Վարչապետը տեսնում է բոլոր հիմքերը այս տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Վարչապետը տեսնում է բոլոր հիմքերը այս տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար

16:23 10.01.2023

Հայաստանի կառավարությունը 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։

Հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայտնի է, թե 2022 թվականին որքա՞ն է կազմել Հայաստանի ՀՆԱ-ն և որքանո՞վ է դրան նպաստել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներհոսքը, որքա՞ն է ՀՆԱ-ի աճը ծրագրվում այս տարի և ի՞նչ հաշվարկ կա դրա հիմքում, արդյոք դիտարկվել են Ուկրաինայի պատերազմով պայմանավորված ռիսկերն ու հնարավորությունները։

«Վիճակագրական կոմիտեն է այն լիազոր մարմինը, որը պետք է հրապարակի 2022 թվականի տվյալները։ Ենթադրում եմ, որ դա կլինի 12,5-13 տոկոսին մոտ։ Այն, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված քաղաքացիների դերը շատ էական է, դա ևս ակնհայտ է։ Մենք մինչև ձեզ հայտնի իրադարձությունները 2022 թվականի համար նախատեսել էինք 7 տոկոս տնտեսական աճ, բայց փաստորեն շատ ավելին է ստացվել, ինչի համար ուրախ ենք։

2023 թվականի համար ևս 7 տոկոս տնտեսական աճ ենք նախատեսել։ Եվ պետք է աշխատենք այդ աճը առնվազն ապահովելու համար։ Ունենք դինամիկա տնտեսության մեջ, բավարար քայլեր ենք արել, որ ապահովենք»,- ասել է վարչապետը։

Վարչապետը նաև ներկայացրել է Կառավարության ձեռնարկած քայլերը տնտեսական աճը ապահովելու համար։

«10 միլիարդ դրամ փաթեթով աջակցություն ցուցաբերեցինք բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որը կարծում ենք ոչ միայն Հայաստան տեղափոխված մասնագետներին կպահի Հայաստանում, այլ նաև նոր ներհոսք կապահովի։

Այս տարի 30,6 միլիարդ դրամ եկամտային հարկի գծով վերադարձրել ենք մարդկանց, ովքեր բնակարաններ են ձեռք բերել։ Տեսեք, այսօր Երևան քաղաքում և Հանրապետությունում շինարարական բում է, և դա շատ կարևոր է։ Եվ կարևոր է, որ տնտեսական աճը միայն շինարարության հաշվին չէ, այլ նաև ծառայությունների, արդյունաբերության, էներգետիկ շուկայի ազատականացման հաշվին է, որոնք շատ լուրջ, ինստիտուցիոնալ բարեփոխումներ են, որոնք էլ իրենց հերթին ապահովում են շատ լուրջ տնտեսական դինամիկա, և բոլոր հիմքերը կան կարծելու, որ 2023 թվականին առնվազն 7 տոկոս տնտեսական աճ կապահովենք»,- եզրափակել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

Լարսը բաց է

11:31 27.07.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:20 27.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

11:09 27.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

«Միլանը» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

10:58 27.07.2025

«Միլանը» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

«Միլանը» մոտ է «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիին ձեռք բերելուն։ Այս մասին գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբների բանակցությունները վերջին փուլում են. «Միլանը» շվեյցարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 38 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Յաշարին «Բրյուգե» է տեղափոխվել 2024թ. ամռանը, 52 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային […] ...

Վանաձորով և Դիլիջանով մայրուղիները լավ վիճակում են օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ. վարչապետ

10:42 27.07.2025

Վանաձորով և Դիլիջանով մայրուղիները լավ վիճակում են օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։ Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ եւ՛ Վանաձորով, եւ՛ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Հ.Գ. Նույնը վստահաբար կարելի է […] ...

BACK_TO_TOP