Կատարցի մեծահարուստները ձգտում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+26.09 oC

Կատարցի մեծահարուստները ձգտում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»

20:54 08.02.2023

Կատարցի ներդրողները շուտով «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու նոր առաջարկ կանեն։ Կատարցի մեծահարուստներից կազմված խումբը ձգտում է ձեռք բերել ակումբը, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Կատարցի ներդրողները վստահ են, որ իրենց առաջարկը կընդունվի։

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս սեփականատերերը ակումբի համար ցանկանում են ստանալ ավելի քան 6 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Նոր սեփականատերերը նաև կամ պետք է գումար ծախսեն «Օլդ Թրաֆորդի» վերակառուցման վրա, կամ քանդեն լեգենդար մարզադաշտը, որպեսզի դրա փոխարեն նոր գերժամանակակից ասպարեզ կառուցեն։ Նման նախագիծը կարժենա մոտ 2 միլիարդ ֆունտ սթեռլինգ։

Նշվում է, որ նոր ներդրողները շահագրգռված չեն ակումբի բաժնետոմսերի մի մասը գնելու հարցում։ Նրանք պատրաստ են միայն ակումբի լիարժեք ձեռքբերմանը։ Գործարքի համար կպահանջվի Պրեմիեր լիգայի հավանությունը:

Ներդրողներից մեկը, ամենայն հավանականությամբ, Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին է, ով «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է։ Նա շատ լավ ծանոթ է ակումբի պատմությանը։ 2011 թվականին Ալ Թանին «Յունայթեդի» համար Գլեյզերներին առաջարկեց ավելի քան 1 միլիարդ ֆունտ, սակայն այդ առաջարկը մերժվեց: Նույն թվականին կատարցիները գնեցին ՊՍԺ-ի բաժնետոմսերի 70%-ը։

Արաբ ներդրողների հետ «Մանչեսթեր Յունայթեդը» գնեու համար կմրցի Ջիմ Ռեթքլիֆը՝ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը, ով ևս «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալ

11:30 26.06.2025

Պենտագոնը մամուլի ասուլիս կհրավիրի Իրանին ԱՄՆ հարվածների արդյունքների վերաբերյալ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հունիսի 26-ին մամուլի ասուլիս կանցկացնի՝ նվիրված Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ ռազմական հարվածների արդյունքներին: Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը իր Truth Social էջում: Նրա խոսքով՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ին կկայանա մամուլի ասուլիս՝ Պենտագոնի ղեկավարի և ամերիկյան ռազմական գերատեսչության այլ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այն, ինչպես նշել է Թրամփը, նվիրված […] ...

Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններ

11:25 26.06.2025

Իրանը մասամբ վերսկսել է ավիահաղորդակցությունը դեպի արևելյան շրջաններ

Իրանի իշխանությունները հունիսի 25-ից վերսկսել են երկրի արևելյան մասի օդանավակայանների գործունեությունը, հայտնել է ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ախվանը։ «Իրանը բացել է երկրի արևելյան մասի երկինքը ներքին, միջազգային և տարանցիկ չվերթների համար», – նրա խոսքերն է մեջբերում պետական ​​հեռարձակողը։ Հետևյալ քաղաքների օդանավակայանները վերսկսել են իրենց գործունեությունը. Սաբզեվար, Մեշհադ, Բիրդանդ, Զաբոլ, Զահեդան, Սարավան, Չաբահար, […] ...

Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետում

11:20 26.06.2025

Լուլա դա Սիլվան խորհուրդ է տվել Թրամփին ավելի քիչ ժամանակ անցկացնել ինտերնետում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է կենտրոնանա իր լիազորությունների իրականացման վրա որպես պետության ղեկավար, այլ ոչ թե ժամանակ անցկացնի ինտերնետում և սոցիալական ցանցերում, կարծում է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։ «Այս անհանգիստ աշխարհում, որտեղ կա Միացյալ Նահանգների նման մեծ երկրի նախագահ, նա պետք է մտածի իր ասածների մասին, ավելի քիչ ժամանակ անցկացնի ինտերնետում […] ...

Մինսկում մեկնարկել են Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ գագաթնաժողովը

11:15 26.06.2025

Մինսկում մեկնարկել են Եվրասիական տնտեսական ֆորումը և ԵԱՏՄ գագաթնաժողովը

Մինսկում բացվում է IV Եվրասիական տնտեսական ֆորումը, որը համընկնում է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի հետ։ Միջոցառումը կանցկացվի Եվրասիական տնտեսական միությունում Բելառուսի 2025 թվականի նախագահության շրջանակներում։ Ֆորումի գլխավոր թեման է «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարությունը. արդյունքներ և հեռանկարներ»։ Ֆորումին արդեն գրանցվել է 2,7 հազար մասնակից 33 երկրներից։ Այս անգամ միջոցառումը կանցկացվի […] ...

Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանտոսի» հետ

11:08 26.06.2025

Նեյմարը երկարաձգել է պայմանագիրը «Սանտոսի» հետ

«Սանտոսը» պաշտոնապես հայտարարել է Նեյմարի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 33-ամյա հարձակվողի նոր պայմանագիրն ուժի մեջ է լինելու 1 տարի: Բրազիլացու ամսական աշխատավարձը կազմելու է 700 հազար եվրո: Նա «Սանտոս» վերադարձավ 2025-ին հունվարին ու մասնակցեց 12 խաղի, դարձավ 3 գոլի հեղինակ: «Ես սրտիս ձայնը լսելով կայացրի այս որոշումը: «Սանտոսը» միայն իմ թիմը չէ, այն իմ տունն […] ...

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը

11:02 26.06.2025

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը

Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի հերթական նիստը: ...

BACK_TO_TOP