Քահանայից հավաք Մայր Աթոռում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.81 oC

Քահանայից հավաք Մայր Աթոռում

16:47 17.02.2023

Փետրվարի 17-ին, Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հավաք, որին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի տարբեր թեմերից 231 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռի միաբաններ։

Այս կապակցությամբ Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագիչն էր Կոտայքի թեմի Չարենցավան քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Հագեյանը։

Իր քարոզում Տեր Հայրն ի մասնավորի նշեց․ «Վարդանանց և Ղևոնդյանց խորհուրդը նման է ճառագայթի, որը սկզբնավորվել է և չի ավարտվում, այն շարունակվում է մինչև մեր օրերը։ Այն մեր ազգային ինքնության և պահպանման, քրիստոնեական մեր հավատքի նկատմամբ հավատարմության և հայրենիքի հզորացման ու շենացման սրբազան առաքելությունն ու ընթացքն է»։

Տեր Համազասպը փաստեց նաև, որ այսօր էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է հավատարիմ մնալ Ղևոնդյանց պատգամին, որի վառ վկայությունն է Արցախյան վերջին պատերազմին հոգևորականների մասնակցությունը։
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը մեկտեղվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, ուր կատարվեց պարգևաբաշխություն։

Ներկաներին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի արժանացավ Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Հովսեփ քահանա Ալեքսանյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանին և Տ․ Վրթանես քահանա Բաղալյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ․ Արտավազդ քահանա Սիմոնայնը, Գեղարքունիքի թեմից Տ․ Դանիել քահանա Մկրտչյանը և Տ․ Հարություն քահանա Հունանյանը, Շիրակի թեմից Տ․ Գարեգին քահանա Սարգսյանը, Արցախի թեմից Տ․Սեպուհ քահանա Հակոբյանը, Տ․ Հուսիկ քահանա Դոխոլյանը և Տ․Հովնան քահանա Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունից Տ․ Տրդատ քահանա Գևորգյանը, Արագածոտնի թեմից Տ․ Մաղաքիա քահանա Գևորգյանը, Վայոց Ձորից Տ․ Ներսես քահանա Աշուղբաբյանը և Տ․ Արամ քահանա Կարապետյանը, Սյունյաց թեմից Տ․ Տիգրան քահանա Հակոբյանը, Ուկրաինայի թեմից Տ․ Մամբրե քահանա Հմայակյանը և Տ․ Արտաշես քահանա Հակոբյանը։

Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հոգևորականաց դասին և շնորհավորելով վերջիններիս Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով, նշեց․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող ամենամյա այս հավաքները առիթ են դարերի խորքից մեզ փոխանցված պատգամների վերարծարծման և տիրավանդ մեր առաքելության մեջ Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց ոգով ու հայրենասիրությամբ զորանալու համար»։

«Ազգային մեր ինքնության, մեր հավատի ու հոգևոր արժեքների պահպանության, մեր պետականության, Արցախի մեր քույրերի և եղբայրների ազատ կյանքի իրավունքի պաշտպանության պայքարը մեր ժողովրդի համար դարձել է չընդհատվող, չավարտվող իրականություն։ Հայաստանի և Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումները, ազգային և հայրենական կյանքում հառնած խնդիրները, արտաքին մարտահրավերները այսօր էլ ազգն ու հայրենիքը կանգնեցրել են անվտանգային, գոյաբանական լուրջ խնդիրների առջև, ինչպիսին Սրբոց Վարդանանց ժամանակներում»,–արձանագրեց Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ ստեղծված դժվարին իրավիճակը հայ ժողովուրդը կարող է հաղթահարել իր հավատքի զորությամբ, ամուր կամքով, միասնական ջանքերով և մշտապես առ Աստված ապավինությամբ։

Հայոց Հովվապետը, կարևորելով առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության մեջ ջանքերի ու ծառայության առավել արդյունավորումը, հատկապես կրթական-քարոզչական ոլորտում, ընդգծեց․ «Մեծապես կարևոր է մարդկանց սրտերում հոգևոր-բարոյական արժեքների սերմանումը, ազգային ոգու և հայրենասիրության զորացումը, քանզի ամենքիս մտահոգող արատավոր երևույթներ և շատ հարցեր հիմնականում հետևանք են արժեքային դաշտում արձանագրված նահանջի, ավանդական ընկալումների տկարացման։ Կրթական տարբեր ծրագրերով, նաև արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով պետք է զորացնենք քարոզչությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսը և սերը մեր ժողովրդի՝ Աստվածաշնչի ուսուցմամբ և մեր Սուրբ Եկեղեցու ամբողջական ճանաչողությամբ»։

44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակում Նորին Սրբությունը կարևորեց հովվական խնամքը հոգևոր և հոգեբանական զորակցության կարիքն ունեցող առանձին խմբերի նկատմամբ։

«Մասնավոր ուշադրություն հարկ է դարձնել զոհվածների, վիրավորների, գերեվարվածների և անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև տեղահանված կամ Լաչինի փակ միջանցքի պայմաններում բաժանված արցախցի ընտանիքներին։ Առաջնային մեր պարտավորություններից է նաև մանուկներին և երիտասարդներին մեր Եկեղեցու հետ կապելը՝ Ավետարանի լույսով և մեր Սուրբ Եկեղեցու օրհնությամբ պաշտպանելու նրանց մերօրյա աշխարհի բազում մոլորություններից և գայթակղություններից»,–ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։

Գոհունակությամբ անդրադառնալով աշխարհսփյուռ եկեղեցական կառույցների և բարերար նվիրյալ հայորդիների աջակցությամբ վերջին տարիներին առավել ընդլայնված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայաստանյան թեմերի սոցիալական աշխատանքներին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին և հովիվներին՝ կարևոր այդ առաքելության մեջ դրսևորած նախանձախնդրության համար։
Բարձրորերն գնահատելով քահանա հայրերի նախանձախնդիր և նվիրյալ ծառայությունը՝ Հայոց Հովվապետը հորդորեց․«Քրիստոսով զորացյալ քաջ, անվեհեր ու համարձակ եղեք ձեր հոգևոր սպասավորության մեջ՝ ճշմարտության ճանապարհով առաջնորդելու մեր ժողովրդին՝ ի խնդիր հայրենական ու ազգային մեր կյանքը խաթարող թյուր ընթացքների և երևույթների հաղթահարման։ Ազգանվեր ու եկեղեցանվեր ծառայությամբ և մշտարթուն հովվի աննկուն ոգով, իբրև մերօրյա ղևոնդ երեցներ շարունակեք ջանքեր ներդնել հանուն Հայոց Եկեղեցու պայծառության և մեր ժողովրդի հոգևոր կյանքի բարօրության»։

Ապա Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց պարգևների ու պատիվների արժանացած եկեղեցականներին՝ մաղթելով արդյունավետ ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ իրենց տերունապատվեր առաքելության մեջ։

Նորին Սրբությունը նաև ծանուցեց, որ տարիների վաստակաշատ նվիրյալ ծառայության բարձր գնահատանքով արքության պատվի են արժանանում Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բարգրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Վերջում իր գնահատանքը բերելով Հայ Եկեղեցու ողջ հոգևոր դասին՝ Նորին Սրբությունը հայցեց, որ Բազումողորմ Տերը խաղաղության և ապահովության մեջ պահի Հայաստանն ու Արցախը, շեն ու բարօր՝ հանուր հայության կյանքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:31 15.07.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

12:24 15.07.2025

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...

Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

12:13 15.07.2025

Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք: Մասնավորապես՝  պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական […] ...

SHANTNEWS

12:00 15.07.2025

SHANTNEWS

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

11:55 15.07.2025

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»: Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ»։ Այս մասին հաղորդում է DAZN-ը: «Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը […] ...

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

11:47 15.07.2025

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […] ...

BACK_TO_TOP