21:15 15.02.2023
Թուրքիայում նոր քրեական գործեր են հարուցվել երկրաշարժի գոտում շինարարական նորմերի խախտման կապակցությամբ: Անբարեխիղճ կառուցապատման խնդիրը քաղաքական երանգներ է ստանում, քանի որ կարող է կարևոր գործոն դառնալ գալիք նախագահական ընտրարշավի ընթացքում:
Շինարարական նորմերի ի՞նչ տեսակի խախտումներ են բացահայտվել և ի՞նչ հետևանքներ կունենան:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Արտյոմ Երկանյանը:
«Երկրաշարժից տուժած 10 նահանգներում, դատախազություններում ստեղծվել են հատուկ բաժիններ, որոնք զբաղվում են այդ շինարարական նորմերի խախտման դեպքերով և արդեն 131 անձի վերաբերյալ հետախուզում է հայտարարված, կան արդեն ձերբակալվածներ:
Ամենատարածված շինարարական նորմերի խախտումն այն է, երբ չնախատեսված հարկեր են ավելացվել շենքերի վրա՝ կա՛մ վաղուց կառուցված շենքերի վրա, կա՛մ ենթադրենք շինթույլտվությունը տրված է եղել 4 հարկանի շենք կառուցելու համար, սակայն արդյունքում շենքը 7 հարկանի էր կառուցվել: Այդ ամենի վրա չինովնիկներն աչք էին փակում:
Ի դեպ, մենք գիտենք, որ հաճախ նման բան նաև Երևանում է տեղի ունենում, դա պետք է ևս հաշվի առնեն մեր պաշտոնյաները:
Սակայն Թուրքիայի պարագայում դա է՛լ ավելի անընդունելի է, հաշվի առնելով այն, որ Թուրքիան մտնում է աշխարհի ամենասեյսմավտանգ 5 պետությունների մեջ:
Տարբեր լրատվամիջոցներ այժմ սեփական հետազոտություններն են անցկացնում. մասնավորապես NTV թուրքական պարբերականը պարզել է, որ Հաթայ քաղաքում մի խայտառակ դեպք է արձանագրվել, երբ նորակառույց շենքի հիմքում ցեմենտի փոխարեն կամ ցեմենտի հետ միասին նաև օգտագործվել է փրփրաթիթեղ՝ այդ պենոպլաստ կոչվածը: Արդեն քրեական գործ է հարուցվում: Իսկ բրիտանական BBC-ն սեփական հետազոտությունն է անցկացրել ու պարզել է, որ Մալաթիայում և Անտալիայում չեն փլուզվել 1960-ական թթ.-ին կառուցված շենքերը, բայց փլվել են 2019-20թթ.-ին կառուցված նոր ՝ էլիտար կոչվող բարձրահարկ շենքերը, որոնք ներկայացված էին որպես սեյսմավտանգ և պետք է դիմակայեին մինչև 10 բալ երկրաշարժի»,- ասաց Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
16:36 27.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին17:00 27.07.2025
Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...
16:51 27.07.2025
Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցիԻտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...
16:43 27.07.2025
LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածքՖրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որը ընդգրկում է ավելի քան 680 հեկտար տարածք։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան Պորտ-Լա-Նուվել կոմունայի տարածքում գտնվող երկու ճամբարների և մի քանի բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են որպես նախազգուշական միջոց: Ընդհանուր առմամբ, տարհանվել է հազար մարդ: Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքների […] ...
16:36 27.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...
16:28 27.07.2025
Մալայզիայի ԱԳՆ. Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կվարեն հուլիսի 28-ինԹաիլանդի և Կամբոջայի առաջնորդներ Ֆումտհամ Վեչայաչայը և Խուն Մանեթը երկուշաբթի օրը (խմբ. հուլիսի 28-ին) բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում՝ հուլիսի 24-ին երկու երկրների սահմանին տեղի ունեցած ռազմական բախումներից հետո, հայտարարել է Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը։ «Ես հնարավորություն եմ ունեցել խոսելու և՛ Թաիլանդի, և՛ Կամբոջայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նրանք համաձայն են, որ ոչ մի այլ […] ...
16:16 27.07.2025
Ռուբիո. Վաշինգտոնն ու Պեկինը պետք է պահպանեն հարաբերությունները և համագործակցենՎաշինգտոնն ու Պեկինը պետք է պահպանեն հարաբերությունները և, եթե հնարավոր է, գտնեն համագործակցության ոլորտներ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Միացյալ Նահանգները և Չինաստանը աշխարհի երկու ամենահզոր և կարևոր երկրներն են, ուստի մենք պետք է պահպանենք հարաբերությունները։ Մենք պետք է կարողանանք խոսել նրանց հետ և, եթե հնարավոր է, գտնել […] ...