13:50 20.08.2018
Այն, որ մեր քաղաքացիների զգալի մասը վերապատկանում է երկրին, հրապարակ է գալիս, ըստ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, լավ է և ողջունելի, բայց պետք է հասկանալ, որ նույն վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, լիազորությունը տվել է շատերի կողմից ապօրինի համարվող Ազգային ժողովի կողմից: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Հովհաննիսյանը նշեց, որ այդ լեգիտիմությունը, իրավակարգությունը պետք է շուտափույթ արձանագրվի ընտրությունների միջոցով:
Անդրադառնալով մտահոգություններին, թե վարչապետի հայտարարած անցումային արդարադատության մարմինը կարող է վերածվել Լինչի դատաստանի, Հովհաննիսյանը պատասխանեց.
«Նախ՝ պարզ չէ, թե դա ինչ համակարգ է և ինչ մոդելով պետք է լինի: Հարավային Աֆրիկայում եղել են ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովներ, որոնք քննության են առել Մարդու իրավունքների բոլոր խախտումները այդ երկրի դժնդակ պատմության ընթացքում, և այդ հանձնաժողովները բարձրացրել են հանրային վստահությունը, լուծում տվել այդ հարցերին: Մեզ մոտ 95 – 96 թթ. այս կողմ բոլորս ապրում ենք փաստացի՝ «դե ֆակտո» վիճակում, չենք ապրում իրավացի՝ «դե յուրե» Հայաստանում: Այդ ֆոնով պետք է ասել, որ ցանկացած արտակարգ, արտահերթ անցումային արդարադատության մեխանիզմ թե փորձ պետք է նկատի առնի այդ ամբողջ պատմության ընթացքում կատարված ՄԻ խախտումները»:
Հովհաննիսյանը նշեց՝ նոր մեխանիզմները պետք է նկատի ունենան Մարտի 1-ը, բայց պետք է չմոռանան՝ եղել է ընտրությունների գողություն, Հոկտեմբերի 27, և եթե այս ճանապարհով պետք է գնալ, ենթադրելի է, որ պետական ողջ մարմինը պետք է լյուստրացիայի ենթարկվի, այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաները, համապատասխան ղեկավարները, որոնք մասնակցություն, վկայություն ունեն այս կամ այն դեպքի մեջ, պետք է բացահայտվեն և հրավիրվեն քննության: Սա, ըստ Հովհաննիսյանի, քաղաքական կամք պահանջող մոտեցում է, այն պետք է տարածվի բոլոր նրանց վրա, ովքեր մտնում են այդ հովանու ներքո, այդ թվում՝ բոլոր նախագահների, իրավապահ մարմինների ղեկավարների, ԱԱԾ գործակալների և այլոց վրա:
«Սա շատ դժվար հանձնառություն է, այսօր, օրինակ՝ շատ հարգելի ԱԱԾ պետի կողքը մեկ-մեկ նստում են այն պաշտոնյաները, ովքեր պարոն Քոչարյանի օրոք ինձ և իմ ընտանիքին, իմ երեխաներին ոչ միայն հետապնդում էին, այլև օդանավակայանում տետրերը բացում էին գաղտնի ծածկագրեր փնտրելու, այդ նույն մարդիկ հիմա այլ հրահանգի տակ են, պարզ է՝ իրենք տեղեկատվության տեր են: Պիտի ամբողջովին մտնենք այս դաշտը ոչ թե հրապարակի հետ կապելով, որոշելով՝ որոնք են չափանիշները, բողոքարկման եղանակները որոնք են»,- ասաց նա:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...