնա, ապա Ռոբերտ Քոչարյանը կկորցնի այդ կարգավիճակը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP