20:02 17.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց՝ այս տարի 29 986-ով ավելի մարդ է ժամանել, քան մեկնել, ապա նշեց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից շուրջ 6 000-ով ավելի էր:
Փաշինյանը հայտնեց, որ վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա համեմատությամբ 34 000-ով ավելի օտարերկրացի, ինչն, ըստ էության, նշանակում է ներդրումային և զբոսաշրջության հետաքրքրության աճ:
«Իհարկե, ֆորմալ օտարերկրացիների մեջ բազմաթիվ են նաև մեր հայրենակիցները, և այն, որ Երևանում և հանրապետության բազմաթիվ քաղաքներում անշարժ գույքի գներն աճել են 20 տոկոսով, նշանակում է, որ գալիս են ոչ միայն որպես տուրիստ, այլև բնակարաններ են գնում Երևանում և այլ քաղաքներում: Հեղափոխության օրերին շատ էր խոսվում, որ միլիոնավոր դոլարներ Հայաստանից արտահոսում են, դա համապատասխանում է իրականությանը, այդպիսի բան կա: Ես այսօր պաշտոնապես ասում եմ՝ դուրս գնացած գումարների համեմատ եկել է մոտ 116 միլիարդով ավելի շատ գումար, այսինքն՝ դուրս եկած գումարների չափով գումար է եկել. Հայաստանի բանկերում ավանդներն ավելացել են 116 միլիարդ դրամով, այսինքն՝ մոտ 250 միլիոն դոլարով, ընդ որում՝ սա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բանկերում թողած ավանդներն են, ինչը նշանակում է, որ մեր հայրենակիցները, նաև սփյուռքի մեր հայրենակիցներն ապագայի նկատմամբ ունեն մեծ վստահություն, և սա հետագա տնտեսական առաջընթացի և աճի ամենակարևոր երաշխիքն է»,- ասաց նա:
ՀՀ վարչապետը հայտնեց, որ վերջին երեք ամսում հայաստանյան բանկերի վարկային պորտֆելն աճել է շուրջ 99 մլրդ դրամով, այսինքն՝ այդքանով ավելի վարկ են վերցրել ՀՀ քաղաքացիները, ներդրել բիզնեսի մեջ: Փաշինյանը նշեց՝ 2018 թ. օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է այնքան միրգ-բանջարեղեն, որքան նախորդ ամբողջ տարում: Նա նաև հայտնեց, որ երեք ամսվա ընթացքում ՀՀ կառավարությունը, հարկային մարմինները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել են հավաքագրել 28,8 մլրդ դրամ, ընդ որում՝ գերավճարների թիվը պակասեցրել են 26 մլրդ դրամով:
«Սրանք թվեր են, ես երևի ձեզ թվերով շատ չծանրաբեռնեմ, բայց ընդհանուր առմամբ՝ հարկ եմ համարում ընդգծել, որ այս թվերը միասին մի բան են նշանակում՝ Հայաստանի Հանրապետությունում հեղափոխության քաղաքական հաղթանակից հետո մենք թևակոխել ենք տնտեսական հաղթանակների մի ժամանակաշրջան»,- նշեց վարչապետը:
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...
21:40 06.07.2025
Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտումԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...