Շիրակի մարզպետը և ՌԴ դեսպանը քննարկել են նոր գործնական ծրագրերի իրականացման հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Շիրակի մարզպետը և ՌԴ դեսպանը քննարկել են նոր գործնական ծրագրերի իրականացման հնարավորությունները

18:25 20.02.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է երկու երկրների բարեկամական հարաբերություններին, մասնավորապես, Շիրակի մարզում իրականացված ծրագրերին․

«Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, ուրախ եմ հանդիպման համար։ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ 2022-ին մեծ շուքով նշեցինք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը։ Ես, որպես Շիրակի մարզպետ, կարևորում եմ նաև ապակենտրոնացված համագործակցությունը։ Դուք էլ, բնականաբար, տեղեկացված եք, որ Շիրակի մարզը Ուլյանովսկի, Գյումրին՝ Կուրսկի, Մոզդոկի, Դոմոդեվոյի, Տվերի և այլ քաղաքների հետ համագործակցության հուշագրեր ու համաձայնագրեր ունեն։ Ուրախ կլինեմ, եթե կարողանանք համագործակցությունն առավել առարկայական հիմքերի վրա դնել։ Մենք պատրաստ ենք համագործակցության, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել»։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ ինքը ևս կարևորում է համագործակցությունն առավել առարկայական դարձնելուն միտված քայլերի իրականացումը․

«Պարոն մարզպետ նախ թույլ տվեք շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ, ուրախալի է, որ ոչ մարզի, ոչ էլ մարզպետարանի աշխատակազմի համար նոր մարդ չեք, արդեն անդրադարձաք մեր երկրների բարեկամությանը, մենք ևս կարևորում ենք Հայաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու համագործակցության ամրապնդումը։ Ուրախ եմ Շիրակի մարզ այցելելու համար և ինքս էլ պատրաստ եմ նոր գործնական ծրագրերի իրականացման»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական, կրթական, մշակութային հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր, պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով նոր հանդիպումներ կազմակերպելու առնչությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի  հավաքականի մարտական ոչ-ոքին

10:33 10.06.2025

Սպերցյանի դուբլն ու Հայաստանի հավաքականի մարտական ոչ-ոքին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Նիկշիչ քաղաքում ընկերական հանդիպում է անցկացրել Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հայաստանի հավաքականը 24-րդ վայրկյանին, օգտվելով մրցակցի դարպասապահի սխալ փոխանցումից, բացել է հաշիվը: Էդուարդ Սպերցյանն է աչքի ընկել: 5-րդ րոպեին տանտերերը պատասխանել են արդյունավետ գրոհով: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցել։ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

10:27 10.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Աստրիդ Շումեյքերի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Անդրադարձ է կատարվել նման խոշոր միջազգային միջոցառումների կարևորությանը՝ բնապահպանական և գլոբալ […] ...

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

10:23 10.06.2025

ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժած

Հունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

10:18 10.06.2025

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ: ...

Այրվել է ավտոմեքենա

10:16 10.06.2025

Այրվել է ավտոմեքենա

Հունիսի 10-ին, ժամը 01։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի տնակների մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։04-ին, մարվել՝ […] ...

Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

10:11 10.06.2025

Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Երևանում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ: Երկրորդ մրցումային օրը Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, իսկ Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել: Առաջին մրցումային օրը Հայաստանի սամբիստները 2 ոսկե և 4 […] ...

BACK_TO_TOP