11:41 26.01.2023
ԶՊՄԿ-ն 2022-ին վճարել է աննախադեպ հարկեր՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե երկուսուկես անգամ։
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ցուցանիշները։ Ողջ տարվա ընթացքում և տարվա ամփոփ տվյալներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պահպանել է երկրի առաջին հարկատուի կարգավիճակը՝ գրանցելով աննախադեպ ցուցանիշ։
2022 թ. ընկերությունը վճարել է 144 մլրդ դրամի հարկ նախորդ տարվա 61մլրդ դրամի համեմատ։ ԶՊՄԿ վճարած հարկերը գերազանցում են խոշոր հարկատուների ցուցակում իրեն հաջորդող 4 ընկերությունների վճարած հարկերը միասին։
Ընկերությունը շարունակում է մնալ երկրի խոշորագույն գործատուներից մեկը։ ԶՊՄԿ-ում 2023 թ. հունվարի դրությամբ աշխատում է 4607 մարդ, որից 2481-ը Քաջարան համայնքի բնակիչներ են, 1629-ը՝ Կապանի։ Միայն վերջին տարվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 504 մարդ, այդ թվում Կապանից՝ 192, Քաջարանից՝ 216 մարդ, որոնցից 45-ը՝ նոր զորացրված երիտասարդներ։
Հարկային տարվա ցուցանիշները ամփոփելով` ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը նշել է. «Այս աննախադեպ ցուցանիշն ունի երկու բացատրություն՝ նախ մետաղների գների բարձր մակարդակը և հարկման նոր ռեժիմը։ Իսկ երկրորդ պատճառը ընկերության կառավարման ընթացակարգային և վարչարարության բարելավումն է։ Ամեն դեպքում՝ անհնար է թերագնահատել ԶՊՄԿ-ի դերը մեր տնտեսության համար»։
Հանքագործների միության նախագահն ընդգծել է, որ ոլորտը լուրջ ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա ․ «Ընդհանուր առմամբ անցյալ տարի մետաղական օգտակար հանածո արդյունահանող մի քանի կազմակերպություններ վճարել են ավելի քան 203 մլրդ դրամի հարկ։ Ներդրումն ահռելի է, բայց ոլորտն ունի և’ քանակական, և’ որակական աճի կարիք։ Մեր բոլոր ջանքներն ուղղված են թե’ ԶՊՄԿ-ում, թե’ ոլորտում բարեփոխումների միջոցառումների հետևողական ներդրմանը՝ ձգտելով տեսնել հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում մոդեռնիզացիայի, մրցունակության և կայուն զարգացման դրական անշեղ դինամիկա»։
12:21 12.07.2025
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինՍիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...