Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել բնապահպանության նախարարությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Տիգրան Ավինյանը շրջայց է կատարել բնապահպանության նախարարությունում

19:53 17.08.2018

Օգոստոսի 17-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նախարարությունում:

Նախարարը փոխվարչապետին է ներկայացրել իրականացվող ծրագրերի միջազգային համագործակցության շրջանակը, էլեկտրոնային կառավարման օրակարգը բնապահպանության նախարարության թույլտվությունների տրամադրման ոլորտում:


Փոխնախարար Գնել Սանոսյանի խոսքերով՝ որսորդության թույլտվությունների նոր կարգի շնորհիվ էապես օրինական դաշտ է բերվել որոսորդական գործունեությունը, և պետք է խրախուսել թույլտվություն ստացող որսորդներին ու պատասխանատվության մեխանիզմները խստացնել ապօրինի որսի դեպքերի հարցում: Փոխվարչապետը ողջունել է այս մոտեցումը:

Փոխվարչապետը շրջել է նախարարության ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատակիցների և նրանց գործունեության շրջանակների հետ, արձանագրել, որ կա բավարար քաղաքական կամք բնապահպանական օրենսդրության բարեփոխման, պահանջների խստացման և ապօրինի գործողություններին կոշտ հակազդման համար: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է նաև ջրօգտագործման և հատկապես Արարատյան դաշտում խոշոր ջրօգտագործողների վերաբերյալ խնդիրներին սպառիչ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:

Նախարարը հայտնել է նաև, որ կան բավականաչափ ռեսուրսներ՝ շահագործումն ավարտված կամ դադարեցված հանքավայրերի ռեկուլտիվացիոն աշխատանքները հայեցակարգայինից դեպի գործնական դաշտ տեղափոխելու համար, իսկ առաջիկայում նաև խստացվելու են ռեկուլտիվացիոն վճարների վճարման կարգերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

BACK_TO_TOP