TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+26.09 oC

Սերժ Սարգսյան

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ու քարտուղար ունի

11:54 22.01.2019

Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստում խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Գևորգ Մուրադյանը: Նա Ֆիզիկայի ֆակուլտետի Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող է: Նշենք, որ մինչ այդ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր: Հրաժարականից հետո նա նաև փաստացի ազատվել էր այդ պաշտոնից: Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է […]

̰
Նախկին ՀՀԿ-ական պատգամավորը դատի է տվել ՀՀ երրորդ նախագահին

13:17 18.10.2018

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի: Նա պահանջում է առոչինչ ճանաչել Սերժ Սարգսյանի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի ՆՀ-264-Ա հրամանագիրը, որով ինքն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազի  տեղակալի պաշտոնից: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական կայքից: Նշենք, որ Արմեն Դանիելյանը եղել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ:

̰
Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել Հայաստանը. Վահրամ Բաղդասարյան

13:28 29.08.2018

«Սերժ Սարգսյանի՝ ընտանիքով Հայաստանը լքելու մասին լուրերը ֆանտաստիկայի ժանրից են»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելուն, ապա Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ որքան տեղեկություն ունեն բոլորը մամուլի հայտարարություններից, այդքան էլ իրենք ունեն: «Եթե պաշտոնական […]

̰
Խուզարկել են Սերժ Սարգսյանի հայրական տունը. «Ժամանակ»

12:24 30.06.2018

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող հայրական տանը: Սարգսյանների այդ տանը որևէ մեկը չի բնակվում, սակայն այն որպես հայրական օջախ պահպանվում է։

̰
«Շնորհքով ներխուժեցին», «Իրավիճակ է փոխվել», «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». Հեղափոխության թևավոր խոսքերը

13:59 28.06.2018

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իշխանափոխությունը հանրությանը պարգևեց նորագույն շրջանի բազմաթիվ թևավոր խոսքեր, որոնք արդեն երկար ժամանակ է օգտագործվում, բայց չեն մաշվում։ ShantNews.am-ը հավաքել է դրանցից մի քանիսն ու ներկայացնում է նաև դրանց նախապատմությունը։

̰
Արտահերթ ընտրությունների անցկացումը քաղաքական ուժերի համաձայնության հարց է. Արա Բաբլոյան

14:54 25.05.2018

Արտահերթ ընտրությունների հարցը ոչ միայն վարչապետն է առաջ քաշում, այլև տարբեր քաղաքական ուժեր այդ կապակցությամբ կարծիքներ են արտահայտում։ Եվ դա ընդհանուր քննարկումների, քաղաքական ուժերի համաձայնության հարց է։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ «Երբ կհասունանա հարցը, կնստեն սեղանի շուրջ և որոշում կընդունեն»,- ասաց Բաբլոյանը՝ ակնարկելով կուսակցությունների համաձայնության գալու մեթոդը։ […]

̰
ՀՀԿ օրակարգում կուսակցության նախագահին փոխելու հարց չկա. Արա Բաբլոյան

14:12 25.05.2018

Այս պահին Հանրապետական կուսակցությունը կուսակցության նախագահին փոխելու հարց չի քննարկել, և նման քննարկման մասին հայտարարություն էլ չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը։ «Չկա օրակարգում»,- Սերժ Սարգսյանին փոխարինելու վերաբերյալ հարցին պատասխանեց Արա Բաբլոյանը։ Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Հանրապետական […]

̰
Էլի մեղադրում են իրար. «Ժողովուրդ»

14:20 07.04.2018

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը միջազգային մամուլի էջերից սկսել են միմյան մեղադրել ղարաբաղյան խնդրի լուծման չգնալու և ստատուս-քվոն պահպանելու մեջ:

̰
Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան. վարչապետի պաշտոնում ո՞ւմ են նախընտրում հայաստանցիները

13:42 05.04.2018

Հարցվածների 8․6 տոկոսը նշել է, որ ՀՀԿ ցուցակից վարչապետի պաշտոնում կուզենար տեսնել Վիգեն Սարգսյանին, ևս 10 տոկոսը՝ այլ թեկնածուի։

̰
Նախագահի աշխատանքը դրական է գնահատում 29,6%-ը, կառավարությանը՝ 27,6%-ը

11:34 05.04.2018

Նախորդ հարցումների համեմատությամբ՝ հարցվածների շրջանում նախագահի աշխատանքը դրական գնահատողների քանակն աճում է, ընդ որում՝ ավելի արագ, քան կառավարության նույն ցուցանիշը։

̰
Գրիգոր Նարեկացու արձանը տեղադրվել է Վատիկանում

19:48 04.04.2018

Քանդակագործը մինչ այս նշել էր, որ ամենաբարդը Նարեկացու ոգին արտահայտելն է:

̰
Նախագահը շնորհավորեց ասորիների Հաբ-Նիսանը

10:28 01.04.2018

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ հղեց Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսան տոնի կապակցությամբ:

̰
«Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու և կընտրվի». Հրանուշ Հակոբյանը

18:34 28.03.2018

Հրանուշ Հակոբյանը բերել է Գերմանիայի օրինակը, որտեղ Մերկելը 4-րդ անգամ ընտրվել է կանցլերի պաշտոնում, բայց, ըստ նախարարի, այնտեղ այսպիսի արձագանք չի եղել, ինչպես Հայաստանում:

̰
Հա, գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում. Սերժ Սարգսյանը՝ գիտնականներին

14:17 28.03.2018

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանի բարձրացրած՝ նոր սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտությանը վերաբերող հարցին:

̰
Ֆինանսները չհերիքելու հատկություն ունեն. նախագահի ելույթը ԳԱԱ տարեկան ժողովում

14:04 28.03.2018

Հանրապետության նախագահն այսօր՝ մարտի 28-ին, մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին, որի ընթացքում ողջունել է ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի մասնակիցներին և ընդգծել, որ գիտնականների հետ իր հանդիպումներն ու ակադեմիայի տարեկան ժողովներին ավանդաբար մասնակցությունը ոչ միայն հարգանքի դրսևորում է գիտնականների նկատմամբ, այլև գիտական հանրույթի խնդիրներին, գործունեությանը, գիտության վիճակին ծանոթանալու ևս մեկ և շատ լավ հնարավորություն:

̰
«Սոցիալական պարազիտները ամենուր են». Ակադեմիկոսի խոսքերից Սերժ Սարգսյանը չկարողացավ զսպել ծիծաղը

12:12 28.03.2018

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, Ռուսաստանի բժշկական պարազիտաբանության, արևադարձային եւ վեկտորային հիվանդությունների ինստիտուտի տնօրեն:

̰
Սերժ Սարգսյանը կառաջադրի՞ իր կուսակցությունից վարչապետի պաշտոնի մեկ այլ թեկնածուի

15:13 21.03.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե Սերժ Սարգսյանը կառաջադրի՞ իր կուսակցությունից վարչապետի պաշտոնի մեկ այլ թեկնածուի:

̰
ՀՀԿ-ի շրջանակում նման պատասխանատվության միայն մեկը կարող է հավակնել. Խոսրով Հարությունյան

11:24 21.03.2018

Այս տեսակետը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արտահայտել է ՀՀ ԱԺ Հանրապետականա խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ հնարավոր թեկնածուի վերաբերյալ ծավալվող քննարկմանը:

̰
Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարում է Հայաստանում այլ հայեցակարգի պետություն ստեղծելու մասին. Փաշինյան

11:24 20.03.2018

Այս հայտարարությունն արել է ԱԺ «Ելք» խմբակիցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակման հարցը քննարկելու ժամանակ:

̰
Ուրիշ Սերժ Սարգսյան. ի՞նչ է փոխվելու. «Ժամանակ»

13:52 08.03.2018

Հանրությունը պետք է փորձի ոչ թե խանգարել գործընթացներին, այլ հնարավորինս մեծ ազդեցություն ունենալ դրանց վրա։

̰
Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում. Վ. Բաղդասարյան

17:59 05.03.2018

«Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում: Այդ որոշումը պետք է կայացնի թիմը: Երբ որ կքննարկենք այդ հարցը, ու կլինեն թեկնածուներ, որ կհրաժարվեն, ու դա հիմնավոր կլինի, մենք կհարգենք այդ հիմնավորումները»,- նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

̰
Սերժ Սարգսյանն անելիք ունի. Արմեն Ռուստամյան

16:28 05.03.2018

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝ իրենք պատրաստ են քննարկել ցանկացած թեկնածուի անուն, ում կառաջադրի ՀՀԿ-ն:

̰
Ո՞ւմ են վարչապետի պաշտոնին տեսնում փորձագետները. Ադիբեկյանի հարցումը

16:09 02.03.2018

Սերժ Սարգսյանը համարվում է ավելի փորձառու միջազգային հարաբերությունների ոլորտում և ունի մեծ ճանաչում, իսկ Կարեն Կարապետյանը ընկալվում է որպես գործարար ոլորտի ներկայացուցիչ։ Եվ ըստ ոլորտային նախընտրությունների էլ փորձագետները պատասխանել են իրենց նախընտրած թեկնածուների մասին հարցմանը։

̰
Երրորդ հանրապետության պատմության ամենամեծ խաբեությունն ըստ Փաշինյանի

18:33 27.02.2018

Նրա խոսքով՝ հիմա ակնհայտ է, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում ու դա իրականացնել «սղղացնելու» մեթոդով»:

̰
Չի կարող լինել Արցախյան հիմնախնդրի որևէ լուծում, որը կխաթարի Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը. Սերժ Սարգսյան

14:00 22.02.2018

Լիբանանի նախագահ Միշել Աունը, ով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել փետրվարի 21-ին ՀՀ նախագահի հրավերով, այսօր այցելել է նախագահի նստավայր, որտեղ տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը:

̰
Ադրբեջանը, թե մյուս ժողովուրդները, որոնք Աստված գիտի, թե երբ են սկսել  իրենց ինքնաճանաչել, չեն կարող  կոտրել հայ ժողովրդի կամքը. ՀՀ նախագահ

16:45 19.02.2018

Ժամանակն է սթափվել: Երևանը նշում է իր 2800 ամյակը, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքների վրա

̰
Մենք որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չենք վարել. Սերժ Սարգսյան

16:00 19.02.2018

Երբ սկսեցինք բանակցությունները ԵՄ հետ, մեր ռուս գործընկերնեը տեղյակ էին այդ մասին: Իսկ երբ բանակցում էինք ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերի շուրջ, արդեն մեր ԵՄ գործընկերներն էին տեղյակ: Մենք այդ տարբերակը հնարավոր էինք տեսնում:

̰
Նիկոլ Փաշինյանին ժամանակ և փորձառություն է պետք վարչապետ դառնալու համար․ Իսագուլյան

10:16 19.02.2018

ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ առաջին փուլով Արմեն Սարգսյանը կընտրվի ՀՀ նախագահ, անակնկալներ դժվար թե լինեն։

̰
Ե՞րբ կլինի Արմեն Սարգսյան-Սերժ Սարգսյան հանդիպումը ըստ Շարմազանովի

23:01 15.02.2018

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը դեռ շարունակում է իր հանդիպումները հասարակական և քաղաքական կառույցների և գործիչների հետ, որից հետո պետք է հայտնի՝ համաձա՞յն է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, թե՞ ոչ:

̰
Կայացել են հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցությունները

15:35 12.02.2018

Այսօր՝ փետրվարի 12-ին, նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևին: Դիմավորման արարողությունից հետո կայացել է նախագահների առանձնազրույցը, իսկ դրան հաջորդել են հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

̰
BACK_TO_TOP