17:30 22.12.2022
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:
Ռուստամ Բադասյանը ողջունելով ներկաներին, կարևորել է հայկական և վրացական կողմերի միջև մաքսային վարչարարության ընթացքում տեղեկատվության ավտոմատ փոխանակման առկայությունը։
Լևան Կակավան նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ, վերջին շրջանում կողմերի միջև համագործակցությունն առանձնահատուկ մակարդակի է հասել՝ ընդգծելով հարկային համակարգում կատարված բարեփոխումները:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊԵԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տեղեկատվական տեխոնոլոգիաների վարչության վերլուծական հաշվետվությունների համակարգի, ինչպես նաև հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունում ներդրված մոնիթորինգի չափանիշների, կամերալ ստուգումների վերաբերյալ հարցեր։
Քննարկումներ են ծավալվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։
Միաժամանակ, դիտարկվել են հարկային աուդիտի արդյունավետության բարձրացմանը, տարանցիկ փոխադրումներին առնչվող սահմանափակումների կիրառմանը, ինչպես նաև արագ փչացող ապրանքների մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր։
Կողմերն անդրադարձել են «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրության դրույթների իրագործման ընթացքին՝ ընդգծելով երկու երկրների միջև ներդրված տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի կարևորությունը։
Երկկողմ բանակցությունների օրակարգում էր նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև Հայաստանի և Վրաստանի տարածքներով տեղափոխվող բեռնատար տրանսպորտային միջոցների վրա էլեկտրոնային կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի ստորագրման հարցը։
Քննարկվել են նաև Գոգավան-Գուգութի սահմանային անցակետերի համատեղ կառավարմանն ուղղված հարցեր։
Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան կարևորել են երկու երկրների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու և փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...
11:00 12.07.2025
«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...
10:40 12.07.2025
ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվըՄերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը տեղի կունենա հուլիսի 28-30-ը Նյու Յորքում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահի ներկայացուցիչ Շարոն Բիրչը։ Համաժողովը նախատեսված էր անցկացնել հունիսի 17-21-ը Նյու Յորքում ՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Տարածաշրջանում հունիսյան լարվածության ֆոնին, մասնավորապես՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների […] ...