Անգլիայում արգելել են մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC

Անգլիայում արգելել են մեկանգամյա օգտագործման սպասքի օգտագործումը

11:53 09.01.2023

Մեծ Բրիտանիայի կառավարությունն Անգլիայում կարգելի մեկանգամյա օգտագործման պլաստմասսե պարագաների, այդ թվում՝ պլաստիկ պատառաքաղների օգտագործումը, գրում է Guardian-ը։

Ըստ հրապարակման՝ վիճակագրության համաձայն՝ Անգլիայում տարեկան օգտագործվում է մոտ 1,1 միլիարդ մեկանգամյա օգտագործման ափսե և 4,25 միլիարդ մեկանգամյա օգտագործման պլաստիկ պատառաքաղ, որոնցից միայն 10%-ն է վերամշակվում օգտագործելուց հետո։ Նախկինում նմանատիպ արգելքներ արդեն մտցվել էին Շոտլանդիայում և Ուելսում։ Մինչ այս՝ 2020 թվականի աշնանը, Բրիտանիայում արգելվեց կոկտեյլների համար նախատեսված ծղոտների արտադրությունը։

Թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի հարցերով դեպարտամենտը (DEFRA) նման միջոցներ կձեռնարկի շաբաթ օրը այս հարցի շուրջ խորհրդակցությունների արդյունքների հրապարակումից հետո, որոնք անցկացվել են 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի փետրվարը։

Որպես ԵՄ օրենսդրության մաս՝ սկսած 2019 թվականից, ԵՄ բոլոր պետությունները պարտավոր էին մինչև 2021 թվականի հուլիսի 3-ը շուկայից հանել միանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքները: 2021 թվականի հունվարի 1-ից Գերմանիայի կառավարությունը նաև պարտավորեցրել է երկրի ռեստորաններին և սրճարաններին իրենց հաճախորդներին առաջարկել սննդամթերք և խմիչքներ՝ բազմակի օգտագործման տարաներով:

Ծովերում թափոնների ավելի քան 80%-ը պլաստիկ է։ Մեկանգամյա օգտագործման պլաստմասսե իրերը օգտագործվում են միայն կարճ ժամանակով, նախքան նետվելը, ուստի դրանք շատ ավելի հավանական է, որ հայտնվեն ծովում, քան բազմակի օգտագործման առարկաները: Պլաստիկ արտադրանքները կուտակվում են ծովերում, օվկիանոսներում, լողափերում և մեծ վտանգ են ներկայացնում ծովային կենդանական աշխարհի և մարդկանց առողջության համար, ավելի վաղ նշել էր Եվրահանձնաժողովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP