16:29 03.02.2023
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն կոչ է արել Անկարայում ԱՄՆ դեսպանին «հեռացնել կեղտոտ ձեռքերը» երկրից։
«Ես ամերիկացի դեսպանին ասում եմ ՝ ես գիտեմ, թե ինչպիսի լրագրողներին եք թելադրում, ձեր կեղտոտ ձեռքերը հեռացրեք Թուրքիայից։ Ես սա շատ հստակ եմ ասում՝ կեղտոտ ձեռքերդ հեռացրու Թուրքիայից։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եք արել, ինչ քայլեր եք ձեռնարկել, ինչպես եք ուզում ոգևորել Թուրքիային։ Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը, դիմակավորված քմծիծաղող դեմքերը»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով ՝ ամերիկյան յուրաքանչյուր դեսպան մտածում է այն մասին, թե ինչպես կարող է վնասել Թուրքիային, և դա հանրապետության համար «գլխավոր դժբախտություններից մեկն է» երկար տարիների ընթացքում։
«Նա (ԱՄՆ դեսպանը.- խմբ.) հավաքում է այլ դեսպանների ու փորձում խորհուրդներ տալ, նույնն են անում Եվրոպայում, ամերիկյան դեսպանատունը ղեկավարում է Եվրոպան, մի անհանգստացեք, եվրոպացիները չեն նեղվի դրանից։ Նրանք գիտեն, որ դա ճիշտ է: Նրանք կարծում էին, որ կարող են նախագծել Թուրքիան, բայց մի մարդ փչացրեց նրանց խաղը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- ՆԳ նախարարի խոսքերն է մեջբերում Habertürk հեռուստաալիքը։
Ավելի վաղ Սոյլուն Թուրքիայի որոշ դաշնակիցներին մեղադրել էր երկիրն ապակայունացնելու փորձի և անցյալ տարի Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած ահաբեկչության մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ:
Շաբաթվա սկզբին ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել էր իր քաղաքացիներին ահաբեկչական հարձակումների վտանգի մասին ՝ Եվրոպայում ծայրահեղ աջերի կողմից Ղուրանի կրկնօրինակների այրման հետ կապված իրավիճակի ֆոնին: Ստամբուլում Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունները հայտարարել են, որ դադարեցրել են այցելուներ ընդունել։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է արևմտյան երկրներին «միայն իրենց մասին մտածելու» մեջ և դժգոհել, որ դիվանագետները թուրքական իշխանությունների հետ չեն կիսում սպառնալիքների մասին կոնկրետ տեղեկություններ կամ հետախուզական տվյալներ: Հյուպատոսությունների փակման հետ կապված իրավիճակը նա անվանել է նպատակաուղղված ակցիա, որի շարժառիթներից մեկն ընտրություններից առաջ իշխանություններին դժվար կացության մեջ դնելն է։
14:39 25.05.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...
14:20 25.05.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԳիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...
13:57 25.05.2025
Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաՄայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...
13:25 25.05.2025
Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...
12:57 25.05.2025
Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
12:28 25.05.2025
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...