Գյումրիում գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր, քաղաքացիներին չեն տրամադրվում վկայականներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

Գյումրիում գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր, քաղաքացիներին չեն տրամադրվում վկայականներ

19:10 07.03.2018

Գյումրիում հանգուցյալի գերեզմանը, դիակն անարգելու և գերեզմանատեղին այլ անձի վաճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմաններն առ այն, որ գերեզմանատեղերը չունեն համարակալումներ, հատակագծեր և քաղաքացիներին չեն տրամադրվում վկայականներ։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը միջնորդագիր է ներկայացրել Գյումրու քաղաքապետարան՝ արձանագրված խախտումները քննարկելու և դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Այսպես՝ Գյումրի քաղաքի մի բնակչուհի 2017թ. օգոստոսի 22-ին այցելել է ընտանեկան գերեզմանոց և  պարզել, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գյումրի քաղաքի բնակչուհու ընտանեկան գերեզմանոցի տարածքը «Հավերժ Հիշատակ» ՓԲԸ կողմից 2016թ. հոկտեմբերին հատկացվել է մեկ այլ քաղաքացուհու հուղարկավորության համար՝ պահանջելով որոշակի գումար։ Ընդ որում, ո՛չ նախկինում հուղարկավորված անձի հարազատներն են իմացել, որ իրենց ընտանեկան գերեզմանի տարածքը տրամադրվել է այլ քաղաքացու, ո՛չ էլ մահացած կնոջ հարազատներն են տեղեկացված եղել, որ հուղարկավորության համար իրենց հատկացվել է մեկ այլ անձի գերեզմանատեղ։

Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ խաբեությունը քողարկելու համար գերեզմանի տարածքից հանվել է նախկին հանգուցյալի դագաղը, պարզվել այն բանվորների ինքնությունը, ովքեր գերեզմանոցում իրականացրել են փորման աշխատանքները, հանել դագաղը։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի: 

Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ փակ բաժնետիրական ընկերության հատկացվող գերեզմանատեղերի վերաբերյալ հաշվառում չի իրականացվում, ինչպես նաև հատակագծեր չեն տրամադրվում: Չեն տրամադրվում նաև գերեզմանների վկայականներ, քանի որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ընկերության կողմից շահագործվող գերեզմանատներում գերեզմանատեղերը չունեն համարակալումներ /ծառուղի, հատված, շարք/ և հատակագծեր:

ՓԲԸ-ում պահպանվում են միայն հուղարկավորությունների հաշվառման գրանցամատյանները, որոնցում չեն նշվում հատկացված գերեզմանի կոնկրետ տեղը, շարքը, հատակագիծն ու ծառուղին:

Մինչդեռ ՀՀ կառավարությունը 2006թ. նոյեմբերի 23-ին որոշում է կայացրել  «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը և գերեզմանի վկայականի ձև սահմանելու մասին /որոշում թիվ 1910-Ն/ և վավերացվել է 2007թ. հունվարի 22-ին ՀՀ նախագահի կողմից:

Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության կողմից Գյումրու քաղաքապետարանին միջնորդվել է՝ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին Գյումրու նշված փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկող գերեզմանատներում իրականացնել գերեզմանատեղերի հաշվառում, հատակագծերի և գերեզմանների վկայականների տրամադրում, դրանց վերաբերյալ հաշվառման մատյանների վարում, դրանց պահպանություն: Բացի այդ, առաջարկվել է քննարկել ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի որոշմամբ  իրենց իրավասությունների շրջանակներում իրականացրած աշխատանքներում բացթողումներ և թերացումներ թույլ տված աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ

13:18 16.08.2025

Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետ

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Ա.Գրիգորյանը շնորհավորել է Ա.Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու ու կարևոր պաշտոնում: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և […] ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 16-ին

13:12 16.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 16-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:   ...

Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կա․ Սիարտո

13:00 16.08.2025

Աշխարհն ավելի անվտանգ է, քանի դեռ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն կա․ Սիարտո

Աշխարհն ավելի անվտանգ է դառնում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության արդյունքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն: «Աշխարհն ավելի անվտանգ կդառնա, քանի դեռ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսություն կա ամենաբարձր մակարդակով: Շնորհակալություն երկու նախագահներին էլ այս գագաթնաժողովը կազմակերպելու համար», – գրել է արտաքին գործերի նախարարության […] ...

Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ Պուտին

12:53 16.08.2025

Տեսնում ենք Թրամփի ցանկությունը՝ խորանալու հակամարտության էության մեջ և հասկանալու դրա ծագումը․ Պուտին

Ռուսաստանը տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունը՝ օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի և անձամբ նախագահ Թրամփի ցանկությունը՝ նպաստելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը, նրա ցանկությունը՝ խորանալու էության մեջ և հասկանալու դրա ծագումը», – ասել է Պուտինը Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ ...

Յանիկ Սիների  պատմական ցուցանիշը

12:42 16.08.2025

Յանիկ Սիների պատմական ցուցանիշը

Յանիկ Սիները դուրս է եկել Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչ։ Իտալացին քառորդ եզրափակչում 2 սեթում (6-0, 6-2) առավելության է հասել Կանադան ներկայացնող Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ։ Սիները 25-րդ անընդմեջ հաղթանակն է տարել «հարդ» ծածկույթին։ 21-րդ դարում նման հաջողության հասել են նաև Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարեյը։ Աշխարհի առաջին ռակետը Ցինցինատիի «Մասթերսի» կիսաեզրափակչում […] ...

Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասին

12:28 16.08.2025

Թրամփը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդներին տեղեկացրել է Ռուսաստանի հետ գագաթնաժողովի արդյունքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ առաջնորդներին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի […] ...

BACK_TO_TOP