13:17 26.01.2023
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել «Եվրոպայի խորհրդի ռեկյավիկյան գագաթնաժողովը. արժեքների շուրջ համախմբված՝ արտասովոր մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
«Պարո՛ն նախագահ,
Այսօր շատ երկրներ կանգնած են ժողովրդավարության եւ անվտանգության միջեւ դժվարին ընտրության առաջ: Նման իրավիճակում նկատելի է, որ մեր քաղաքացիները Եվրոպայի խորհրդից որեւէ էական ակնկալիք չունեն:
Առաջարկում եմ միասին մտորել ինչո՞ւ ենք հայտնվել այս իրավիճակում: Իմ գնահատմամբ պատճառը մասամբ այն է, որ Եվրոպայի խորհուրդը, որը նախատեսված է լինելու իսկական ժողովրդավարական արժեքների եւ ազատությունների բաստիոն, սկսել է հանդուրժել իր անդամներից ոմանց որոշակի փոխակերպումը հիբրիդային, ճնշող ռեժիմների: Նման պետություններում մենք ականատես ենք լինում քաղաքական հետապնդումների եւ ընտրությունների միջոցով, այսպես կոչված, օրինական քաղաքական մրցակցության, իսկ ժողովրդավարական կառավարումն էլ վերածվել է մեծամասնության դիկտատուրայի: Եվրոպայի խորհուրդն աստիճանաբար վերածվում է ավտորիտար ռեժիմների կողմից իրենց գոյությունն օրինականացնելու հարթակի: Ի դեպ, այս պետությունների սովորական ցանկը հեշտությամբ կարելի է գտնել «Economist»-ի հրապարակվող ժողովրդավարության ինդեքսում:
Մենք պետք է կոտրենք պախարակելի փոխզիջումների եւ երկակի ստանդարտների այս շղթան: Դրա համար հարկ է բացառել ցանկացած շեղում սահմանված կանոններից, մոռանալ քաղաքական խայտառակ նպատակահարմարության մասին: Ազատ եւ ժողովրդավարական պետությունների համայնքին անդամակցելու համար պետք է հետեւել դրա կանոններին, եւ դա յուրաքանչյուր անդամի գիտակցված ընտրությունը պետք է լինի: Մենք ոչ ոքի չպետք է խնդրենք մնալ, ոչ էլ որեւէ մեկին պետք է խնդրենք միանալ մեզ:
Պարո՛ն նախագահ,
Միեւնույն ժամանակ Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների 43-րդ կոնգրեսը եւ Ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումը ցույց տվեցին, որ տեղական ժողովրդավարությունը շարունակում է հիմք հանդիսանալ ժողովրդավարական կառավարման համար: Այդ ժողովրդավարության շնորհիվ մարդիկ լիովին գնահատում եւ ընդունում են հասարակական եւ քաղաքական կյանքում իրենց մասնակցության արժեքն ու պիտանիությունը: Սա վճռորոշ է ժողովրդավարության եւ ժողովրդավարական կառավարման ապագայի համար: Այդ իսկ պատճառով տեղական ժողովրդավարության զարգացման եւ հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը:
Պարո՛ն նախագահ,
Եզրափակելով՝ թույլ տվեք անկեղծ հույս հայտնել, որ 4-րդ գագաթնաժողովից հետո մեր կազմակերպությունը կարող է վերագտնել իր նշանակությունն ու հետեւել դրան: Ավելի ուժեղ, սկզբունքային եւ վճռական գործընկերոջ հետ համագործակցությունը, որը հաստատուն է իր սկզբունքների հարցում, միշտ ավելի արդյունավետ է, հատկապես, երբ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության «կարմիր գծերն» ավելի վառ են եւ նույնն են բոլորի համար »,- նշել է Արմեն Գեւորգյանը:
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...
11:00 12.07.2025
«Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան. Բեյլ«Սաութհեմփթոնի», «Տոտենհեմի» և «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հայտարարել է, որ մադրիդյան ակումբի համար սկսվում է նոր դարաշրջան։ Ավելի վաղ մադրիդյան ակումբը 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել ՊՍԺ-ից Ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։ «Բարսելոնան» և ողջ աշխարհը զգուշացված են. «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան», – Բեյլի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։ Անցած մրցաշրջանում […] ...
10:40 12.07.2025
ՄԱԿ-ը նշանակել է Պաղեստինի հարցով համաժողովի ամսաթիվըՄերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված ՄԱԿ-ի համաժողովը տեղի կունենա հուլիսի 28-30-ը Նյու Յորքում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի նախագահի ներկայացուցիչ Շարոն Բիրչը։ Համաժողովը նախատեսված էր անցկացնել հունիսի 17-21-ը Նյու Յորքում ՝ Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի համանախագահությամբ։ Տարածաշրջանում հունիսյան լարվածության ֆոնին, մասնավորապես՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների […] ...
10:22 12.07.2025
Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Կիևին հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթ տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Գումարը կտրամադրվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի օրոք հաստատված հիմնադրամից, որը «թույլ է տալիս Պենտագոնին դուրս բերել զենքը ԱՄՆ ռազմական պաշարներից Ուկրաինայի համար», – ասվում է հաղորդագրության մեջ: […] ...
10:03 12.07.2025
Ընդհանրապես չեմ կիսում Յուրգեն Կլոպի տեսակետը․ Արսեն ՎենգերԱրսեն Վենգերը պատասխանել է Յուրգեն Կլոպի այն պնդումներին, թե աշխարհի ակումբային առաջնությունը «երբևէ հորինված ամենավատ գաղափարն է»: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Վենգերը, ով այժմ ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման ղեկավարն է, ասել է, որ աշխարհի ակումբային առաջնությունն ունի ներգրավված թիմերի, խաղացողների և մարզիչների լիակատար աջակցությունը։ «Ես շատ ձանձրալի պատասխան եմ տալու շատ հետաքրքիր հարցի։ Բոլորը կարծիք […] ...
09:40 12.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինըՀուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 հասցեի սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով մահացել է […] ...