Իմ տղան դավաճան չէ․ Ձանիոլոյի մայրը՝ ֆուտբոլիստի հետ կապված սկանդալի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC

Իմ տղան դավաճան չէ․ Ձանիոլոյի մայրը՝ ֆուտբոլիստի հետ կապված սկանդալի մասին

14:10 14.02.2023

Նիկոլո Զանիոլոյի մայրը խոսել է որդու՝ «Ռոմայից» հեռանալու հանգամանքների մասին։

«Իմ տղան հիմար և դավաճան չէ։ Նա երիտասարդ է և կարող է սխալվել, ինչպես բոլորը։ Բայց դա այն չէ, ինչի մասին խոսվում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք հասկացանք, որ «Ռոմայում» ամեն ինչ ավարտված է, և անհնար կլինի մնալ: Ճիշտ է, նախկինում ես և Նիկոլոն մտածում էինք, որ երկար կմնանք այստեղ»,- ասել է Ֆրանչեսկա Կոստան Corriere dello Sport-ին տված հարցազրույցում։

Կնոջ խոսքերով՝ Ձանիոլոյին վաճառելու որոշումը դեռևս եղել է Տիրանայում կայացած Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչից հետո, որում «Ռոման» ֆուտբոլիստի գոլի շնորհիվ հաղթել էր «Ֆեյենորդին» (1:0):

«Սա անսահման ուրախություն է, ես չեմ կարող զսպել արցունքներս՝ խոսելով դրա մասին։ Մենք հիացած էինք, դա երազ էր, մենք պարգևատրվեցինք բոլոր դառնությունների և հիասթափությունների համար: Այնուամենայնիվ, հետո ամեն ինչ փոխվեց։
Երբեմն պետք է մտածել փոփոխությունների մասին։ Այս մասին խոսեցինք ղեկավարության հետ, մեզ ասացին, որ Նիկոլոյին գնահատում են 50-60 միլիոն եվրո։ Բայց նման առաջարկներ չեղան և նա մնաց թիմում, բայց դժգոհ չէր։ Նա սպասում էր պայմանագրի երկարաձգմանը՝ արժանի պայմաններով, բայց դա չեղավ։ Նրա ընկերները երկարաձգեցին պայմանագրերը։ Բայց խոսքը միայն փողի մասին չէ: Մի քանի շաբաթ անց Նիկոլոն հասկացավ, որ այլևս նախագծի մաս չէ: «Ռոման» նրան ասաց, որ ցանկանում է վաճառել հունիսին։ Նիկոլոն իրեն անցանկալի էր զգում թիմում։
Նրա մասին ստել են՝ ասելով, որ նա հրաժարվել է խաղալ «Ռոմայում», որ դավաճան է։ Նրան խելագարի նման են վերաբերվել՝ չպատմելով, թե ինչպես է նա ուսի վնասվածքով խաղացել։ Ղեկավարությունն անարդարացիորեն վարվեց նրա հետ։

Երբ նա չի ընդգրկվել հունվարին «Ֆիորենտինայի» դեմ խաղի հայտացուցակում, նա իրեն վատ է զգացել։ Չգիտեմ՝ գրիպ էր, թե սթրես, բայց տղաս վատառողջ էր։ Որոշումը կայացրել է մարզիչը, որը տեսել է, որ նա լավ չէ։ Եվ դա իսկապես եղել է: Իսկ նրա նման խաղացողի համար դա կարևոր է»,- ասել է Նիկոլո Ձանիոլոյի մայրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP