Թբիլիսիում վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից մի քանիսի վիճակը ծանր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Թբիլիսիում վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից մի քանիսի վիճակը ծանր է

10:23 20.08.2018

Ժամը 09:20-ին հերթական անգամ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ։ Հաղորդվել է, որ Թբիլիսիում ավտովթարից տուժած Մանե Խաչատրյանը (ծնված  2011 թ.) գտնվում է «Իյաշվիլի» մանկական ԲԿ-ում, Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.)՝ «Ժելեզնադորոժնայա» ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ «Էվեքս» ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ., ստացել է կոտրվածք) և  Անժելա Շալվարյանը (48 տ.) գտնվում են «Միխայելովսկայա» ԲԿ-ում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, որտեղից հաղորդել են, որ Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.) գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.) գտնվում է «Գուդուշաուրի» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանը գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Անի Ավանեսյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Գարեգին Վարդանյանը գտնվում է ծանր, անգիտակից վիճակում:

Օգոստոսի 20-ին՝ ժամը 05:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Էլիավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

12:20 05.08.2025

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

Հնդկաստանի տեքստիլ շուկան որևէ խնդրի չի բախվի ԱՄՆ-ի կողմից երկրի արտադրանքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է Հնդկաստանի առևտրականների համադաշնության նախագահ Չամպալալ Բոթրան: «Հնդիկ տեքստիլ առևտրականները այնքան ուժեղ են, որ կարող են իրենց շուկան ստեղծել աշխարհի ցանկացած վայրում», – ասել է նա ANI-ին:  Նրա խոսքով, չնայած Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուն, տեքստիլ […] ...

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

12:09 05.08.2025

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին հետևել Նիդերլանդների օրինակին և ֆինանսավորել ԱՄՆ-ում արտադրված զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Լավ է տեսնել, թե ինչպես է Նիդերլանդները նախաձեռնություն ցուցաբերում և հովանավորում Ուկրաինայի համար ԱՄՆ զենքի առաջին փաթեթը՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում։ Ես շուտով սպասում եմ նմանատիպ նշանակալի հայտարարությունների այլ դաշնակիցներից», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։ […] ...

SHANTNEWS

12:00 05.08.2025

SHANTNEWS

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

11:51 05.08.2025

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:40 05.08.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

11:30 05.08.2025

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

Ավազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...

BACK_TO_TOP