Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակում գործած ադրբեջանցու ընտանիքը ադրբեջանական ազգայնական կառույցների հետ կապեր է ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակում գործած ադրբեջանցու ընտանիքը ադրբեջանական ազգայնական կառույցների հետ կապեր է ունեցել

22:35 02.02.2023

Նոր մանրամասներ են հայտնի դարձել անցած շաբաթ Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա հարձակում գործած անձի մասին: Պարզվում է, նա ու իր ընտանիքի անդամները կապեր են ունեցել Բաքվի ու Անկարայի հետ առնչվող ադրբեջանական անջատողական կառույցների հետ:
Որտեղի՞ց այդպիսի տեղեկություն և ի՞նչ ցուցմունքներ է տալիս դեսպանության վրա հարձակված անձը:
Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնին» մանրամասներ հայտնել:
«Տեղեկությունը տարածել է իրանական «Ազարիհա» ցանցային պարբերականը: Նախ, իհարկե, հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ այդ հարձակումը գործած Յասիմ Հոսեյն Զադեն զտարյուն ադրբեջանցի է, և նաև պարզվում է, որ նա ժամանակին հոգեկան խանգարումներ է ունեցել:
Այդ պարբերականը պարզել է, որ ժամանակին նաև Հոսեյն Զադեն մեղադրվում էր մաքսանենգության մեջ:
Պարզվել է՝ ինքնաձիգը, որը նա օգտագործել է հարձակվելիս, նա գնել է դեռևս երկու տարի առաջ: Եվ այստեղ ամենահետաքրքիրը, պարզվում է, որ Հոսեյն Զադեի հարազատ եղբայրը Ռահմանը, Ուրմիայում բավական հայտնի անձնավորություն է: Նա ժամանակին հիմնադրել է Ֆիզուլի կոչվող գրախանութը և նա նաև Ուրմիայի Շանէյ կոչվող հրատարակչության սեփականատերն է  և հիմնադիրը»,-ասաց Արտյոմ Երկանյանը:
Երկու օր առաջ Բաքվում հայտարարեցին իրանական լրտեսական ցանցի բացահայտման մասին: Դա կապ ունի՞ դեսպանությունում տեղի ունեցած միջադեպի հետ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:40 25.05.2025

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

16:20 25.05.2025

Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է

Մայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

15:58 25.05.2025

Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

15:46 25.05.2025

Գնացքի տակ ընկած պատանին մահացել է

Մայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

15:21 25.05.2025

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

15:16 25.05.2025

«Ռեալ»-ը հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին, փոխանցում է armsport.am-ը: Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի […] ...

BACK_TO_TOP