«Արսենալում» լարված մթնոլորտ է. թիմակիցները դժգոհ են նաև Մխիթարյանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

«Արսենալում» լարված մթնոլորտ է. թիմակիցները դժգոհ են նաև Մխիթարյանից

18:24 06.03.2018

«The Sun»-ը գրում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հուսահատորեն փորձում է վերականգնել թիմային ոգին: Ըստ պարբերականի, կրած չորրորդ անընդմեջ պարտությունից հետո ֆրանսիացի մասնագետին չի հաջողվում հանդարտեցնել ֆուտբոլիստների միջև ծագած կոնֆլիկտը: «The Sun»-ի տեղեկություններով, «Բրայթոն»-ի հետ խաղից հետո «Արսենալի» հանդերձարանում լարված վիճակ է եղել: Ֆուտբոլիստները սկսել են վիճել և մեկը մյուսին մեղադրել թիմի անհաջողությունների մեջ: Մեղադրանքներ են ուղղված եղել նաև Հենրիխ Մխիթարյանի դեմ:  

Որոշ ֆուտբոլիստներ դժգոհել են, որ Միկին դադարել է անհատական անցումներ կատարել: «Զինագործների» վեճին միջամտել է գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Նա փորձել է հանգստացնել թիմի անդամներին:

«The Sun»-ը գրում է, որ բացի Մխիթարյանից դժգոհություններ են հնչել Մեսութ Օզիլի հասցեին: Թիմակիցների կարծիքով Մխիթարյանն ու Օզիլը վատ մարզավիճակում են, իսկ պաշտպան Շկոդրան Մուստաֆիին էլ քննադատել են, որ գոլ բաց թողնելու ժամանակ միշտ մեղադրում է թիմակիցներին:

Որքանով կհաջողվի «Արսենալ»-ին դուրս գալ ճգնաժամային վիճակից, հայտնի կդառնա հինգշաբթի օրը: Մարտի 8-ին մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը: Լոնդոնի «Արսենալ»-ն այս փուլի առաջին խաղում հյուրընկալվելու է «Միլան»-ին:  Այդ հանդիպման ուղիղ հեռարձակումը կսկսվի Երևանի ժամանակով 21.55-ին «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP