17:44 22.12.2022
Ֆրանսիայի խոշորագույն երեք քաղաքների՝ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը «Լիբերասյոն» օրաթերթում հրապարակել են համատեղ հոդված-կոչ՝ հայցելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ վերջինի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու կապակցությամբ։ Ստորև հոդվածի հայերեն թարգմանությունն է, որը հրապարակել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հիմնականում հայերով բնակեցված Արցախի Հանրապետությունը դարձել է Բաքվի ռեժիմի կազմակերպած շրջափակման զոհը, որն աստիճանաբար շնչահեղձ է անում վերջինիս։ Փարիզի, Լիոնի և Մարսելի քաղաքապետերը հայցում են, որ Ֆրանսիան և Եվրամիությունը հնարավորինս արագ արձագանքեն՝ ի աջակցություն Արցախի՝ հստակ գործողություններով:
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը նոր ուժգնություն ստացավ դեկտեմբերի 12-ին, երբ պաշտոնական Բաքվի կազմակերպմամբ արգելափակվեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դրան զուքահեռ,մինչև նախորդ ուրբաթ օրը, Ադրբեջանը փակել էր նաեւ Լեռնային Ղարաբաղի գազի մատակարարումը՝ վկայելով դրանով իսկ Հարավային Կովկասի պաշարված այս փոքրիկ հանրապետությունը շնչահեղձ անելու իր կամքի մասին: Սակայն, արեւմտյան կառավարությունների համախմբումը, և մասնավորապես Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը դրդեցին Բաքվին վերսկսել գազի մատակարարումը և դրանով իսկ բարեբախտաբար խուսափել իրավիճակի վատթարացումից՝ ցուրտ ձմեռվա այս նախաշեմին:
Իրավիճակն, այնուամենայնիվ, մնում է անընդունելի և Ֆրանսիան չի կարող հանդուրժել Լեռնային Ղարանաղի Հանրապետությունում (որի տարածքների մի մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) բնակվող հարյուր քսան հազար հայերին սպառնացող անդադար վտագը: Ֆրանսիան չի կարող նրանց թողնել բռնապետ Իլհամ Ալիևի քմահաճույքին, ով երկու տասնամյակ ի վեր խրախուսում է հայատյած քաղաքականությունը:
Ֆրանսիայի Սենատը ապա Ազգային ժողովը վերջերս ֆրանսիական կառավարությանը կոչ արեցին կառուցվածքային միջոցներ ձեռք առնել:
Այս համատեքստում, մենք կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին պաշտոնապես հանդիպել Արցախի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներին: Դրան զուգահեռ,կոչ ենք անում անվերապահ դատապարտել Բաքվի վարչակարգին, որն իր ԱԳ Նախարարի շուրթերով հայտարարել է, որ Ադրբեջանն այլևս ոչինչ չի բանակցելու ԼՂ հարցով, ի խախտումն իր իսկ, մասնավորապես 2020 թ նոյմեբեր 9-ի շրջանակում, ստանձնած միջազգային պարտավորությունների:
Մենք հայցում ենք նաև նախաձեռնել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցնրի եվրոպական քաղաքականություն, ինչպիսին որդեգրվել է Ռուսաստանի դեմ՝ սկսելով օրինակ, սառեցնել ադրբեջանցի ղեկավարների եւ օլիգարխների՝ մեր երկրում պահվող ակտիվները:
Եւ քանի որ այս վարչակարգն այլեւս չի կամենում բանակցել, մենք հայցում ենք, որ Ֆրանսիան որդեգրի թափանցիկ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մասնավորապես ապակենտրոնացված համագործակցության եզրույթում, որպեսզի մեր մարզերը, դեպարտամենտները և քաղաքները, Փարիզի, Լիոնի, Մարսելի կամ և այլ տեղական ինքնակառավարման մարմինների օրինակով, կարողանան համախմբել մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսներ՝ օգնության ձեռք մեկնելով Արցախին իրար հաջորդող հակամարտությունների հետևանքով քանդված բազմաթիվ ենթակառուցվածքների վերականգնման համար:
Մենք հայցում ենք նաև, որ Ֆրանսիան մասնակցի Ստեփանակերտի օդակայանի վերագործարկմանը. օդային այս կամուրջը թույլ կտա նվազեցնել շրջափակման հետևանքները և թեթևացնել հազարավոր խաղաղ բնակչության կյանքը, որոնց միակ մեղքը կայանում է սեփական հողում ապրելու կամքի մեջ:
Հաստատակամ համոզված լինելով, որ Ֆրանսիայի դիվանագիտությունը պետք է մեծ դերակատարում ունենա՝ կոչ ենք անում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահին և ԱԳ Նախարարին շարունակել գործադրել ջանքեր, դրանք համադրելով մեր գործընկերների հետ, տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու և, միջազգային իրավունքին համահունչ, ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն ապահովելու համար:
Վերջապես, մենք հայցում ենք, որ մեր երկիրը և Եվրամիությունը մեծ հեռատեսություն ցուցաբերեն՝ Ադրբեջանի հետ համագործակցության և առևտրական համաձայնագրեր կնքելիս: Ուրսուլա Վան դեր Լեյենի՝ Բաքվից գազամատակարարում ստանալու նախաձեռնությունը, ավելի շուտ Բաքվի միջոցով Ռուսաստանից գազամատակարարում ստանալը մեզ ավելի քան անհանգստացնում է: Անհանգստացնում է, որ այնպես չստացվի, որ Արցախի Հանրապետության դեմ տարվող հակամարտության ֆինանսավորումը չդատապարտվի և կոշտ հակադրության չարժանանա մեր ղեկավարների կողմից, որ չստացվի այնպես, որ զինված հակամարտությունների խաղաղ զոհերը, այս պարագայում հայերը, այլուր ուկրանիացիները կամ եմենցիները զոհաբերվեն ռեալպոլիտիկի զոհասեղանին:
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...
16:25 20.07.2025
Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
16:00 20.07.2025
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվիՆախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...
15:37 20.07.2025
Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...