TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+13.09 oC

Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնում է քաղաքականություն

15:10 30.09.2019

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ երկար լռությունից հետո վերադառնում է քաղաքականություն և ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ: ««Ժառանգությունը» դուրս է եկել ժողովրդի ծոցից, և սա անձի կուսակցություն չէ»: Կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն էլ նշել է, որ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը լռում էր, բայց կուսակցությունը  մշտապես հանդես է եկել […]

̰
«Մենք գիտենք, որ երկրորդ նախագահը կալանքի տակ է, բայց տեսնում ենք, որ անդրադարձ չկա 10 սպանություններին». Րաֆֆի Հովհաննիսյան

14:57 30.09.2019

«Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են Հայաստանի քաղաքական իրադարձություններին։ Մասնավորապես Մարտի 1-ի գործի վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր առնչվել են մարտիմեկյան իրադարձություններին, պետք է ցուցմունք տան։ «Մենք գիտենք, որ երկրորդ նախագահը կալանքի տակ է, բայց տեսնում ենք, որ անդրադարձ […]

̰
Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ

19:06 28.09.2019

«Ժառանգություն» կուսակցությունն այսօր Գյումրիում գումարել է իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը: Քննարկվել է կուսակցության գործադիր մարմնի ընդհանուր հաշվետվությունը, որը ներկայացրել են վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Քաղաքական խորհուրդը քննարկել է Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը՝ նախանշելով դրանց զարգացման հնարավոր սցենարները: Նաև քվեարկությամբ ընտրել է քաղաքական խորհրդի ղեկավարին: Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր […]

̰
̰
Ի՞նչ է  անում հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը

20:29 16.04.2019

«Րաֆֆի Հովհաննիսյանը մնացել է կուսակցության շարքային անդամ ու որպես նաև հիմնադիր նախագահ ՝ դեռ շարքային անդամի դերակատարության մեջ է: Դեռևս համագումարից առաջ կարծիք հայտնեց, որ պետք է շարքերը բացել և փորձել տարբեր մարտավարություններ: Նա ունի դրական հատկանիշ՝ լսելու և սեփական կարծիքը համառորեն առաջ չտանելու ունակություն: Գուցե դա իր արևմտյան կեցվածքի արգասիքն է»,- ասել է «Ժառանգություն» […]

̰
Հեղափոխությունը «Ժառանգության» տասնյակ և ավելի տարիների պայքարի արդյունքն է. «Ժառանգության» նախագահ

15:39 11.04.2019

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Երևանում և իր հիմնադրած կուսակցության շարքային անդամն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց կուսակցության նորընտիր նախագահ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ուղիղ կապ ունեն: ««Ժառանգություն» կուսակցությունը թե՛ ներկա և թե՛ այն աստղային կազմով, որ գործել է 2008-2012 թվականներին և 2012-2017 թվականներին քաղաքական տիրույթում, միշտ […]

̰
Անդրանիկ Գրիգորյանը`«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ 

20:28 31.03.2019

«Ժառանգություն» կուսակցության`այսօր կայացած 12-րդ համագումարից ժամեր անց կայացել է նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ՝ Նարինե Դիլբարյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կուսակության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել էր, որ «Ժառանգություն» կուսակցության վարչակազմում ֆունդամենտալ փոփոխություններ են սպասվում։ Նա նշել էր, առաջիկայում կուսակցությունում նոր ղեկավար կազմ […]

̰
Հայաստանը պետք է ճշգրտի՝ Արցախը դիտարկում է որպես Հայաստանի մա՞րզ, թե՞ որպես անկախ պետություն. Րաֆֆի Հովհաննիսյան

18:32 31.03.2019

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր ներկայացրած կուսակցության դիրքորոշումը: Նա հայտարարել է, որ իրենք միշտ բարձրաձայնել են միջազգային հանրության կողմից Արցախի ինքնիշխանության և ամբողջականության ճանաչման անհրաժեշտության հարցը: «Դա չի փոխվել։ Արդեն նոր իրողություններում Մադրիդյան կոչված սկզբունքը չպետք է լինի դիվանագիտական օրակարգում, դա ակնհայտ է: Հայաստանը պետք է ճշգրտի, թե ինքն […]

̰
«Ժառանգություն» կուսակցությունը վարչության նոր նախագահ կունենա. Րաֆֆի Հովհաննիսյան

16:53 31.03.2019

«Ժառանգություն» կուսակցության վարչակազմում ֆունդամենտալ փոփոխություններ են սպասվում: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում: «Կարծում եմ, որ վարչությունն, ըստ էության, 65-70 տոկոսով կփոխվի, և հետո, ընտրված այդ վարչությունն այսօր, այս երեկոյան, հավանաբար, իր առաջին նիստը կգումարի: Այնտեղ արդեն նախագահ, փոխնախագահ, խոսնակ և այլն` կորոշվեն»,- ասել է նա: Նրա խոսքով՝ առաջիկայում կուսակցությունում […]

̰
Դուք կտեսնեք ավելի ակտիվացած «Ժառանգություն». Րաֆֆի Հովհաննիսյան

16:26 31.03.2019

«Ժառանգություն» կուսակցությունը վերջին համագումարի անցկացումից երկու տարի անց այսօր նոր համագումար է անցկացրել: SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է, որ համագումարի անցկացումը նպատակ ունի երկրում ստեղծված նոր իրադրությունից բխող ծրագիր առաջարկել քաղաքացիներին: «Նպատակն էր միասին այս նոր շրջանը թևակոխել, որովհետև մեզ մոտ ծառանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ: Դրա […]

̰
Ինչպե՞ս է լինում, որ Արցախի քաղաքացին կարող է Հայաստանում լինել պետական ղեկավար, իսկ Արցախի շարքային քաղաքացին չի կարող քվեարկել ՀՀ-ում․ Րաֆֆի Հովհաննիսյան

14:46 31.03.2019

Առաջարկում եմ, որ 2 տարի անց մեր մասնակցությամբ մեր խոսքով, մեր գործով արդեն ակնհայտ լինի, թե Հայաստանն ու հայ ժողովուրդն ինչպես են դիտարկում Արցախը և իր տարածքային ամբողջակաությունը՝ որպես Հայաստանի բաղկացուցիչ մա՞ս, թե՞ որպես հայկական երկրորդ պետություն, որն արժաի է Հայաստանի և միջազգային հանրության կողմից ճանաչման։ Այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը […]

̰
«Ժառանգության» կնիքն ամենուր է՝ կյանքում, հասարակությունում, քաղաքացիական պայքարում․ Րաֆֆի Հովհաննիսյան

14:15 31.03.2019

«Ժառանգության» կնիքն ամենուր է՝ կյանքում, հասարակությունում, քաղաքացիական պայքարում, նույնիսկ ուրիշների խոսքի, պահվածքի  և շարժուձևի մեջ։ Այս մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» այսօրվա համագումարում։ Նրա խոսքով՝ մեծ գործի համար իրենց կաթիլն ուրիշների համար ծառայության ճանապարհ է հարթել, և այդտեղ է հպարտությունը, արժանապատվությունն ու բուն ժառանգությունը։ «Մենք հավաքվել ենք հերթական անգամ փաստելու, որ […]

̰
«Ժառանգություն»-ը Կոլումբիայի նախկին նախագահի հետ քննարկել է ներքաղաքական հարցեր

15:50 02.03.2019

Այսօր «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում Րաֆֆի Հովհաննիսյանը, միջազգային հարցերով քարտուղար Անդրանիկ Գրիգորյանը, կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպում են ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (ԿԴՄՄ) նախագահ, Կոլումբիայի նախկին նախագահ Անդրես Պաստրանայի, Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իստուրիսի Ուայթի և նրանց ուղեկցող՝ կառույցի քարտուղար Սեզար Ռոսելլոյի հետ: Այս մասին հայտնում է կուսակցության […]

̰

12:59 05.02.2019

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոուլը այսօր ԵԺԿ շտաբում ընդունել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին: Համաեվրոպական ղեկավարը և Հայաստանի առաջին արտգործնախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունները, վերջին զարգացումները հանրապետությունում և տարածաշրջանի մարտահրավերները: Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում նաև մասնակցել ու ելույթով է հանդես եկել ԵԺԿ քաղաքական վեհաժողովում:

̰
Ընտրենք նոր Հայաստանը և երթանք բարով. Րաֆֆի Հովհաննիսյանի մաղթանքը

11:58 14.11.2018

Առաջիկա ԱԺ ընտրությունների կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մաղթանքն է հղել մեր հայրենակիցներին: «Հայրենակից համաքաղաքացիներ, Ընտրենք նոր Հայաստանը և երթանք բարով»,- նշել է նա:

̰
Առաջիկա հնարավոր ընտրությունները կարող են լինել իմ մասնակցությամբ վերջինը. Րաֆֆի Հովաննիսյան

12:56 25.09.2018

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հնարավոր է` առաջիկա համապետական ընտրությունները լինեն իր մասնակցությամբ վերջինը: Նրա խոսքով` կուսակցությունում երիտասարդացում է եղել: Արդյո՞ք օրհասական է արտահերթ ընտրությունների անցկացումը հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա լավ լինի ժողովրդի համար: Իրենք կողմնակից են, որ անցկացվի որքան հնարավոր է շուտ, բայց առավել իրատեսական է, […]

̰
Հուսով եմ՝ գիտակից երևանցին խղճի մտոք կքվեարկի. Րաֆֆի Հովհաննիսյան

11:58 23.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քիչ առաջ քվեարկեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Հիմա հասել ենք այստեղ, կան որոշ հարցեր, որոնք պետք է ուղղվեն, շտկվեն, իմ կարծիքով, ապագայում: Բայց ներկա դրությամբ ունենք ընտրական գործընթաց, որը քայլ առաջ է, և հուսով եմ՝ գիտակից երևանցին խղճի մտոք կքվեարկի»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ մինչև […]

̰
Այս 11 օրը ունեցել ենք հրաշալի հանդիպումներ. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ քարոզարշավի մասին

14:16 21.09.2018

ՀՀ Անկախության օրը շնորհավորելով է քարոզարշավն ամփոփել «Ժառանգություն» կուսակցությունը: Քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ՝ իրենք հրաշալի հանդիպումներ են ունեցել, շփվել են քաղաքացիների հետ, լսել առաջարկներ ու ներկայացրել իրենց տեսլականը: «Այս 11 օրը ունեցել ենք հրաշալի հանդիպումներ, վկաներով ու անվկա: Այդ հրաշալի հանդիպումների ընթացքում տեսել ենք հայի տեսակը, չմարող երևանցու ոգին: Բոլորս միասին, նույն քաղաքում, նույն […]

̰
Ով կողմնորոշվել է, խնդրում եմ՝ կիրակի գնա ընտրության. Րաֆֆի Հովհաննիսյան

15:30 20.09.2018

«Հույս ենք տածում, որ 3 օր անց՝ սեպտեմբերի 23-ին, երևանցին իր գիտակից որոշմամբ կբերի այն թիմերին, որ հետո իրական, սիրո, համագործակցության ու համերաշխության մթնոլորտում կդառնան Երևանի ծառայակիցները»,- սեպտեմբերի 20-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Շրջայցեր, հանդիպումներ, շփումներ քաղաքացիների հետ, ծրագրի ներկայացում ու նաև առաջարկներ համաքաղաքացիներից: «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու […]

̰
Պետք է այնպես անենք, որ Երևանում չլինի անօթևան կամ վթարային շենքում ապրող ընտանիք. Րաֆֆի Հովհաննիսյան

13:48 19.09.2018

Երևանի քաղաքապետի «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Նոր Նորքի 6-րդ զանգվածի բնակիչների հետ: Վերջիններս դժգոհում էին, որ երկհարկանի շինության վրա ինչ-որ մեկը ցանկանում է հերթական հարկն ավելացնել, ինչը կարող է շենքը հասցնել վթարայնության բարձր աստիճանի: «Ես ահազանգ ստացա բնակիչներից, որ քաղաքապետի հրաժարականից հետո անցումային այս շրջանն օգտագործվել է քաղաքապետարանից թույլտվություններ վերցնելու համար: […]

̰
Ցավում ենք, որ այս նախընտրական շրջանում մեզ մոտ կա հարթակային փոխհրաձգություն. Րաֆֆի Հովհաննիսյան

16:56 18.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  կարգախոսին հավատարիմ, երևանցիներին ժպիտ էր որոշել պարգևել «Ժառանգություն» կուսակցությունը: Մինչ քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քայլում էր փողոցներում ու երևանցիների հետ շփվում, Սարյանի այգում ֆլեշմոբ էր պատրաստվում: Վառ գույներով պաստառը գունավորվեց, իսկ պարային համարից հետո՝ կրկին հիշեցում՝ «Ժպտա»: «Ցավում ենք, որ այս նախընտրական շրջանում մեզ մոտ կա հարթակային փոխհրաձգություն, որը հարիր չէ անկախ, […]

̰
Երևանի ողջ ընդերքը, ծավալները, տարածքները, ոլորտները կենթարկվեն գույքագրման. Րաֆֆի Հովհաննիսյան

15:25 17.09.2018

«Պատասխանատու շրջան է, և Երևանը շուտով ունենալու է իրեն հաշվետու քաղաքապետարան ու քաղաքապետ»,- սեպտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ լինելու են ընտրություններ, որոնք նախորդի համեմատ առաջընթաց են ապահովելու, սակայն լիովին հավասար պայմանների մասին հնարավոր կլինի խոսել արդեն հաջորդ ընտրություններին: «Ընթացակարգային քայլ ենք առաջարկում, առաջիկա օրերին կհրավիրվի […]

̰ ̰
Մենք մեզ թույլ չենք տալիս ասել՝ ընտրեք մեզ. Րաֆֆի Հովհաննիսյան

18:07 15.09.2018

«Ժառանգության» քարոզարշավն այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում էր: Կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն ընտրելու կոչեր չի արել, փոխարենը հորդորել է ուսումնասիրել բոլոր թեկնածուների ծրագրերը, լավ մտածել ու գնալ ընտրության: Հանդիպումների ընթացքում բազմաթիվ դժգոհություններ է լսել տեղի բնակիչների կողմից: Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում խոստացել է լուծել առկա խնդիրները: «Շատ անգամ առանց տեսախցիկի, մեր փոքրիկ խմբով շրջում ենք […]

̰
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ սկանդալային հեռախոսազրույցի ու «տղայական ռազբորկաների» մասին

16:28 14.09.2018

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի՝ աղմուկ բարձրացրած հեռախոսազրույցը «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը չի լսել, համենայնդեպս, այդպես է նա հավաստիացրել լրատվամիջոցներին՝ պնդելով, որ «որպես քաղաքացի, իրեն թույլ չի տվել լսել այդ ձայնագրությունը, որովհետև համարել է, որ իրեն հասու չէ»: Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ ուրիշները կարող են պարծենալ, որ հայտնաբերել են նման բան, բայց իր համար […]

̰
Խնդրո՛ւմ եմ, երևանցինե՛ր, ընտրե՛ք ազատ. Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է քայլել Երևանում

18:58 13.09.2018

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը շարունակում է քայլելով անցկացնել: Նա իր թիմակիցների հետ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, եղել է մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ձևաչափը նույնն է՝ հանդիպում ու շփում երևանցիների հետ, ծրագրերի ներկայացում, խնդիրների վերհանում ու նաև հորդոր՝ գնալ ազատ ընտրությունների ու ընտրել ազատ: «Մենք հարգում ենք բոլորին և անգամ  նրանց, ում հետ համաձայն չենք: […]

̰
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են ոստիկանություն

18:14 07.09.2018

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն է հրապարկել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների առնչությամբ: «Երևանի ավագանու ընտրություններում ընտրական խախտումների մասին ահազանգեր և որոշակի տեղեկատվություն ունենալու մասին նախօրեին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Երևան […]

̰
Որտե՞ղ էր Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 1-ին

12:03 07.09.2018

 «Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև առաջին ու երրորդ նախագահները, բոլոր բարձրաստիճան ոստիկանները,  ովքեր որոշակի ինֆորմացիա կարող են ունենալ, պետք է հարցաքննվեն Մարտի 1-ի գործով, որովհետև եթե կա մեկը, որ ինչ-որ տեղեկություն ունի, դա պետք է բացահայտվի: Եթե ուզում ենք ճշմարտությունը, բոլորը պետք է վկայություն տան: Արմենը, Հովսեփը և մեր մյուս ընկերները եղել են Մարտի 1-ի […]

̰
Մենք չենք վախենա մեզ շրջապատել մեզնից խելացի մարդկանցով. Րաֆֆի Հովհաննիսյան

11:56 07.09.2018

«Մինչ քարոզարշավի մեկնարկը մենք բարին ենք մաղթում բոլորին և կարծում ենք, որ ոչ մեկը գունավորված չէ: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ կունենանք ընտրություն, որի արդյունքը վստահելի կլինի ընտրողի համար: Մենք մասնակցում ենք, որպեսզի Երևանը դառնա համաշխարհային նշանակության քաղաք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը […]

̰
Քաղաքական ուժերը մեծ սպասելիքներ ունեն ավագանու ընտրություններից. Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման առաջարկին արձագանքել է 5 քաղաքական ուժ

19:07 05.09.2018

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը օրեր առաջ առաջարկել էր Երևանի ավագանու թեկնածուներին ավագանու առաջիկա ընտրությունների ընթացքում «քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ»: Քանի որ քաղաքական ուժերի ցուցակը գլխավորող թեկնածուները չէին կարողացել ներկայանալ, հանդիպմանն այսօր մասնակցել են ցուցակի երկրորդ համարներն ու շտաբների պետերը։ Քաղաքական գործչի հրավերին […]

̰
BACK_TO_TOP