17:48 01.01.2023
Այսօր՝ հունվարի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Mitsubish Pajero մակնիշի ավտոմեքենան Ծաղկաձոր քաղաքի «Կոսմոս» խաղատան հետնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում, հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդը, ում քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցվել է օպերատիվորեն ժամանած «Հրազդան» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։
Վթարի փաստով ՀԿԳ ավագ քննիչ Տ. Գևորգյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Տեղում ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի՝ 38-ամյա Աշոտ Հարությունյանն է, ով հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
14:22 01.07.2025
«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը «Ալ Հիլալին»․ ԱԱԱ17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը14:15 01.07.2025
Խաղողի բերքատվության կանխատեսումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի խաղողի հանրապետական միջին բերքատվությունը սպասվում է 1 հեկտարից 6-6,5տ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:09 01.07.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպանինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից հնարավոր համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Զրուցակիցներն առանձնահատուկ քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներն առողջապահության ոլորտում: ...
14:02 01.07.2025
Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել WBC մուայթայի աշխարհի առաջնությունումԻտալիայում ավարտված WBC մուայթայի աշխարհի առաջնությունում Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի 9 մարզիկներ երեքական ոսկե, արծաթե ու բորնզե մեդալ են նվաճել։ Ոսկե մեդալակիր են դարձել Դավիթ Քարամյանը (Մ8, 24 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (Մ12, 44 կգ) և Վահե Հովհաննիսյանը (Մ14, 40 կգ)։ Երկրորդտեղն են գրավել ու արծաթե մեդալ նվաճել Հենրի Մարտիրոսյանը (Մ12, 70 կգ), Գրիգոր Ազիզյանը (Մ13, […] ...
13:55 01.07.2025
Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներԻսրայելի բանակի՝ Գազայի հատվածին հասցրած հարվածների հետևանքով առնվազն 95 պաղեստինցի է զոհվել, կան նաև բազմաթիվ վիրավորներ, հաղորդում է Al Jazeera-ն։ Իսրայելական բանակը հարվածել է Գազայում սրճարանի, հիվանդանոցի, դպրոցի և սննդի բաշխման կետերի։ Գազա քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող ծովափնյա սրճարանին հասցված հարվածի հետևանքով 39 մարդ է զոհվել, սրճարանում կանայք ու երեխաներ էլ են եղել, որ այդ […] ...
13:48 01.07.2025
Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դատախազության աշխատողի օրվան նվիրված՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների և […] ...
13:42 01.07.2025
Մխիթարյանի «Ինտերը» դուրս մնաց ԱԱԱ-իցԲրազիլական «Ֆլումինենսեն» անակնկալ հաղթանակ է տարել Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» նկատմամբ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչի խաղում բրազիլական թիմը միլանյան ակումբին հաղթել է 2-0 հաշվով: Խաղի հաշիվը երրորդ րոպեին բացել է արգենտինացի 37-ամյա հարձակվող Խերման Կանոն: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երրորդ րոպեին երկրորդ գոլն է խփել բրազիլացի կիսապաշտպան Էրկուլեսը` 2-0: «Ինտերի» […] ...