Փետրվար ամսվա եղանակի կանխատեսումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Փետրվար ամսվա եղանակի կանխատեսումը

21:15 02.02.2023

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8°C, որը 1°C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:

Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 2°C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց ձորի ցածրադիր մասեր)` -1…-2°C, 1000-1500մ բարձրության վրա (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -2°C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4…-6°C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` դիտվել է Պաղակնում` -41°C (1947թ) և Աշոցքում` -40°C(1946թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը –0.9°C է, իսկ բացարձակ նվազագույնը` -26°C դիտվել է 1928թ-ին, -27°C 1972թ: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986 թվականներին: Մասնավորապես 1976թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է -16… -18°C, այսինքն նորմայից ցածր ` 10-12°C:

Երևանում 1885-2010թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8°C:
Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:

Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20°C (1955թ.), Կապանում` +26°C(1955թ.):

Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, որը տարեկան նորմայի 7%-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21մմ, 1200-2000մ բարձրությունների վրա 32-37մմ, 2000-2500մ բարձրությունների վրա` 40-50մմ, ավելի բարձր` մինչև 80մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997,2006 թվականներին:
Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև:

Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:
Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է :
Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974թ. և 1993թ. համապատասխանաբար 22 և 25օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35մ/վրկ, պոռթկումները` 40մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12 օր:

Եղանակի կանխատեսում 2023թ. փետրվար ամսվա համար

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը նորմային մոտ՝ դրական շեղումով

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

10:50 14.07.2025

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

10:43 14.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

10:42 14.07.2025

Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին

Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

10:35 14.07.2025

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ին

10:28 14.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:   ...

Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ

10:00 14.07.2025

Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ

Ֆրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում։ «Մեր միջուկային զսպման միջոցների դերը կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում լիարժեք գնահատելու համար ես հանձնարարել եմ զինված ուժերի նախարարին և […] ...

BACK_TO_TOP