Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Վարկանիշային-23» խորագրով ցուցահանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Վարկանիշային-23» խորագրով ցուցահանդեսը

19:46 21.02.2023

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվել է «Վարկանիշային-23» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը ներկայացնում է այն արվեստագետների աշխատանքները, որոնք ցանկանում են ընդգրկվել միության շարքերում:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Շնորհավորելով ցուցադրության բոլոր մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ներկայացված բոլոր աշխատանքները և ցուցադրության շրջանակում դրանք դիտելու հնարավորությունը:

«Մշակույթը պետք է ավելի մեծ դեր զբաղեցնի մեր կյանքում, և նաև ձեր միջոցով է, որ պետք է հասնենք այդ ամենին: Ուրախ եմ, որ ստեղծագործում եք. շատ հաճախ արվեստի միջոցով մենք կարողանում ենք փոխանցել այն կարևոր ուղերձները, նշանակությունն ու արժեքները, որոնց արտահայտման համար բառերը չեն բավարարում, սակայն պատկերներն ու գույները առավել խոսուն են: Ուրախ եմ նաև, որ ընտրել եք կերպարվեստի լեզուն՝ ձեր ասելիքը և կարևոր ուղերձները հասարակությանը փոխանցելու համար: 2022 թվականից նախարարության աջակցությամբ դպրոցներում իրականացվում է «Դասարվեստ» կրթական ծրագիրը, որի շրջանակում երեխաներին ներկայացվում են մեր մեծանուն նկարիչների ստեղծագործությունները: Այս ծրագրի միջոցով դպրոցականները հնարավորություն են ունենում առնչվելու արվեստին, հասկանալու՝ ինչպես գնահատել ստեղծագործությունները, ճանաչել և հաղորդակից լինել արվեստի գործերին: Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ձեր կտավների միջոցով ևս երեխաները կհաղորդակցվեն արվեստին: Ձեզնից յուրաքանչյուրն այսօր մեր երիտասարդներին ցույց է տալիս նաև այն ուղին, որով կարող են գնալ և ընտրել իրենց մասնագիտությունը, զարգացնել կարողությունները»,- նշել է նախարար Ժ․ Անդրեասյանը և շնորհավորել ցուցադրության մասնակիցներին նկարիչների միության անդամ դառնալու կապակցությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև միության նախագահին ոլորտում ակտիվ գործունեության, ձևավորված ընդհանուր հարթակի համար, որտեղ ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռվում ընդլայնել հնարավորությունները:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի ներկայացմամբ՝ ցուցադրությունում ներառված են միության անդամ չհանդիսացող նկարիչների աշխատանքները. «Ժյուրիի կողմից ընտրված աշխատանքների հեղինակները ստանում են մեկ միավոր, իսկ հինգ միավոր ձեռք բերելու պարագայում հայտ ներկայացնելու հնարավորություն են ստանում՝ Հայաստանի նկարիչների միությանն անդամակցելու համար»: Սուրեն Սաֆարյանը շնորհավորել է հաղթողներին, իսկ այն մասնակիցներին, որոնք միավոր չեն ստացել, հորդորել է կրկին փորձել: Միության նախագահի խոսքով՝ այս տարի մասնակիցների թիվն աննախադեպ մեծ էր. շուրջ 300 մասնակից ներկայացրել էին մոտ 800 աշխատանք:

ԿԳՄՍ նախարարն ու նախարարի տեղակալը շրջել են ցուցահանդեսում, դիտել ցուցադրված ստեղծագործությունները։

Նշենք, որ «Վարկանիշային» խորագիրը կրող ցուցահանդեսը ներկայացված է միության երեք հարկերում և կգործի փետրվարի 21-25-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

18:36 30.04.2025

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

Կառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

18:27 30.04.2025

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

Ապրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...

Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ

18:17 30.04.2025

Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրա

18:08 30.04.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրա

Սիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...

SHANTNEWS

18:00 30.04.2025

SHANTNEWS

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

17:54 30.04.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին ընդունել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) նախագահ Արմեն Մնացականյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել պալատի կատարած աշխատանքները, ինչպես նաև առաջիկա ծրագրերը։ Քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են ֆրանսիացի գործարարներին […] ...

BACK_TO_TOP