Ադրբեջանը ստորագրել է Սևծովյան էներգետիկ մալուխի կառուցման հրամանագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Ադրբեջանը ստորագրել է Սևծովյան էներգետիկ մալուխի կառուցման հրամանագիրը

19:13 08.02.2023

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ռազմավարական գործընկերության համաձայնագրի հաստատման մասին, որը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է Կովկասյան տարածաշրջանից դեպի Եվրոպա էներգետիկ մալուխի կառուցում, Aliq Media-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման վերաբերյալ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Բուխարեստում։

Այսպիսով, նշված համաձայնագիրը մտել է ուժի մեջ, որից հետո Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը հանձնարարվել է ապահովել դրա դրույթների կատարումը։ Բացի այդ, նախագահի հրամանագրի համաձայն՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է ծանուցել Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարություններին՝ ադրբեջանական կողմից համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին։

Ռազմավարական գործընկերությունը վերաբերելու է Black Sea Energy ստորջրյա էլեկտրական մալուխի կառուցմանը, որը կունենա 1 000 մեգավատ հզորություն և 1 195 կմ երկարություն։ Նախագծի համաձայն՝ ստորջրյա էլեկտրական մալուխի միջոցով Ադրբեջանում արտադրվող կանաչ էներգիան Վրաստանով և Սև ծովով կհասցվի Ռումինիա, այնուհետև՝ Հունգարիա և եվրոպական մյուս երկներ՝ հետագա փոխադրումների միջոցով։

Ներկայումս նախագիծը տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում է, որը կավարտվի 2023 թվականի սեպտեմբերին, նրա կառուցումը կտևի 3-4 տարի։

Black Sea Energy-ն աշխարհի ամենաերկար էլեկտրական մալուխը կլինի, որի համար Եվրահանձնաժողովը նախատեսում է հատկացնել 2,3 միլիարդ եվրո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

15:58 10.05.2025

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

Թուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

15:48 10.05.2025

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

Խաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

15:35 10.05.2025

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:   ...

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

15:23 10.05.2025

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

15:12 10.05.2025

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...

SHANTNEWS

15:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP