Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26 թթ.-ի ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26 թթ.-ի ծրագիրը

13:19 02.02.2023

Կառավարությունը հաստատեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թթ.-ի գործողությունների ծրագիրը։  Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

«Առաջիկա չորս տարիների ընթացքում հիմնական թիրախը կլինի աշխատանքի արտադրողականության խթանումը։ 2011-20 թվականների ընթացքում միջինում ավելի 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում։ Պետք է հաշվի առնել նաև, որ տասնամյակի սկզբում ոլորտի արտահանման ծավալները բավականին ցածր էին, և ունեինք բավականին ցածր բազա, ինչով պայմանավորված` տոկոսային աճը բավականին բարձր է եղել, բայց, այնուամենայնիվ, 2022 թվականին նկատել ենք, որ արտահանման ծավալները հատել են 200 միլիոն դոլարի սահմանը և 2021 թվականի նկատմամբ ունեցել ենք 15,7 տոկոս աճ։ Այս ամենը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ կա բավականին բարձր ներուժ ոլորտի զարգացման համար։ Հագուստի արտադրությունը 2020-22 թվականներին ապահովել է 11  500 աշխատատեղ, որոնցից 95 տոկոսը՝ կանանց ներգրավվածությամբ»,- ասաց Գևորգյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ ծրագրում հիմնականում նախանշվել է երեք առանցք՝ մարդկային կապիտալի զարգացում, արտադրողական կարողությունների զարգացում, օպտիմալացում և արտահանման և վաճառքին միտված ծրագրեր։

«Այս երեք ուղղությունների համար նախատեսվում է տրամադրել 14 միլիարդ դրամ։ Մենք կարծում ենք, որ արտադրողականությունը կկարողանանք բարձրացնել 1,8 անգամ և դրա արդյունքում կունենանք արտահանման ծավալների աճ ընդհուպ մինչև 500 միլիոն դոլարի»,- հավելեց Ռաֆայել Գևորգյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

15:58 10.05.2025

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

Թուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

15:48 10.05.2025

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

Խաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

15:35 10.05.2025

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:   ...

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

15:23 10.05.2025

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

15:12 10.05.2025

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...

SHANTNEWS

15:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP