Պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից․ Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+27.09 oC

Պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից․ Քոչարյան

22:48 16.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն: «Համարեք, որ վերադարձել եմ»,-այսօր «Երկիր մեդիա» ՀԸ-ի եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Քոչարյանը: Վերադարձի պատճառներից առաջինն աշխարհաքաղաքական իրավիճակից բխող վտանգներն են, իսկ երկրորդը՝ ներքին:

Հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, Ռ. Քոչարյանը պատասխանել է. «Այո, իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, իհարկե պատրաստ եմ, երբեք չեմ խուսափել բանակցություններից։ Դա, կարծում եմ, համարձակություն է, և պետք չէ նապաստակի պես փախչել, թաքնվել»։

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, ապա Ռ. Քոչարյանն ասել է, որ 3 օր է՝ կառավարությունն զբաղվում է հանրահավաքի կազմակերպմամբ:

«Որտեղի՞ց այդքան ժամանակ կառավարությանը, մարդիկ զբաղվում են նրանով, ինչը հասկանում են, իրենց կոմֆորտային գոտին սա է: Իրենք առաջին հերթին իրենց գործով պիտի զբաղվեն»: Երկրորդ նախագահն ասել է, որ իր պաշտոնավարման ժամանակ ինքը դրա ժամանակը նույնիսկ չուներ:

Նա հիշեցրել է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը քարտեզի վրա, Թուրքիայի, Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ապա հավելել, որ ունենք մի կառավարություն, որն, իր կարծիքով, չի հասկանում այս ամենը, որը փորձ չունի, որը չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը:

«Բանակից շատ հեռու են ու չեն հասկանում, որ այս իրավիճակում միայն հզոր բանակն է մեր պետականության երաշխավորը և անում են քայլեր, որոնք փորձում են այդ հավասարակաշռությունը խարխլել: Այս սպառնալիքն առաջին մղիչ ուժն է քաղաքականություն վերադառնալու համար»,- ասել է Ռ. Քոչարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

12:51 20.06.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ ...

Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ

12:47 20.06.2025

Օվերչուկ. Հայաստանի եվրաինտեգրումը խոչընդոտում է նրա համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ

Հայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […] ...

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա

12:40 20.06.2025

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: ...

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբեր

12:32 20.06.2025

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է […] ...

Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանը և Մանուել Պետրոսյանը առաջատարների թվում են․ Մումբայ

12:25 20.06.2025

Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանը և Մանուել Պետրոսյանը առաջատարների թվում են․ Մումբայ

Հունիսի 16-ից Հնդկաստանի Մումբայ քաղաքում ընթացող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Մամիկոն Ղարիբյանը, Արսեն Դավթյանն ու Մանուել Պետրոսյանն առաջատարների թվում են։ Հայ շախմատիստները հաղթել են մեկնարկային բոլոր երեք պարտիաներն ու կիսում են 1-24-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Մամիկոն Ղարիբյանն է։ 9 տուրից բաղմացած մրցաշարը կավարտվի հունիսի 24-ին։ ...

Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա

12:17 20.06.2025

Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Թուրքիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Ստամբուլում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է  ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը։ Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ […] ...

BACK_TO_TOP