17:37 17.08.2018
Համընդհանուր ներառական կրթության անցնելու միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոցը և Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը վերակազմավորվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և հավելում, որ նշված հաստատություններում սովորող ավելի քան 160 աշակերտներ սեպտեմբերի 1-ից հաճախելու են հանրակրթական դպրոցներ:
Աշակերտների տեղափոխման գործընթացին և կրթական կարիքներին վերաբերող խնդիրները քննարկելու, ծնողներին մտահոգող հարցերը պարզաբանելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը հանդիպում է ունեցել աշակերտների և ծնողների հետ: Նախարարի տեղակալը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության անցնելու պետության քաղաքականությունը և մանրամասնել, թե ինչ ծառայություններ կարող են ստանալ հատուկ կարիքներ ունեցող երեխաները հանրակրթական դպրոցում`մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից. «Հատուկ կարիք ունեցող երեխաներն ունեն կրթության նույն իրավունքները և, ելնելով գնահատման արդյունքներից, հանրակրթական դպրոցներում նրանք կստանան անհատական մի շարք ծառայություններ, որը նախկինում ստացել են նաև հատուկ դպրոցներում: Այս հարցում դպրոցներին աջակցելու են նորաստեղծ մանկավարժահոգեբանական կենտրոնները, որոնք նաև երեխայի կարիքի գնահատումն են իրականացնելու»,- նշել է Լ. Առաքելյանը` շեշտելով, որ այս փուլում նախարարությունը կարևորում է գնահատող օղակի կայացումը և արդյունավետ աշխատանքը: Նախարարի տեղակալի խոսքերով`եթե կարիքի գնահատումը ճիշտ կատարվի, ապա երեխան հանրակրթական դպրոցում կարող է ստանալ անհրաժեշտ ծառայություններ (օրինակ՝ դայակ, անհատական ուսումնական պլան և այլն), իսկ հաճախումը հանրակրթական դպրոց կնպաստի հասարակության մեջ նրանց ինտեգրմանը. «Մենք բոլորս և առաջին հերթին հատուկ դպրոցներում սովորող երեխաները, խնդիր ունենք օգնելու հասարակությանը` հաղթահարել վստահության պատնեշը և դառնալ ներառական: Դպրոց հաճախող բոլոր աշակերտները պետք է սովորեն կրթություն ստանալ նույն միջավայրում, նույն դասարանում`անկախ իրենց զարգացման բնականոն կամ հատուկ կարիքից»,- շեշտել է Լ. Առաքելյանը:
Հանդիպման ընթացքում ծնողները մտահոգություն են հայտնել հանրակրթական դպրոցում իրենց երեխաների կրթության կազմակերպման, ընդհանուր միջավայրում ինտեգրման ու սոցիալական տարբեր խնդիրների վերաբերյալ:
Գործում է միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և մարզպետարանի պատասխանատուների ներգրավմամբ: Հանձնաժողովի կողմից բարձրացված հարցերի անհատական ցուցակագրում է կատարվում, ձեռնարկվում են քայլեր դրանք օրենքի շրջանակում լուծելու ուղղությամբ:
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...