Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը գերազանցել է 40,5 հազարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը գերազանցել է 40,5 հազարը

17:56 18.02.2023

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40642-ի։ Այս մասին փետրվարի 18-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակի ղեկավար Յունուս Սեզերը։

«Ցավոք սրտի, զոհերի թիվն աճում է, այս պահին 40642 մարդ է»,- ասել է նա։

Հաղորդվում է նաև, որ աղետի շրջաններից տարհանվել է 430 հազար մարդ։

 

Փետրվարի 15-ին առողջապահական համակարգի մասնագետները զգուշացրել են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի երկրորդական հետևանքների սպառնալիքի մասին։ Այսպիսով, թուրքական շրջանի հարավ-արեւելքը կարող է դառնալ խոլերայի տարածման էպիկենտրոնը։ Առաջին հերթին դա պայմանավորված է մաքուր ջրի, կոյուղու, ջեռուցման և կանոնավոր բուժօգնության բացակայությամբ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո որոնողափրկարարական աշխատանքները կտևեն այնքան ժամանակ, մինչև փլատակներից դուրս բերվի վերջին ողջ մնացածը։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգնության են հասել փրկարարները

20:04 27.07.2025

Օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 27-ին, ժամը 14։04-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։ Ջրափրկարարներն ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Գազայում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով․ Financial Times

19:50 27.07.2025

Գազայում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով․ Financial Times

Գազայի հատվածում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) գլխավոր տնօրեն Ջոդի Գինսբերգը։ «Մեր հետ աշխատող բոլոր լրագրողները խորը պատասխանատվություն են զգում ճշգրիտ և օպերատիվ լուսաբանելու Գազայում տեղի ունեցողը, և նրանք դժվարանում են դա անել իրական ժամանակում, քանի որ պարզապես սովամահ են լինում», – ասել […] ...

Բելառուսը մինչև 2030 թվականը կավելացնի նավթի արտադրությունը

19:45 27.07.2025

Բելառուսը մինչև 2030 թվականը կավելացնի նավթի արտադրությունը

Բելառուսում նավթի արդյունահանումը նախատեսվում է մինչև 2030 թվականը հասցնել 2,3 միլիոն տոննայի, հայտարարել է «Բելոռուսնեֆտ» արտադրական միավորման երկրաբանության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Պետր Պովժիկը։ «Այս տարի մենք պլանավորում ենք հորատել 300 հազար մետր հանքավայր։ Փոքր հանքավայրերի հայտնաբերման և կտրվածքների հետ աշխատանքի վերաբերյալ արդեն իսկ ստացված իրական արդյունքների շնորհիվ սա թույլ է տալիս մեզ գիտականորեն մշակել […] ...

Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. հրաձգության ԵԱ

19:25 27.07.2025

Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. հրաձգության ԵԱ

Վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Այս մասին հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից։ «Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավել երկրորդ հորիզոնականը։ Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս անզիջում հանդես եկան՝ նվաճելով թիմային ոսկե մեդալը»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունը

19:05 27.07.2025

Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Փարիզի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մտադրությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Մակրոնին Պաղեստինը որպես պետություն ճանաչելու նրա որոշման կապակցությամբ», – […] ...

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

18:45 27.07.2025

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին […] ...

BACK_TO_TOP