18:00 16.08.2018
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա կապակցությամբ, որում անդրադարձել է վարչապետի՝ անցած 100 օրերի ընթացքում վարած ներքին և արտաքին քաղաքականությանը՝ այն բնութագրելով «զգուշավոր»:
«Փորձագետները նշում են, որ Փաշինյանը, դառնալով վարչապետ, իրականացնում է բավականին զգուշավոր քաղաքականություն: Դա վերաբերում է և՛ բնակչության բարեկեցության բարձրացմանը, և՛ օլիգարխների դեմ պայքարին, ինչպես նաև Ռուսաստանի և մյուս երկրների հետ հարաբերություններին»,- նշել է հոդվածագիրը:
Հոդվածագիրը գրել է՝ դեռևս զանգվածային ակցիաների ընթացքում Փաշինյանն իր աջակիցներին խոստացել է, որ առաջին հերթին լուծելու է ճանապարհային երթևեկությանն առնչվող տուգանքների, գյուղատնտեսական ժամկետանց վարկերի, ինչպես նաև երկրում գործող մենաշնորհի խնդիրը, պայքարելու է կոռուպցիայի դեմ:
Նշվում է, որ արդեն ամռանը Հայաստանի խորհրդարանը ընդունել է ճանապարհային երթևեկությունը խախտած 150 հազար քաղաքացու տուգանքերի վերանայման նախագիծը, ինչպես նաև կառավարության համաձայնությունը բանկային սեկտորի հետ, որով նախատեսվում է մարել 100 հազար վարկառուի ժամկետանց գյուղատնտեսական վարկերը: Բացի դրանից՝ հոդվածագիրն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ մենաշնորհի վերացման վերաբերյալ հայտարարություններին:
Հոդվածագիրը նկատել է, որ ամեն օր հայաստանյան իրավապահ մարմինները հայտարարում են կոռուպցիոն բացահայտումների մասին:
Հոդվածում անդրադարձ է եղել նաև հայ-ռուսական հարաբերություններին: Մասնավորապես, հոդվածագիրն անդրադարձել է Լավրովի հայտարարությանն ու դրա՝ ՀՀ վարչապետի կողմից արված մեկնաբանությանը:
15:20 30.04.2025
Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը․ ԷնրիկեՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ՉԼ կիսաեզրափակչում «Արսենալի» հետ առաջին խաղը: «Ինձ համար հաճելի է տեսնել, թե ինչպես է իմ թիմը ցույց տալիս այն աշխատանքը, որ կատարում ենք ամեն օր: Սա էմոցիոնալ հանդիպում էր, քանի որ բարդ էր խաղալ նման մթնոլորտում: Գոլը մեզ մեծ վստահություն հաղորդեց: Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը: […] ...
15:15 30.04.2025
Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերըԿառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որով կապահովվի Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության, նստավայրը՝ Մասկատ, պահպանման ծախսերը: Գումարից հիմնական մասը կհատկացվի ԱԳՆ բյուջեից, իսկ մնացածը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն […] ...
15:11 30.04.2025
Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերըԿառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերի հետ կապված որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի […] ...
15:08 30.04.2025
Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համարԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ 682 մլն դրամի չափով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: […] ...
15:03 30.04.2025
Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում դրսևորած ոչ սպորտային պահվածքի համար որակազրկվել է 6 խաղով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալի» ֆուտբոլիստներից երկու խաղով որակազրկվել է Լուկաս Վասկեսը, իսկ Ջուդ Բելինգհեմի կարմիր քարտը չեղարկվել է. անգլիացին ոչ մի հանդիպում բաց չի թողնի։ Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ խաղի լրացուցիչ […] ...