18:49 08.03.2018
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների համար առայժմ 4 թեկնածուի է գրանցել։ Հանձնաժողովի ղեկավարն էլ անձամբ է առաքել նրանցից մեկի գրանցման վկայականը։ Թեկնածուն էլ ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում այդ ընտրությունների ընթացքը։
«Նախագահ Ալիևը վստահություն է հայտնել, որ առաջիկա ընտրություններն արտահայտելու են Ադրբեջանի ժողովրդի կամքն ու անցկացվելու են արդար ու թափանցիկ, Ադրբեջանի օրենքներին համապատասխան», – հայտարարել է երկրի գործող նախագահը։
Սա այն պարագայում, որ ընդդիմադիր գործիչները հալածանքների են ենթարկվում ու լքում երկիրը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրների շարքում Ադրբեջանին դասել է 162-րդը։
«Նախագահ Իլհամ Ալիևը դաժան պայքար է մղում իր քննադատների նկատմամբ 2014 թվականից։ Անկախ լրագրողներին ու բլոգերներին բանտ են նետում, եթե նրանք զիջումների չեն գնում բռնաճնշումներից, ծեծից, շանտաժից ու առաջարկվող կաշառքներից հետո», – նշվում է կազմակերպության կայքի՝ Ադրբեջանի վերաբերյալ բաժնում։
Թափանցիկությունը երաշխավորող ներքին գործոնը, փաստորեն, սահմանափակված է։ Արտաքին գործոնի ազդեցիությունն էլ դժվար թե մեծ լինի, միջազգային կառույցներից այս ընտրություններին խոստացել է դիտորդական խումբ ուղարկել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը։ Իսկ Եվրոպայի խորհուրդը որոշել է ոչ դիտարկել ընտրությունները, ոչ էլ մեկնաբանել դրանց արդյունքները։
Երկու կազմակերպություններն էլ դիտորդներ էին ուղարկել նախորդ ընտրություններին։ Եվրոպայի խորհրդի զեկույցում քննադատությունն ավելի մեղմ էր։ Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, զեկույցը կազմողները կաշառված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Իսկ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը խստորեն քննադատել էր ընտրությունների ընթացքը՝ արձանագրելով խոսքի ու հավաքների ազատության սահմանափակումներ և նույնիսկ բռնություններ լրագրողների հանդեպ։
«Ձերբակալությունները, քրեական հետապնդումները, ֆիզիկական բռնության դեպքերը և լրագրողներին ճնշելու այլ ձևերը բացասական ազդեցություն են ունեցել լրատվական միջավայրի վրա՝ ներառյալ նախընտրական արշավների լուսաբանումը», – նշվում է ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցում։
Այն ժամանակ նույնպես նախագահ ընտրվում էր Իլհամ Ալիևը։ Այս ընտրությունները Ադրբեջանի գործող ղեկավարի համար կլինեն չորրորդը։ Եվ դրանցում հաղթելու դեպքում Ալիևի 15-ամյա իշխանությունը կերկարաձգվի ևս 7 տարով։ Իսկ եթե նրա հետ որևէ բան պատահի, «գահը կժառանգի» նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան։
Այս ամենը դե յուրե կկատարվի առանց ապօրինությունների՝ շնորհիվ 2016 թվականին ընդունված նոր սահմանադրության, որը «կարվել է» հատուկ Ալիևների «հագով»։ Այնտեղ նույնիսկ հաշվի են առել Իլհամ Ալիևի որդու տարիքը։ Եթե մինչ այդ նախագահ կարող էին ընտրվել առնվազն 35 տարեկանները, ապա հիմա կարող է երկրի ղեկավար դառնալ ընտրելու իրավունք ունեցող ցանկացած մեկը՝ այդ թվում և 21 ամյա Հեյդար Ալիև կրտսերը։
Երկու օր անց Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը մտադիր են ցույց անել արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման դեմ։ Բայց ընտրությունների օրվա տեղափոխումը նրանց թույլ չի տվել պատշաճ կազմակերպել այդ ամենը, պատրաստել միասնական պայքարը։ Արդյունքում ընդդիմադիր որոշ խմբեր հայտարարում են, որ չեն մասնակցելու դրան։
Հարևան երկրի իշխանությունները հենց այդպես էլ նախատեսել էին. ցայտնոտի մեջ գցել և՛ քաղաքական ընդդիմությանը, և՛ կլանային հակառակորդներին, և՛ դրսի խաղացողներին՝ թույլ չտալով նախապես պատրաստվել պայքարին։ Այսպես Իլհամ Ալիևը փաթեթային տարբերակով լուծում է թե՛ իշխանության մնալու հարցը, թե՛ Հայաստանի հետ մեկնարկային նույն պայմաններում լինելու խնդիրը։
«Մենք համաձայնության եկանք հայ-ադրբեջանական հակամարտության լուծման վերաբերյալ բանակցություններն ավելի ինտենսիվ շարունակել հայկական և ադրբեջանական կառավարությունների վերջնական ձևավորման գործընթացի ավարտից հետո», – օրերս հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Ապրիլին ընտրվելու դեպքում Իլհամ Ալիևը կկարողանա բանակցությունների գնալ ուժեղ դիրքերից՝ չվախենալով հանրային դժգոհություններից։ Թե ընտրությունները արտահերթ ռեժիմով անցկացնելու որոշմամբ էլ ինչի՞ց կխուսափի Ալիևը, կարող եք տեսնել ShantNews.am-ի «14 իրական և կեղծ պատճառ, թե ինչու Ադրբեջանում տեղափոխվեցին ընտրությունները» ինտերակտիվ հոդվածում։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...