18:45 13.02.2023
Հայաստանի Հանրապետությունում հաշվառված «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Ա.-ն 2018 թվականի դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետև՝ Կոմիտե) հետ՝ պարտավորվելով ապահովել N օդանավի թռիչքային պիտանելիության պահպանման և տեխնիկական սպասարկման աշխատանքները:
Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ 2021 թվականի մայիսին Կ.Ա.-ն, տեղեկացված լինելով օդանավի «THS Actuator» պահեստամասի՝ կոռոզիայի ենթարկված լինելու պատճառով փոխարինման անհրաժեշտության մասին և տեղյակ լինելով, որ այդ պահեստամասը կարող է ձեռք բերել անգլիական «Avtrade limited» ընկերությունից 200 հազար ԱՄՆ դոլարով, 2021 թվականի մայիսի 7-ի՝ բովանդակությամբ կեղծ գրությամբ Կոմիտեին առաջարկություն է ներկայացրել նշված պահեստամասի օգտագործված տարբերակը 310 հազար ԱՄՆ դոլարով գնել այդ պահին գոյություն չունեցող՝ կիպրական «Brightcom Aviation Ltd» ընկերությունից:
Դրանից հետո, առավել մեծ շահույթ ստանալու նպատակով, Կ.Ա.-ն, չարաշահելով Կոմիտեի ղեկավար անձնակազմի վստահությունը, մոլորեցնելու եղանակով 2021 թվականի մայիսի 17-ին մեկ այլ՝ բովանդակությամբ կեղծ գրությամբ հայտնել է, թե իբր վերը նշված օգտագործված պահեստամասը վաճառվել է՝ առաջարկելով նույն ընկերությունից ձեռք բերել նույն պահեստամասը՝ առավել բարձր արժեքով՝ 370 հազար ԱՄՆ դոլարով: Արդյունքում, նշված պահեստամասը «Avtrade limited» ընկերությունից 200 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերելու փոխարեն, Կ.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերի 25-ին Կոմիտե է ներկայացրել 2021 թվականի մայիսի 30-ին կազմված՝ ենթադրաբար կեղծ հաշիվ-ապրանքագիր, նշված պահեստամասն այդ պահին գոյություն չունեցող «Brightcom Aviation Ltd» ընկերությունից ձեռք բերելու վերաբերյալ: Արդյունքում, պահեստամասի ձեռքբերման համար Կոմիտեի կողմից Կ.Ա.-ի ղեկավարած ընկերությանն է փոխանցվել 370 հազար ԱՄՆ դոլար, որից առանձնապես խոշոր չափերի՝ 170 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 84 մլն դրամը Կ.Ա.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ հափշտակել է:
Քրեական վարույթով հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրվել է հանձնարարություն, որի պահանջների կատարման նպատակով իրականացվել են մի շարք վարութային գործողություններ:
Վերոնշյալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցանքի հետևանքով պետությանը պատճառվել է 102 մլն 350 հազար 371 դրամի վնաս: 2022 թվականի դեկտեմբերի 23-ին նշված գումարն ամբողջությամբ փոխանցվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին:
2023 թվականի փետրվարի 9-ին քրեական վարույթի նյութերը ստուգման նպատակով կրկին ստացվել են ՀՀ գլխավոր դատախազությունում, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ կատարվածը քողարկելու, հանցագործության հետքերը թաքցնելու, կատարված հանցանքին օրինական տեսք տալու ձգտումով Կ.Ա.-ն Կոմիտե ներկայացրած կեղծ հաշիվ-ապրանքագրերում նշված հասցեով (Gastras, 4 Athienou, 7600, Cyprus) 2021 թվականի հունիսի 8-ին հիմնադրել է «BRIGHTCOM LIMITED» անվամբ ընկերությունը:
Քրեական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում, 2023 թվականի փետրվարի 13-ին հսկող դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացվել Կ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելը և օգտագործելը):
Նույն օրը քրեական վարույթի նյութերը և Կ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումն ուղարկվել են վարույթն իրականացնող քննիչին՝ Կ.Ա.-ին մեղադրանք ներկայացնելու և նրա նկատմամբ պիտանի խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու նպատակով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:35 02.05.2025
Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասինՀենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […] ...
15:27 02.05.2025
Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ումԻ՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...
15:20 02.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...
15:14 02.05.2025
Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...
15:07 02.05.2025
Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։ Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։ Ըստ հիմնավորման՝ […] ...