ԱԺ-ում քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+20.09 oC

ԱԺ-ում քննարկվում է Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

12:10 07.02.2023

ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստերի աշխատանքը։ Խորհրդարանում է նաև գլխավոր դատախազը: Քննարկվում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունները։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սկզբում հայտնել է, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5–ը պաշտոնական գրությամբ առաջարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին գլխավոր դատախազի գաղտնի դրոշմագրով միջնորդագրի քննարկումը փակ նիստով անցկացնել։ ԱԺ-ն կողմ է քվեարկել, որպեսզի այդ մասով փակ նիստ անցկացվի, իսկ բաց նիստով քննարկվել են Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի մյուս միջնորդությունները։ ԱԺ-ի համաձայնության դեպքում Սեյրան Օհանյանին մեղադրանք կառաջադրվի զորամասի տարածքի օտարման գործով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի մի հատվածը

10:47 19.05.2025

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ Նորոգվող ճանապարհի երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը։ Ճանապարհի մի հատվածն արդեն ասֆալտապատ է. մոտ 2կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Մյուս հատվածներում […] ...

Իրանը հայտարարել է, որ կհարստացնի ուրան նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրի

10:40 19.05.2025

Իրանը հայտարարել է, որ կհարստացնի ուրան նույնիսկ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնագրի

Իրանը կհարստացնի ուրանը անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի՞ Միացյալ Նահանգների հետ, թե՞ ոչ, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «ԱՄՆ-ն հետաքրքրված է երաշխիքներով, որ Իրանը ձեռք չի բերի միջուկային զենք։ Մենք պատրաստ ենք լուրջ երկխոսության՝ այս արդյունքը հավերժ ապահովելու համար լուծման հասնելու նպատակով։ Սակայն ուրանի հարստացումը Իրանում կշարունակվի՝ անկախ նրանից՝ համաձայնագիր կկնքվի, […] ...

Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորած

10:32 19.05.2025

Սուսան Բեգլարյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1967 թվականին ծնված Սուսան Բեգլարյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ ...

«Կրթվելը նորաձև է» շարժումը Տաթևում

10:25 19.05.2025

«Կրթվելը նորաձև է» շարժումը Տաթևում

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Տաթև համայնքն էր։ Հանդիպումն անցավ ավանդական ձևաչափով և առանձնացավ իր բովանդակային հագեցվածությամբ և մասնակիցների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրվածությամբ։ Բանախոսություններով հանդես եկան շարժման ղեկավար, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանախոսությունների` արդեն բոլորին հայտնի վերնագրերն են` «Մնացել ենք 5-րդ դարում», «Իմանալ՝ ինչպես» և «Իրական […] ...

ChatGPT-ի գործադիր տնօրենը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը չի կարող փոխարինել մարդկանց ամեն ինչում

10:17 19.05.2025

ChatGPT-ի գործադիր տնօրենը կարծում է, որ արհեստական ​​բանականությունը չի կարող փոխարինել մարդկանց ամեն ինչում

Արհեստական ​​բանականության կիրառումը չի կարող փոխարինել իրական մարդկանց հետ հաղորդակցությանը։ Այս կարծիքն է հայտնել  OpenAI-ի կողմից մշակված ChatGPT-ի պրոդուկտի ղեկավար Նիք Թուրլին։ «Արհեստական ​​բանականությունը չպետք է փոխարինի մարդկանց, այլ պետք է լրացնի նրանց կարողությունները։ Ես արհեստական ​​բանականությունից բարեկամություն և հարաբերություններ չեմ փնտրում։ Ընդհակառակը, ChatGPT-ն ինձ ավելի արդյունավետ է դարձնում և ավելի շատ ժամանակ է տալիս, […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ին

10:10 19.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 430 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...

BACK_TO_TOP