Black Lives Matter-ի հիմնադրի ազգականի կյանքը փրկել չի հաջողվել ոստիկանության կողմից ուժ կիրառելուց հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+18.79 oC

Black Lives Matter-ի հիմնադրի ազգականի կյանքը փրկել չի հաջողվել ոստիկանության կողմից ուժ կիրառելուց հետո

11:23 13.01.2023

Black Lives Matter-ի համահիմնադիր Պատրիս Կալլորսի ազգականը Քինան Անդերսոնը մահացել է Լոս Անջելեսի ոստիականության կողմից էլեկտրաշոկի ենթարկվելուց հետո: Այս մասին է վկայում ոստիկաններից մեկի տեսախցիկի վրա արված և հինգշաբթի օրը իրավապահ մարմինների կողմից հրապարակված տեսանյութը։

Հրապարակմանը կից ոստիկանության մեկնաբանության համաձայն՝ հունվարի 3-ին ոստիկանության աշխատակիցը հաղորդում է ստացել ճանապարհատրանսպորտային պատահարի մասին և դեպքի վայր հասնելուն պես տեսել է մի տղամարդու, ով «վազել է հենց ճանապարհի երկայնքով և իրեն տարօրինակ պահել»։ Ըստ ականատեսի, ում ձայնը լսվում է երեքշաբթի օրը հրապարակված մեկ այլ տեսանյութում, Անդերսոնը, ով փորձում էր գողանալ մեքենան, հրահրել է վթարը։ Սկզբում նա կատարել է ոստիկանի հրամանը՝ նստել գետնին, սակայն յոթ րոպե անց վեր է կացել ու փորձել թաքնվել։

Կադրերում երևում է, որ Անդերսոնին ևս մեկ անգամ բերման ենթարկելով՝ ոստիկանն ու նրա գործընկերները կարգադրում են նրան հանգստանալ և պառկել գետնին՝ հակառակ դեպքում սպառնալով օգտագործել խլացուցիչ ատրճանակ։ Դրանից հետո Անդերսոնն ասել է, որ «իր հետ փորձում են անել նույնը, ինչ Ջորջ Ֆլոյդի հետ»։ Ոստիկանները մի քանի անգամ օգտագործել են խլացուցիչ ատրճանակը։

Մոտավորապես հինգ րոպե անց Անդերսոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նա մահացել է ոստիկանության աշխատակիցների կողմից ուժ կիրառելուց չորսուկես ժամ անց, ասվում է ոստիկանության կապիտան Քելլի Մունիզի հայտարարության մեջ: Նա ասել է, որ միջադեպի ամբողջական հետաքննությունը կարող է տևել մինչև մեկ տարի:

«Սա իմ զարմիկ Քինան Անդերսոնն է: Նա սպանվել է ոստիկանության կողմից 2023 թվականի հունվարի 3-ին: Նա մանկավարժ էր և աշխատում էր ավագ դպրոցի աշակերտների հետ: Նա անգլերեն էր դասավանդում», – գրել է Կալլորսը Instagram-ում: Կալլորսը հավելել է, որ «նրանք պայքարելու են Անդերսոնի և պետական ​​բռնությունից տուժած բոլոր սիրելիների համար»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասում

15:57 14.05.2025

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասում

Մայիսի 4-10-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 11-ին, 12-ին և 13-ին, Նոր Նորքում՝ մայիսի 8-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ մայիսի 9-ին և 12-ին, Արաբկիրում՝ մայիսի 11-ին և 12-ին, Շենգավիթում՝ մայիսի 13-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...

Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթը

15:49 14.05.2025

Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը, 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի […] ...

Հռոմի պապը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին

15:40 14.05.2025

Հռոմի պապը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին

Նորընտիր Հռոմի պապ Լեո XIV-ը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին, չորեքշաբթի օրը հաղորդել է Vatican News-ը։ «Պապը հայտնել է իր հանձնառությունը՝ անել ամեն ինչ՝ խաղաղության գերիշխանությունն ապահովելու համար», – հաղորդում է Vatican News-ը։ Պապի խոսքով՝ Սուրբ Աթոռը պատրաստ է ցանկացած ջանք գործադրել, որպեսզի «թշնամիները դեմ առ դեմ հանդիպեն և խոսեն»։ Հռոմի […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ

15:30 14.05.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու […] ...

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ

15:17 14.05.2025

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

15:08 14.05.2025

Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...

BACK_TO_TOP