13:52 08.03.2018
Առաջադրվելու դեպքում վարչապետ Սերժ Սարգսյանը գործելու է մի իրականության մեջ, որը խիստ տարբերվում է նախագահ Սերժ Սարգսյանի իրականությունից։ Իշխանության ղեկավարի իրավասությունների դե յուրե փոփոխությունները ժամանակի ընթացքում հարուցելու են նաև դե ֆակտո փոփոխություններ։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Բոլորովին պատահական չէ և ընդամենը ուժող վարչապետության պարզունակ պահանջարկով չէ, որ օրենսդրորեն քայլեր են կատարվում վարչապետի ուժային-իրավապահ հենարանի ապահովելու համար։ Գործնականում դա ոչ թե հանրությունից, այլ իշխող մեծամասնությունից պաշտպանվելու տարբերակ է»։
Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանը լավ է պատկերացնում, որ մի բան է մեծամասնությանը կառավարելը նախագահական դե յուրե ուժեղ լիազորությունների պայմաններում, մեկ այլ բան է մեծամասնությանը կառավարելը դե յուրե հենց մեծամասնության նշանակած անձը լինելու պայմաններում։ Ժամանակը բերելու է նրան, որ փոփոխվելու են մեծամասնություն – առաջին դեմք հարաբերությունները։
«Սերժ Սարգսյանը կարիք ունի նաև հակակշռելու ուժային իրավապահ սեկտորը … Պարզ չէ, թե ինչպես կպահեն իրավապահները, եթե, օրինակ, խորհրդարանական մեծամասնության շրջանակից նրանց արվեն ինչ-ինչ առաջարկներ։ Այդ պարագայում հանրային գործոնը կարող է լինել իրավապահներին զսպող հանգամանք, քանի որ միայն նրանց դե յուրե ենթակայությունը շատ քիչ է դրա համար՝ ի վերջո Սարգսյանն իրավապահ-ուժայինների հետ միասին դե յուրե ենթակա է խորհրդարանի մեծամասնությանը»։
Սրանից ելնելով՝ հանրությունը պետք է փորձի ոչ թե խանգարել գործընթացներին, այլ հնարավորինս մեծ ազդեցություն ունենալ դրանց վրա։ Եվ այն ուժը, որ կառաջարկի այդ հնարավորինս մեծ արդյունքին հասնելու համոզիչ ճանապարհ, նա էլ կդառնա նոր ընդդիմության հիմքը, գրում է թերթը։
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...