Չեմ կարծում` լայնամասշտաբ պատերազմի հանգեցնի. իրանագետը` Իրանի վրա հարձակման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Չեմ կարծում` լայնամասշտաբ պատերազմի հանգեցնի. իրանագետը` Իրանի վրա հարձակման մասին

22:30 30.01.2023

Ի վերջո, պա՞րզ է արդեն, թե ո՞ր երկրի անօդաչուներն են ներգրավված եղել Իրանի վրա հարձակման մեջ և որտեղի՞ց են դրանք օդ բարձրացել կամ կառավարվել. այս և այլ հարցերի է «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել իրանագետ Գարիկ Միսակյանը:

«Պաշտոնական վարկածներ երկու խնդիր վերաբերյալ էլ չկան, ճիշտ է, իրանական կողմը գրեթե բացահայտ մեղադրում է Իսրայելին այդ հարձակումը կազմակերպելու մեջ, իսրայելական կողմում էլ և նաև արևմտյան ԶԼՄ-ներում էլ իրականում չեն էլ հերքում: Իրականում սա նոր բան չէ Իրան-Իսրայել տարածաշրջանային հակամարտության կամ թշնամանքի մեջ: Մենք տարիներ առաջ էլ ենք տեսել հարձակումներ երկուսի կողմից էլ: Ե՛վ Իրանը, և՛ Իսրայելը փորձում են իրենց տարածաշրջանային մրցակցության շրջանակներում ժամանակ առ ժամանակ միմյանց ռազմավարական կարևորության կետերի վրա նմանատիպ հարձակումներ իրականացնել»,- նշել է իրանագետը:

Թե որ պետությունների տարածքից են կառավարվել ԱԹՍ-ները, իրանագետի խոսքով, Իրանում մի քանի վարկած է քննարկվում: Նախ նշվում է, որ ԱԹՍ-ն ներմուծվել է Իրանի տարածք, բայց կառավարվել է Իրանի տարածքից դուրս գտնվող օպերատորի կողմից և հիմնական վարկածներն են`Իրաքի տարածքը և ադրբեջանական հանրապետության տարածքը:

Գարիկ Միսակյանը չի կարծում, որ այս հարձակումը կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP