17:08 18.01.2023
Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի, ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության և ԵԱՀԿ ԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության անդամները հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայերի համար միակ հաղորդակցման ճանապարհը։ Շրջափակումը խոչընդոտել է առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարմանը, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, գազը և այլն: Ադրբեջանի գործողությունները մարդու իրավունքների ակնհայտ խախտում են և կարող են հանգեցնել լուրջ մարդասիրական հետևանքների:
Մենք խիստ անհանգստացած ենք ստեղծված իրավիճակով, դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության կողմից պահպանվող շրջափակումը և պահանջում անհապաղ բացել միջանցքը՝ ապրանքների տեղաշարժն ապահովելու համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության՝ կատարել այս հայտարարության ներքո ստանձնած ձեր պարտավորությունները և կոչ ենք անում խիստ զսպվածություն ցուցաբերել ինչպես գործողություններում, այնպես էլ հռետորաբանության մեջ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել և կանխել նոր հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում»։
19:53 04.06.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
19:43 04.06.2025
Աշխատանքային հանդիպում՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցող շինարարական, տեխհսկողությունն ու ճանապարհի նախագծումն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կատարվող աշխատանքները, տալ լուծումներ ընթացիկ հարցերին և նախանշել առաջիկա անելիքները։ Շինարարական և տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել […] ...
19:39 04.06.2025
Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվիՇենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Փոփոխությունների շրջանում կպակասեցվի առաջարկվող պայմանավորվածությունների քանակը, և կերկարի սպասելաժամանակը։ Մինչև հունիսի վերջը ներառյալ, եթե արդեն ունեք պայմանավորվածություն, վիզաների դիմումները կընդունի Երևանում Գերմանիայի դեսպանությունը ։ Փոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: ...
19:28 04.06.2025
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
19:20 04.06.2025
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է «Միկա» մարզահամալիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր` հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Նախարարի տեղակալին ներկայացվել են համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման և արդիականացման աշխատանքները։ «Միկա» մարզահամալիրում, մասնավորապես, արդեն կատարվել […] ...