Օգոստոսի 12-ից 18-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց. Արցախի ՊԲ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

Օգոստոսի 12-ից 18-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց. Արցախի ՊԲ

13:16 18.08.2018

Օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 170 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:

Բացի հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից, օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի 15 հոգանոց խումբը ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են իրենց կամքը պարտադրել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

18:40 06.07.2025

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

Քուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

18:20 06.07.2025

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

18:00 06.07.2025

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

Միացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

17:40 06.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

Իսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

17:20 06.07.2025

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կողմից եվրոպական ինտեգրման ուղին երկիրը տանում է դեպի աղքատություն և պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի «Պոբեդա» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորը՝ Մոսկվայում դաշինքի համագումարում։ «Եվրոպական ինտեգրացիայի ուղին տանում է դեպի պատերազմ, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է լիակատար աղքատության, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է խավարամտությանը, որը հիմա տեղի է […] ...

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

17:00 06.07.2025

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...

BACK_TO_TOP