21:45 17.01.2023
Հունվարի 17-ին Կիևի «Մեկ փողոցի թանգարանում» տեղի ունեցավ հետմահու դիմակների հետահայաց «Ոգու առեղծվածը» ցուցադրության բացումը:
Սեփական հավաքածուի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ թանգարանը ներկայացրել է ուկրաինական ազգի ձևավորման վրա ազդած ականավոր մարդկանց, ինչպես նաև տարբեր երկրներից պետական և ռազմական գործիչների, արվեստագետների ու քանդակագործների, երաժիշտների և ուսուցիչների, գրողների, բանաստեղծների և երաժիշտների դեմքերի կերպարները։
Ցուցանմուշների շարքում ներկայացված էին նաև Արամ Խաչատուրյանի դիմակը, Մարտիրոս Սարյանի դիմակը, որը վերջերս դեսպանատան աջակցությամբ տեղափոխվել էր Կիև։ Ներկայացված էր նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանի դիմակը, ով, ինչպես իր խոսքում նշեց թանգարանի տնօրեն Դ. Շլիոնսկին` 1941-ին հարյուր հազարավոր զինվորների փրկեց շրջապատումից և կարողացավ դուրս բերել նրանց Կիևից։
Դեսպան Վ.Կարապետյանը ողջույնի խոսքով դիմեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց թանգարան և ցուցահանդես այցելելու հրաշալի հնարավորության համար։
19:53 04.06.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
19:43 04.06.2025
Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...
19:39 04.06.2025
Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվիՇենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...
19:28 04.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
19:20 04.06.2025
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր` հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Նախարարի տեղակալին ներկայացվել են համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ «Միկա» մարզահամալիրում, մասնավորապես, արդեն կատարվել […] ...
19:10 04.06.2025
Հունգարիայում հայտարարել են, որ ԵՄ-ն չի ձգտում Ուկրաինայում խաղաղությանԵվրամիության առաջնորդները մտադիր են աջակցել Ուկրաինայում զինված հակամարտության շարունակությանը՝ չնայած Միացյալ Նահանգների խաղաղապահ ջանքերին, և ցանկանում են դրան ներքաշել նաև Հունգարիային, որը դեռևս խաղաղության կողմնակից է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գուիյաշը։ Նա հայտնել է, որ իր վերջին նիստում Հունգարիայի կառավարությունը վերանայել է Ուկրաինայում ռազմական իրավիճակը և եկել […] ...