22:30 16.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՝ անազատության մեջ գտնվելու շրջանում իշխանական շրջանակներից ոչ պաշտոնական հանդիպումների փորձեր չեն արվել:
«Չեն եղել, բացի այդ, ես զրկված էի որևէ կապի միջոցից, իմ հարազատների հետ հանդիպումներից: 17 օր եղել եմ մեկուսարանում, հետաքրքիր փորձ եմ ձեռք բերել, իմ կյանքում միայն այդ փորձը չի եղել, ամեն ինչով անցել եմ՝ պատերազմով, ընդհատակյա պայքարով, պաշտոնավարումով, այս փորձը չի եղել իմ կյանքում»,- ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ մեկուսարանում այնպես էր իզոլացվել, որ հանկարծ որևէ բառ իրենից դուրս չգա, իրեն էլ որևէ բառ չասեն:
«Մի բան կարող եմ ասել, որ մեկուսարանում «թախտաբիթի» չկա, հաստատ, հիմա էլ առանձնապես հաճելի տեղ չէ: Ոգիս տեղն էր, վախը չունեմ, չեմ ունեցել և չեմ էլ ունենալու, սա` միանշանակ»,- ասաց նա:
Քոչարյանը նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ զանգեր է ստացել իր ընտանիքը, ազատ արձակվելուց հետո ևս, շատերի կողմից աննկարագրելի վերաբերմունք է եղել՝ և՛ աջակցություն, և՛ կարծիք, որ չեն ընդունում այն ամենը, ինչ կատարվում է:
«Այս մարդիկ, եթե հեղափոխական էնտուզիազմը պակաս լիներ, կմտածեին՝ այս մարդու անցած ճանապարհը, փորձը այնպիսին է, որ կարող է պետք գալ: Ես առաջին անգամ, որ նստել եմ պաշտոնին՝ համարել եմ, որ ոչ մի բան չգիտեմ, և զրոյից պետք է լիքը բան սովորեմ, ես այսօր անգամ հույս չունեմ, որ իրենք ուզում են ինչ-որ բան սովորել, դրա համար իրենք պիտի ընդունեն, որ գիտելիքների պակաս ունեն. երկիրը «տրինաժոր» են սարքել»,- նշեց նա:
Հետագա քայլերին անդրադառնալով՝ նա ասաց, որ մոդելներ կարող են բազմաթիվ լինել՝ տարբեր մարդկանց հետ շփումներ և այլն: Քոչարյանի կարծիքով՝ վաղը կայանալիք հանրահավաքում իրեն փորձելու են հայտարարել «հակահեղափոխության կենտրոն», ինչը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, բայց սա է լոզունգներով շարժվելու տարբերակը:
«Մարդկանց, վերջը, պետք է զբաղեցնեն, նոր թիրախ տան, նոր մոբիլիզացնող ուժ գտնեն, որովհետև մոբիլիզացնող այլ բան չկա»,- ասաց նա:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ դատախազությունը բողոքարկելու է, ասաց, որ ունի նման մտավախություն, չի բացառում, որ այսպիսի ճնշումների շնորհիվ կրկին կհայտնվի մեկուսարանում, բայց վստահ է, որ այս գործը ՄԻԵԴ-ում զրոյական շանս ունի չբեկանվելու:
«Ասեմ նաև, որ սա լուրջ թեստ է մեր դատական համակարգի համար՝ սկսելու են օրենքո՞վ շարժվել, թե՞ սոցիալական ցանցերի տրամաբանությամբ: Առաջ հեղափոխությունները ոնց էին անում. հեղափոխությունից հետո ամեն ինչ կազմալուծում էին, դնում էին հրապարակում գիլյոտինը՝ գլուխ կտրող մեքենան, ասում՝ սրանք մերոնքական են, ապրե՛ք, սրանք մերոնքական չեն, դնենք, գլուխները կտրենք»,- ասաց նա՝ իբրև օրինակ բերելով ֆրանսիական հեղափոխությունը:
Այժմ, ըստ Քոչարյանի, աշխարհը մի քիչ փոխվել է, անդամակցել են ԵԽ-ին, որոշ պարտավորություններ ունենք նրանց առջև, և այս տրամադրությունները կարող է կանխել միայն դատական համակարգը, դրա համար է ճնշում գործադրվում փաստաբանների և դատարանների վրա:
«Ճնշումը ոչ միայն հեռախոսային զանգն է, այլև այն տրամադրությունը, որ ձևավորվում է հասարակության մեջ: Անպայման բողոքարկելու են, փորձելու են ինձ կրկին բանտ տանել, ստանալու են քաղբանտարկյալ, այն իշխանությունը, որ պնդում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ պետք է չլինեն, ուրեմն՝ առաջինն եմ լինելու, պատրաստ եմ պայքարել՝ և՛ բանտում, և՛ ազատության մեջ»,- նշեց երկրորդ նախագահը:
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...