TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+22.09 oC

բնապահպաններ

Վարչապետն առավոտյան պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հարցը. Կարապետյան

14:45 19.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ: «Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների […]

̰
Վարչապետն ասել է՝ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար. Վլադիմիր Կարապետյան

14:21 19.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, բնապահպանների ու ակտիվիստների հետ Ամուլսարի հարցով հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում որևէ եզրահանգման չեկան: SHANTNEWS.am-ը Կարապետյանին հիշեցրեց՝ բնապահպաններն ասում են, որ Փաշինյանը հայտարարել է՝ Ամուլսարը պետք է շահագործվի: «Վարչապետն ուրիշ բան է ասել: Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի […]

̰
Վարչապետն ասել է՝ Ամուլսարի հանքը շահագործվելու է. բնապահպանները որոշել են շարունակել պայքարը

13:59 19.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը բնապահպանների ու ջերմուկցիների հետ ավարտվեց: Քննարկումների առանցքում Ամուլսարի հանքի շահագործման հարցն էր: Բնապահպաններին հանդիպումը կարծես թե չի գոհացրել: Ակտիվիստ Աննա Շահնազարյանը, որը հանդիպման դահլիճը լքել էր կեսից, լրագրողների հետ զրույցում ասել էր. «Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր»: Ակտիվիստներից Անի Խաչատրյանն էլ, դահլիճից դուրս գալով, հայտարարեց, որ պայքարը […]

̰
Ամուլսարի պայքարը շարունակվում է. ակտիվիստը՝ վարչապետի հետ հանդիպումից հետո

13:52 19.08.2019

Բնապահպան, ակտիվիստ Անի Խաչատրյանը քիչ առաջ դուրս եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընթացող հանդիպումից: Լրագրողները հետաքրքրվեցին՝ գո՞հ է հանդիպումից: Խաչատրյանը պատասխանեց, որ մեկնաբանություն չի ուզում տալ, ապա հավելեց. «Ուզում եմ ասել, որ Ամուլսարի պայքարը շարունակվում է, Ամուլսարը սար է մնալու: Ամուլսարի պայքարը հանուն իրավունքի պայքար է, պայքար է ապրելու մաքուր միջավայրում, էս մեր երկրի […]

̰
Եթե գոռալով ա, ընենց կգոռամ, որ չես պատկերացնի. լարված իրավիճակ Բաղրամյան 26-ում

13:25 19.08.2019

Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու պահանջով Բաղրամյան 26-ի առջևում հավաքված քաղաքացիների ու ոստիկանների միջև լարվածություն առաջացավ: Բնապահպան, ակտիվիստ Անի Խաչատրյանը ոստիկաններից պահանջում էր թույլ տալ, որ դիմացի մայթին հավաքված ջերմուկցիները միանան իրենց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եկել է՝ ժողովրդի կողքին կանգնելու: Նա նշեց՝  ծրագիրն առնվազն թերի է, հետևաբար՝ եթե խնդիրները, բացերը լուծված […]

̰
Վարչապետի ու բնապահպանների հանդիպումը կտևի 2 ժամ

12:56 19.08.2019

Բաղրամյան 26-ում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բնապահպանների ու հարակից տարածքների բնակիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, ենթադրվում է, որ հանդիպումը 2 ժամ կտևի: Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ի առջևում հավաքված են բնապահպաններ, ակտիվիստներ, ովքեր իրենց դժգոհությունն ու մտահոգություններն են հայտնում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ:

̰
Վարչապետի խոսնակը հանդիպեց Ամուլսարի շահագործման դեմ պայքարող քաղաքացիներին

12:03 19.08.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մոտեցել է Ամուլսարի հանքը չշահագործելու պահանջով Բաղրամյան 26-ի առջևում հավաքված քաղաքացիներին: Վերջիններս Կարապետյանին փոխանցեցին իրենց դժգոհությունը, որ ոստիկանները պահանջում են՝ ակցիա անել դիմացի մայթին: SHANTNEWS.am-ը Կարապետյանից հետաքրքրվեց՝ քանի՞ բնապահպան է մասնակցում Ամուլսարի հարցով վարչապետի մոտ ընթացող խորհրդակցությանը: «Ես դժվարանում եմ ասել, բայց կարծեմ մոտ 10 բնապահպան, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են […]

̰
«Լիդիան»-ը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները

10:10 19.08.2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. ««Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ»-ը  հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ ընկերությունը ՀՀ Քննչական կոմիտեին է տրամադրել Ամուլսարի Ծրագրի բնապահպանական ազդեցության վերաբերյալ «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացության մեջ տեղ […]

̰
Ջերմուկցիները շուտով կհասնեն Երևան

10:07 19.08.2019

Ջերմուկցիների ավտոերթը մեկնարկել է, տեղեկացրել է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով երթից տեսանյութեր։ Ավելի վաղ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել. «Ջերմուկի բնակիչների մի մասը վաղն ավտոերթով գալու է Փաշինյանի հրավիրած հանդիպմանը: Միաժամանակ, հավաք է տեղի ունենալու Ամուլսարի պոստերում. համայնքի անդամները ժամը 12:00-ին հավաքվելու են Ամուլսարի պոստերում՝ իրենց պահանջը պաշտպանելու: […]

̰
Քննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը․ ՀԲՃ

11:45 18.08.2019

Քննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը։ Այսպիսի պահանջ է հրապարակել «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում։ Նախաձեռնության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․ «Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով […]

̰
Ամուլսարի շահագործման պարագայում ջրերի աղտոտումն անխուսափելի է․ Թեհմինե Ենոքյան

23:02 17.08.2019

Ամուլսարի շահագործման պարագայում ջրերի աղտոտումն անխուսափելի է: «Հորիզոնի» տաղավարում  այսօր այսպիսի կարծիք է հայտնել բնապահպան Թեհմինե Ենոքյանը:  Նա  պնդում է, որ հանք տանող ճանապարհները տևական ժամանակ է փակել են ոչ թե բնապահպանները,  այլ տեղացիները, ու դա արել են կենսական նշանակություն ունեցող ջրերի աղտոտումից, փոշու ամպեր տեսնելուց հետո: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բնապահպանների արշավը շարունակվում է առայժմ առանց բողոքի ցույցերի

20:39 17.08.2019

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման շուրջ ժամանակավորապես դադարել են բողոքի ցույցերը, բայց ոչ բնապահպանների արշավը: Կարճատև դադարը պայմանավորված է վարչապետի հետ հանդիպման սպասելիքներով: Իսկ մինչ այդ կողմերը հայտարարություններ ու կարծիքներ են հնչեցնում, փաստարկներ ու հակափաստարկներ ներկայացնում համացանցում: Հայկական բնապահպանական ճակատը՝ մի կողմից, «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ մյուս կողմից, իշխանության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին փորձում են իրենց […]

̰
Ամուլսարի գործարկման հետևանքով առաջացած աղտոտումը հնարավոր է` հասնի Կեչուտի, Ջերմուկի խմելու ջրեր. բնապահպան

19:51 17.08.2019

«Եթե ասում են 800 մլն, մենք էլ ասում ենք մի քանի միլիարդ մարդկանց առողջությունը, բնության վնասը, մեր հարևանների միջազգային պահանջները»,- SHANTNEWS-ի տաղավարում  բնապահպան Նազենի Վարդանյանը Ամուլսարի հանքի գործարկման արդյունքում առաջացած վնասներն է թվարկում՝ հակադարձելով տնտեսական կորուստին, որը գուցե առաջանա, եթե կասեցվի հանքի գործարկումը: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը կոչ արեց,  որ […]

̰
Բնապահպանները բարկացած են Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի վրա

19:00 17.08.2019

Բնապահպան ակտիվիստները քննարկել են Սասեքսի դքսի ու դքսուհու Gulfstream 550-ով թռիչքը դեպի Իբիցա: Այս մասին հայտնում է The Sun-ը: Բնապահպանները բարկացել են նրա համար, որ Մեգան Մարքլի ու արքայազն Հարրիի ինքնաթիռն ամենաշատն է աղտոտում օդը, քան սովորական Airbus A319 ինքնաթիռը: Ակտիվիստները նկատել են, որ նախկինում արքայազն Հարրին ավելի շատ էր ուշադրություն դարձնում շրջակա միջավայրի պաշպանության […]

̰
Մեր տուն են զանգել ու ասել` երեխաներդ տուն չեն գա, եթե շարունակես պայքարել. բնապահպան

18:30 17.08.2019

«Փակվել է Ամուլսարի ճանապարհը, բայց չի փակվում Զանգեզուրի ճանապարհը, ինչո՞ւ: Եթե մեզ համար կարևորը բնությունն է, ինչի՞ փակ չէ Զանգեզուրի պղնձամոլիբտենային, Ագարակի պղնձամոլիբտենային կամ Լոռու հանքավայրերի ճանապարհները, որոնք տարիներ շարունակ արդեն կեղտոտում են և այն տեխնիկայով, որով աշխատում են, հազարավոր անգամ ավելի վատն են: Ամուլսարի դեպքում ավելի նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում»,- SHANTNEWS.am-ի տաղավարում ՀՀ ԱԺ […]

̰
Արդյո՞ք Ամուլսարի բողոքի ակցիաները քաղաքականացված են. բանավեճ SHANTNEWS-ի տաղավարում

16:44 17.08.2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը SHANTNEWS-ի տաղավարում Ամուլսարի հանքի շահագործմանն ուղղված բնապահպանների գործողությունների մասին խոսելիս նշեց,  որ բնապահպանների ազնիվ մղումներ մեջ չի կասկածում, բայց կան անհասկանալի հարցեր. «Բնապահպանները Ամուլսարի ճանապարհը փակեցին հեղափոխությունից հետո, էն դեպքում, երբ արդեն սարի կեսը քանդել են, ավազանն արդեն սարքել են, 458 մլն դոլար, եթե չեմ սխալվում, […]

̰
Ի՞նչ տեղի կունենա, եթե Ամուլսարի ծրագիրը մերժվի

16:00 17.08.2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը SHANTNEWS-ի տաղավարում նշեց, որ եթե Ամուլսարի հանքը չգործարկելու համար հիմք ու հակափաստարկներ չլինեն, այլ պարզապես որոշում կայացվի կասեցնելու, ապա գործը կքննվի միջազգային արբիտրաժում. «Նման արբիտրաժների կայացրած որոշումների տուգանքների համամասնություննները համակցելով, կարելի է ենթադրել, որ  Հայաստանի վրա կդրվի առնվազն, լավագույն դեպքում մոտ 700-750 մլն դոլարի տուգանք և […]

̰
Տեխնիկական իմաստով Ամուլսարը կարող է շահագործվել. բանավեճ SHANTNEWS-ի տաղավարում

14:30 17.08.2019

SHANTNEWS-ի տաղավարում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանն անդրադարձել է Ամուլսարի շահագործման մասին փորձագիտական եզրակացությանը՝ նշելով, որ այն Կառավարության կողմից դեռ ուսումնասիրության փուլում է: «Դեռ եզրակացության ուսումնասիրությունը շարունակվում է, բայց, ըստ եզրակացության, տեխնիկական իմաստով Ամուլսարը կարող է շահագործվել: Բնապահպանները համոզված են, որ Կառավարությունը որոշել է գործարկել Ամուլսարը, բայց մենք այդ որոշումը դեռ […]

̰
Ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններն իրականացվել են ոչ լիարժեք. ՀԲՃ-ն հրապարակել է Ամուլսարի հանքի 2018թ. տեսչական ստուգման եզրակացությունը

14:11 17.08.2019

Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է 2018թ. տեսչական ստուգման ընթացքում Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ տրված եզրակացություն, որը ներկայացված է  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի կողմից: Դրանում մասնավորապես նշված է. 1. «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի և խուզահորերի տեղադիրքերի և քանակների տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ […]

̰
Պատահականությո՞ւն, թե՞ փաստերի միտումնավոր խեղաթյուրում. բնապահպանները` Ամուլսարի մասին

11:49 17.08.2019

«Պատահականությու՞ն, թե՞ փաստերի միտումնավոր խեղաթյուրում»: Այս վերտառությամբ գրություն և քարտեզ է տեղադրվել «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջում, որրտեղ բնապահպանները ուշադրություն են հրավիրում առկա փաստերի վրա: Գրության մեջ մասնավորապես ասված է. «Այս քարտեզն առկա է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Լիդիանի կազմած փաստաթղթերում, որտեղ պարզ երևում է, թե որ ուղղություններով են տեղափոխվելու ստորերկյա ջրերը։ Քարտեզի վրա կարմիր սլաքներով […]

̰
Ամուլսարի հանքը կարելի՞ է շահագործել, թե՞ ոչ. թեժ բանավեճ SHANTNEWS.am-ի եթերում

20:24 16.08.2019

Վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Ամուլսարի հանքի շահագործման խնդիրը: Քննչական կոմիտեն երկու օր առաջ ասուլիսում հրապարակեց համալիր փորձաքննության արդյունքները, բնապահպանները դրանց շուրջ վերապահումներ ունեն: Թեմայի շուրջ SHANTNEWS-ի տաղավարում բանավիճել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանն ու բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը:

̰
«Արևիկ» ազգային պարկում ընթանում են մնացորդային կրակի մարման աշխատանքներ

14:30 15.08.2019

Բնապահպան Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Արևիկ» ազգային պարկում ընթանում են մնացորդային կրակի մարման աշխատանքներ: «Այս պահին «Արևիկ» ազգային պարկում ընթանում են մնացորդային կրակի մարման աշխատանքներ։ Նկարներում, որոնք տրամադրել է ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը, պատկերված է ջրացողիչ ուսապարկերի օգնությամբ հրդեհի շիջման պահը։ Գիհիների արմատային հատվածի կրակը մարվում է նաև ավազով, հողով։ […]

̰
Վարչապետն այսօր չի հանդիպի բնապահպանների հետ

13:56 15.08.2019

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողներին հայտնել են, որ այսօր վարչապետի գրաֆիկն ծանրաբեռնված է և բնապահպաններին չի կարող ընդունել: Բայց կառավարությունից խոստացել են, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի: «Մենք հիմա սպասում ենք մոտակա օրերի այդ հանդիպմանը, քանի որ հարցն, իրոք, հրատապ է: Էսօր վարչապետին թույլ կտանք, որ իր կարևոր գործերը վերջացնի, բայց սպասում ենք՝ մոտակա էս […]

̰
«Լիդիանն» արձագանքել է Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ եզրակացությանը

13:21 15.08.2019

«Լիդիան Ինթերնեյշնլը» հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««Լիդիան Ինթերնեյշնլը» հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման նպատակով «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից իրականացված փորձաքննության եզրակացությունը, որը ՀՔԿ-ին էր տրամադրվել սույն թվականի օգոստոսի 7-ին։ Փորձաքննական եզրակացությունը հասանելի է հայերեն […]

̰
Վարագ Սիսեռյանը հանդիպել է բնապահպանների հետ

12:56 15.08.2019

Կառավարության շենքի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպանները պատահաբար հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին: Բնապահպանները Սիսեռյանին տեղեկացրել են, որ ցանկանում են  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել: Սիսեռյանն իր հերթին նշեց, որ ինքը պատահաբար չի մոտեցել բնապահպաններին, քանի որ քիչ առաջ կարդացել է, որ իր հոր անվան հետ կապված հայտարարություն են […]

̰
Վարչապետի օգնականը կփորձի կազմակերպել բնապահպանների և վարչապետի հանդիպումը

12:30 15.08.2019

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիան: Քիչ առաջ բնապահպանները կառավարության ներկայացուցիչներին 5 րոպե տվեցին, որպեսզի վերջիններս թույլ տան, որ 5 բնապահպան մտնի կառավարության շենք և նիստում ներկայացնի հանքի շահագործման մասին փորձագիտական եզրակացությունը: Ոստիկանները փակել էին կառավարության շենքի մուտքը, բնապահպանների հետ տեղի էր ունեցել վիճաբանություն: Քիչ առաջ հավաքվածներին է մոտեցել վարչապետի […]

̰
Բնապահպանները ցանկանում են կառավարությանը ներկայացնել Ամուլսարի իսկական եզրակացությունը

12:16 15.08.2019

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիան: Բնապահպանները պնդում են, որ հետազոտության փորձագիտական եզրակացությունը լավ չի ներկայացվել և կառավարությունում էլ դա թերի է քննարկվել: «Քանի որ կառավարության նիստում շատ սխալ ու միակողմանի ներկայացվեց այս եզրակացությունները, մենք որոշեցինք ինքներս մտնել կառավարություն և ներկայացնել նրանց էդ փորձաքննության եզրակացությունը»,- այս մասին նշել է ակցիայի մասնակիցներից […]

̰
Արջը մտել է գյուղ՝ խաղող ուտելու

12:03 15.08.2019

Օգոստոսի 14-ին՝ ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 11-րդ փողոցի թիվ 24 տան այգում 1 շաբաթ շարունակ արջը պարբերաբար վնասում է խաղողի վազերը և բերքը. անհրաժեշտ է օգնություն: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին և Եղեգիս համայնքի ղեկավարին: Պարզվել […]

̰
Սիբիրում անտառային հրդեհների նվազման միտում է նկատվում

19:50 14.08.2019

Սիբիրում անտառային հրդեհները սկսվել են հուլիսին: Դրանք տարածվել են շուրջ 4 մլրդ հեկտար մակերեսի վրա:

̰
Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա. Յուրա Իվանյան

18:58 14.08.2019

Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները, նշեց Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: Նա ընդգծեց՝ նույնիսկ երկրաշարժի դեպքում այդ ազդեցությունը կրած ջրերը չեն հասնելու Ջերմուկի տարածք: Իվանյանը հայտնեց, որ ուսումնասիրությունն իրականացրած փորձագետներին տրամադրվել են բոլոր ելակետային տվյալները՝ օբյեկտիվ եզրահանգումների հասնելու համար, ապա […]

̰
BACK_TO_TOP