09:55 11.01.2023
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայաշին և Արգենտինայի ԱԳ նախարար Սանտյագո Կաֆիերոն հունվարի 10-ին Բուենոս Այրեսում կայացած բանակցություններում պայմանավորվել են զարգացնել երկու երկրների միջև պարենային անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։
«Նախարարները պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը Ճապոնիայի և Արգենտինայի միջև պարենային և էներգետիկ անվտանգության ոլորտում»,- ասվում է տեքստում։ «Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը զինաթափման, զենքի չտարածման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»:
Հայաշին և Կաֆիերոն «քննարկել են մի շարք այլ միջազգային թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը»։
«Նախարարները կիսել են այն տեսակետը, որ Ճապոնիան և Արգենտինան կհամագործակցեն որպես ռազմավարական գործընկերներ՝ ապահովելու ազատ և բաց աշխարհակարգ՝ հիմնված օրենքի գերակայության վրա», – ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Արգենտինայի ԱԳՆ-ի՝ Հայաշին և Կաֆիերոն «նշել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ջրածնի, ածխածնի և ամոնիակի զարգացումը որպես էներգիայի աղբյուրներ, լիթիումի արդյունահանումն ու օգտագործումը, ինչպես նաև Արգենտինայի ներուժը՝ որպես բարձրորակ արտադրանքի հուսալի մատակարար»։ Նախարարները քննարկել են նաև երկկողմ առևտրի ընդլայնման, տիեզերքում համագործակցության և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հնարավորությունները։
«Նրանք միասին վերլուծել են Լատինական Ամերիկայի և Ասիայի տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև համաշխարհային օրակարգի հիմնական թեմաները»,- հավելել են ԱԳՆ-ում։
Արգենտինա կատարած այցի ընթացքում Հայաշին հանդիպել է նաև նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ։
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
22:12 10.05.2025
Ծաղկաձորում կանցկացվեն ITF-ի վարկանիշային մրցաշարերՄայիսի 12-ից Ծաղկաձորում կմեկնարկեն ITF-ի կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ վարկանիշային մրցաշարեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիան: Կանցկացվի տղամարդկանց և կանանց 2-ական մրցաշար՝ յուրաքանչյուրը 15․000 դոլար մրցանակային ֆոնդով։ Մրցաշարերին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ ...