14:40 16.08.2018
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը օգոստոսի 16-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշմանը, նշեց մտահոգիչ հանգամանքները: Առաջինը, ըստ Խաչատրյանի, այն է, որ որոշումը կայացվել է բացարկման ենթակա դատավորի կողմից, երկրորդը՝ այն, որ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից:
ՀՔԾ պետը նշեց, որ Վերաքննիչ դատարանը պետք է առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության ստուգում իրականացներ, այն է՝ առկա՞ է հիմնավոր կասկած՝ կալանավորման պայմանը և կալանավորման հիմքը: Վերաքննիչ դատարանը, ըստ Խաչատրյանի, կարող էր մեղադրանքին անդրադառնալ միայն այն դեպքում, երբ լիներ ակնհայտ անհամապատասխանություն մեղադրանքի բովանդակության և քրեական օրենսգրքի հոդվածով նախատեսված հանցակազմերի միջև:
«Հիմնավոր կասկածը այն ապացուցողական շեմն է՝ ստանդարտը, որի պայմաններում կողմնակի դիտորդի մոտ առաջանում է համոզմունք, որ անձը, որին մեղսագրվում է տվյալ արարքը, առնչություն ունի այդ արարքի հետ. այստեղ չի խոսվում այն մասին, որ նա մեղավոր է, որ այդ մասին կա ապացույցների բավարար համակցություն: Ի դեպ, մինչև այս պահը դատարանը մեզ որոշումը չէր ուղարկել, արդեն վեց օր է, ես չգիտեմ՝ ինչու է այդքան երկար ձգվում այդ որոշումը գրելը կամ խմբագրելը, դա էլ է տարօրինակ, ենթադրվում է, որ հրապարակելուց հետո այդ որոշումը պետք է տրամադրվի, որովհետև դրա հիման վրա անձը պետք է ազատվեր արգելանքից»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է կարծում, Ռոբերտ Քոչարյանն ազդեցություն ունեցե՞լ է դատարանի վրա, ինչին Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը կարծելով եզրահանգումներ չի անում, երբ ունենա ապացույցներ, այդ մասին կասի:
Խաչատրյանը նշեց, որ ասեկոսներ են շրջանառվող լուրերը, թե պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՌԴ քաղաքացիներ են:
«Մենք լրացուցիչ հարցումներ արել ենք, բայց այս պահի դրությամբ մեր ունեցած տեղեկություններով՝ դրանք ասեկոսներ են, նրանք միայն ՀՀ քաղաքացիներ են»,- ասաց նա:
0038 հրամանի գաղտնազերծման հանրային պահանջին անդրադառնալով՝ ՀՔԾ պետն ասաց, որ այդ հրամանն արձակվել է ՊՆ կողմից, ըստ գործող կարգի՝ հրամանի գաղտնազերծումը պատկանում է այն արձակած մարմնին, այսինքն՝ ՊՆ-ն է որոշում, նաև՝ ելնելով երկրի անվտանգության խնդիրներից, թե ինչ չափով կարող է գաղտնազերծել այդ հրամանը:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքի՝ Մարտի 1-ին կիրառված լինելու վերաբերյալ Խաչատրյանը մանրամասներ չնշեց, ասաց, որ փորձաքննություն է կատարվում, օպերատիվ-քննչական աշխատանք:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...