16:37 27.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի տարեվերջյան նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ «ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության» և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարության և գործողությունների պլանի» նախագծերի քննարկում:
ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ներկայացնելով մշակույթի զարգացման ռազմավարությունը, նշել է, որ այն այժմ լրամշակման փուլում է գտնվում և ներկայացված է այլ գերատեսչությունների կարծիքների:
«Ռազմավարության մեջ ամրագրված հիմնական խնդիրներն են պատմամշակութային ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը, ժամանակակից արվեստի կամ ստեղծարար ոլորտի զարգացումը: Մենք փորձելու ենք օգտագործել հասարակության բոլոր շերտերի, հատկապես երիտասարդության ներուժը՝ ներդնելով այնպիսի համակարգ, որը կնպաստի հանրության ստեղծարար ողջ ներուժի բացահայտմանը նպաստող միջավայրի ձևավորմանը: Այս առումով մեզ համար չափազանց կարևոր է նաև ձեր կարծիքը»,- նշել է նա:
Աշակերտական խորհրդի անդամներից մեկի հարցին ի պատասխան՝ Սվետլանա Սահակյանը նշել է, որ մշակութային ժառանգության պահպանության և ստեղծարար ճյուղերի զարգացման առումով կառավարման նոր մոդելների ներդրման անհրաժեշտություն կա. «Մեր օրերում ժողովրդական արվեստը, որը մշակութային ժառանգության կարևոր ճյուղերից է, հնարավոր չէ ներկայացնել այնպես, ինչպես դա արվում էր նախորդ դարի 70-80-ական թվականներին, որովհետև աշխարհում վաղուց փոխվել են մոդելներն ու մոտեցումները, և մեր խնդիրն է գտնել արդյունավետ համադրումները՝ ընդգծելու մեր մշակույթի ազգային առանձնահատկությունները»:
ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը ներկայացրել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների ռազմավարության նախագիծը: Նրա խոսքով՝ դրա հիմնական թիրախներից մեկը մեծ նվաճումների սպորտի զարգացումն է՝ շեշտը դնելով արդյունքային և քանակական ցուցանիշների բարելավման վրա, իսկ մյուսը՝ առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումն ու արմատավորումը: Ամրագրված նպատակներին հասնելու համար, ըստ տարիների գործողությունների և միջոցառումների, հստակ ծրագիր է սահմանված:
Աշակերտական խորհրդի անդամներից մեկը, որը նաև պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի մարզային համակարգողներից է, հարց է բարձրացրել օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված, ոչ հենակետային մարզաձևերի զարգացմանը պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ, քանի որ նման սպորտաձևերը ներկայում բավական մեծ տարածում ունեն:
«Պետական քաղաքականությամբ հստակ ամրագրված է հենակետային և օլիմպիական մարզաձևերի զարգացման պահանջը: Մենք տեղյակ ենք, որ իրականացվում են մարզումներ՝ մարտեր առանց կանոնների մրցաձևերով, բայց ռազմավարության մեջ ամրագրված հիմնական խնդիրները նախանշված են պետական քաղաքականությամբ, քանի որ մեր գլխավոր թիրախը օլիմպիական արդյունքների բարելավումն է»,- նշել է նա:
Աշակերտական խորհրդի անդամի այն հարցին, թե ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարությամբ ամրագրված անելիքներից ամենակարևորը որն է, Դավիթ Բաղումյանը պատասխանել է. «Կարևոր են բոլոր նպատակները, բայց առաջնայինը հանրային առողջության բարելավումն է: Մեր օրերում մարդկանց շարժունակությունը քիչ է. ավելի գերակշիռ է դառնում պասիվ կյանքը, որն իր հետ բերում է լուրջ խնդիրներ: Մեր առաջնային նպատակը հասարակության ֆիզիկական ակտիվության բարձրացումն է՝ առողջ ապրելակերպի խթանումը և սպորտով զբաղվելն ու մարզվելը որպես կենսակերպ դարձնելը»:
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը պատասխանել է աշակերտական խորհրդի անդամների՝ ուսումնական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերին: Նա նշել է, որ աշակերտական խորհուրդը հաղորդակցության և հերադարձ կապի արդյունավետ հարթակ է և նպաստում է նաև պետական քաղաքականության մշակմանը: Սուսաննա Ազատյանի խոսքով՝ պետական ավարտական և միասնական քննությունները երկու անգամ հանձնելու հնարավորության իրավական նոր կարգավորումը, որն այս տարի առաջին անգամ է կիրառվում, աշակերտական խորհրդի անդամների առաջարկով է նախատեսվել:
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև ընթացիկ մի շարք հարցերի: Խորհրդի նիստին մասնակցել է 24 աշակերտ:
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...